ռուս գրող From Wikipedia, the free encyclopedia
Յուլիան Սեմյոնովիչ Սեմյոնով (իսկական ազգանունը՝ Լյանդրես, հոկտեմբերի 8, 1931[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 1993[4] կամ սեպտեմբերի 5, 1993[1][5], Մոսկվա, Ռուսաստան[6]), ռուս խորհրդային գրող (արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ), սցենարիստ, մանկավարժ և լրագրող[7], ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1976)։
Յուլիան Սեմյոնով | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Юлиан Семёнович Ляндрес |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 15, 1993[4] (61 տարեկան) կամ սեպտեմբերի 5, 1993[1][5] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, գրող, լրագրող, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, արձակագիր և հասարակական գործիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Ժանրեր | հրապարակախոսություն, դետեկտիվ, արձակ և բանաստեղծություն |
Ուշագրավ աշխատանքներ | Գարնան տասնյոթ ակնթարթները |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Օլգա Սեմյոնովա |
Կայք | юлиан-семенов.рус |
Julian Semenov Վիքիպահեստում |
«Դետեկտիվ և քաղաքականություն» ամսագրի և «Հույժ գաղտնի» (ռուս.՝ Совершенно секретно) թերթի հիմնադիր (1989)[8][9], որի համար էլ անուն է հնարել[10]։ Համարվում է խորհրդային պարբերականներում «հետաքննական լրագրության» ժանրի առաջամարտիկներից[11]։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում Յուլիան Սեմյոնովին և մորը տարհանել են Էնգելս[15]։
1948 թվականին ընդունվել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ։ Ուսման տարիներին ընկերացել է Եվգենի Պրիմակովի հետ։ 1952 թվականի ապրիլի 29-ին՝ հոր ձերբակալությունից հետո, նրան հեռացրել են վերջին կուրսից և վտարել կոմերիտմիությունից։ Սակայն Ստալինի մահից և հոր ազատ արձակումից հետո նա վերականգնվել է։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի Մերձավոր Արևելքի ֆակուլտետը։
Այնուհետև Մոսկվայի պետական համալսարանում դասավանդել է փաշթոերեն, միաժամանակ սովորել պատմության ֆակուլտետում։
1955 թվականից սկսել է ուժերը փորձել լրագրության ոլորտում, տպագրվել «Օգոնյոկ», «Պրավդա», «Լիտերատուրնայա գազետա», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Սմենա» թերթերում, 1962-1967 թվականներին եղել է «Մոսկվա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
1960-1970 թվականներին երկար ժամանակ աշխատել է արտասահմանում՝ որպես վերոհիշյալ հրատարակությունների թղթակից (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Կուբա, Ճապոնիա, ԱՄՆ, Լատինական Ամերիկա)։ ԽՍՀՄ պետական հեռուստատեսության և ռադիոյի սեփական թղթակից Վալենտին Զապևալովի վկայությամբ, 1970-ականների վերջին և 80-ականների սկզբին Սեմյոնովը մի քանի տարի աշխատել է Գերմանիայի մայրաքաղաք Բոննում` որպես «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակից[16]։
Իր լրագրողական կարիերայի ընթացքում տայգայում եղել է վագրերի որսորդների հետ, եղել է բևեռային կայանում, ինչպես նաև Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարությունում մասնակցել ադամանդե խողովակաշարի բացման արարողությանը, եղել Աֆղանստանում, Իսպանիայում, Չիլիում, Կուբայում և Պարագվայում[17]։
Սեմյոնովը արհեստավարժ ձևով աշխատել է արխիվների հետ։ Նրան է վերագրվում հետևյալ մեջբերումը․ «Նա, ով վերահսկում է անցյալը, չի կորչի ներկայում և չի մոլորվի ապագայում»։
1989 թվականին հիմնել է առաջին մասնավոր խորհրդային հրատարակությունը՝ «Հույժ գաղտնի» (ռուս.՝ Совершенно секретно) տեղեկագիրը։ Հայեցակարգի և փորձնական համարի վրա աշխատելու համար ներգրավել է «Взгляд» հաղորդաշարի հաղորդավար Եվգենի Դոդոլևին և «Նովոստի» հրատարակչական գործակալության լրագրող Ալեքսանդր Պլեշկովին, ով ավելի ուշ ըստ երևույթին թունավորվել է Փարիզում ֆրանսիական «VSD» ամսագրի գլխավոր խմբագրի հետ համատեղ ընթրիքի ժամանակ (Էդուարդ Լիմոնովի հետ զբոսանքից հետո)․ «Ոչ ոք չէր կասկածում, որ դա մահափորձ էր ոչ թե Պլեշկովի, այլ Յուլիանի վրա»։
Օլգա Սեմյոնովան իր հարցազրույցներից մեկում[18] պատմել է․
«Հույժ գաղտնի» հոլդինգի պաշտոնական կայքը ընդգծում է հրատարակության և այդ ժամանակաշրջանի իր մրցակիցների միջև եղած տարբերությունը[19]․
Հետագայում հիմնել է «ДЭМ» հրատարակչությունը և «Դետեկտիվ և քաղաքականություն (ДИП)» ամսագիրը, ակտիվորեն մասնակցել է վերակառուցմանը, գրել ստալինիզմը դատապարտող մի շարք քաղաքական ուղղվածությամբ աշխատություններ՝ «Լրագրող», «Կուտուզովսկի պողոտայի գաղտնիքը», «Չգրված վեպեր», «Դատավարություն-38»[20]։
«Լիմոնիանա կամ անհայտ Լիմոնով» գրքում պատմվում է, որ Սեմյոնովը մասնակցել է հայրենադարձ Լիմոնովի և նրա ստեղծագործությունների ԽՍՀՄ վերադարձին[21]։
Սեմյոնովը խորհրդային պարբերականներում «հետաքննող լրագրություն» ժանրի առաջամարտիկներից է եղել։ 1974 թվականին Մադրիդում հարցազրույց է վերցրել նացիստ ոճրագործ և Հիտլերի սիրելի Օտտո Սկորցենից, ով նախկինում կտրականապես հրաժարվել է հանդիպել լրագրողների հետ, իսկ Գերմանիայում «Լիտերատուրնայա գազետա»-ում որպես թղթակից աշխատելիս հարցազրույց է վերցրել նախկին ռեյխսմինիստրր Ալբերտ Շպեերից և ՍՍ-ի ղեկավարներից Կարլ Վոլֆից[անաղբյուր]։ Նրանց հետ զրույցները, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միությունից արտասահման տեղափոխված Սաթե սենյակի և այլ մշակութային գանձերի որոնման պատմությունը Սեմյոնովը հրապարակել է 1983 թվականին «Դեմ առ դեմ» վավերագրական պատմվածքում։
Ազատության ձեռքբերումը՝ ամենաթանկը, որ ունի մարդը, ուղեկցվում է վերակառուցման էությանն ու շարժմանը այնպիսի հակադրությամբ, որ կարելի է միայն հիանալ... Այնպիսի զգացողություն կա, որ հասունանում է ցանկություն նորից ստանալու «ուժեղ ձեռք»... «Մեծերի, հանճարների, նշանավորների» մենիշխանությունը, մեծարումը տանում է աղետի։ Մենք դա զգացել ենք մեր սեփական փորձից։
Դմիտրի Լիխանովը հիշում է[22]․
Բարոն Էդուարդ ֆոն Ֆալց-Ֆեյնի հետ ստեղծել է Սաթե սենյակի որոնումների միջազգային կոմիտե, որի կազմում են եղել նաև Ժորժ Սիմենոնը, Ջեյմս Օլդրիջը և Գեորգ Շտայնը։ Որոնումները արդյունք չեն տվել։ Ֆոն Ֆալց-Ֆեյնի հետ նա զբաղվել է կորցրած մշակութային արժեքների որոնմամբ և Ռուսաստան վերադարձնելով։ Ռուսական գանձերը հայրենիք վերադարձնելու միջազգային կոմիտեի գործունեության արդյունքում Ռուսաստան են վերադարձվել Ֆյոդոր Շալյապինի աճյունը, Դյագիլև-Լիֆարի գրադարանի մի մասը, եզակի գոբելեն թագավորական ընտանիքի պատկերով Լիվադիայի պալատից և շատ այլ մշակութային արժեքներ[անաղբյուր]։ 1988 թվականին Յուլիան Սեմյոնովը, Վասիլի Լիվանովը և Վիտալի Սոլոմինը բացել են մոսկովյան «Դետեկտիվ» փորձարարական թատրոնը (ստեղծվել է Մոսխորհրդի գործկոմի որոշմամբ՝ ԽՍՀՄ ՆԳՆ-ի հետ համաձայնությամբ)։ Թատրոնը տեղակայված է եղել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ սպաների կենտրոնական տան (ՍԿՏ) շենքում (Լուբյանկա 13)։ Այդտեղ ներկայացվել են սուր սյուժետային պիեսներ և մանկական բեմադրություններ։ 1992 թվականին, երբ Սեմյոնովն արդեն ծանր հիվանդ էր, իսկ թատերախումբը ղեկավարում էր Լիվանովը, թատրոնը փակվել է տարածքի վարձակալության շուրջ ծագած կոնֆլիկտի պատճառով[անաղբյուր]։
«Նա փափագում էր փոփոխություններ և չափազանց շատ էր ցանկանում դա, գրում էր Գորբաչովին․ «Ես խնդրում եմ Ձեզ, Միխայիլ Սերգեևիչ, մարդկանց հող տվեք։ Մերը ոչ ոքինը չէ», բայց նա հաստատ չէր ուզում (ԽՍՀՄ) փլուզումը։ Նա ուժեղ երկիր էր ուզում»,- վկայում է նրա դուստրը[23]։
1990 թվականի մայիսի 20-ին կաթվածից հետո Սեմյոնովը հայտնվել է անկողնուն գամված վիճակում և այլևս չի կարողացել վերադառնալ աշխատանքի։ Սեմյոնովը մահացել է 1993 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 62 տարեկան հասակում[24]։
Օլգա Սեմյոնովան «Պատմություններ հոր մասին։ Յուլիան Սեմյոնովը դստեր աչքերով»[25] ֆիլմում ասել է, որ իր հորը «վերացրել են»։ Նույն վարկածն է առաջ քաշվում նաև Դմիտրի Լիխանովի սցենարով նկարահանված «Նա շատ բան գիտեր...» ֆիլմում[26]։ «Վերացումը» հիշատակվում է նաև գրողի նախկին գործընկերների հուշերում[27][28][29]։ Ռեժիսոր Բորիս Գրիգորևը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է[30]․
Որոշ աղբյուրներ պնդում են, որ Սեմենովի աճյունը, ըստ նրա կտակի, ցրվել է Սև ծովում, իսկ Նովոդևիչյան գերեզմանատանը գտնվում է նրա խորհրդանշական գերեզմանը[31][32]։
Գրողի դուստրը՝ Դարիա Սեմյոնովան, հերքում է այդ տեղեկությունը․ «Հայրիկին դիակիզել էին։ Դիակիզումից հետո աճյունասափորը մեկ ամիս գտնվում էր իմ արվեստանոցում, քանի որ մեզ թաղման տեղ չէին տալիս։ Իսկ երբ տվեցին, ես ինքս գնացի գերեզմանոց, փոս փորեցի և աճյունասափորը դրեցի այնտեղ։ Բայց հետո ես չկարողացա սալաքարը դնել, ուստի առաջին անձրևից հետո աճյունասափորի վերին մասը դուրս էր եկել։ Ես ստիպված էի ամեն ինչ նորից կրկնել։ Եվ հիմա այնտեղ մի սալաքար կա տեղադրված»[33]։
Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Սեմյոնովը գրել է ֆիլմերի սցենարներ՝ հիմնականում իր ստեղծագործությունների մոտիվներով։ Գրողի ամբողջական ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 20 էկրանավորված ստեղծագործություններ[34], դրանցից են` «Մայոր Վիխր» (1967), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973), «Պետրովկա, 38» (1980), «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել...» (1984), «Առերեսում» (1985)։
Սեմյոնովը հանդես է եկել նաև որպես «Գիշերը 14-րդ զուգահեռականում» ֆիլմի ռեժիսոր (1971) և դերասան «Աշխատանքային օրեր և տոներ» (1961) և «Սոլյարիս» (1972, ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի) ֆիլմերում։
Յուլիան Սեմյոնովի անվան մշակութային հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին Օլգա Յուլիանովնա Սեմյոնովի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել և տարածել ռուս խորհրդային գրող Յուլիան Սեմյոնովի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև բարեգործությունները։ Հիմնադրամը բարեգործական աջակցություն է ցուցաբերում ուղղափառ ապաստարաններին, մանկատներին և այլ մանկական հաստատություններին Ռուսաստանի Դաշնությունում և շտապ բժշկական օգնության կարիք ունեցող երեխաներին[35]։
Հիմնադրամը նաև հետևում է ԱՊՀ երկրներում գրողի ստեղծագործությունների տպագրությանը և հեղինակային իրավունքի հետ կապված այլ հարցերի։ Հիմնադրամը աշխատանքներ է տարել գրողի 80-ամյակի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ, տե՛ս հոբելյանական միջոցառումների ցանկը[36], ստեղծվել է «Անհայտ Յուլիան Սեմյոնովը» վավերագրական նոր ֆիլմը[37], լույս է տեսել Օլգա Սեմյոնովայի «Յուլյան Սեմյոնով» գրքի երկրորդ՝ սրբագրված և լրացված հրատարակությունը (ЖЗЛ շարքը)[38], լույս է տեսել «Յուլիան Սեմենովի Ղրիմը» նոր ալբոմը[39][40]։
Հիմնադրամը պահպանում և զարգացնում է նաև Ֆորոսի (Ղրիմ) մոտ գտնվող Օլիվա (Վերխնյայա Մուխալատկա) ավանում գտնվող Յուլիան Սեմյոնովի հուշահամալիր տուն-թանգարանի ցուցադրությունը[41]։
Երկհատորյակը, որը կազմվել և մեկնաբանվել էր Օլգա Սեմյոնովայի կողմից, պարունակում էր լայնածավալ նյութեր, որոնք ներառում էին Յուլիան Սեմյոնովի կյանքը, ստեղծագործական և հասարակական գործունեությունը։ «Վեչե» հրատարակչություն, 2009։
«Ես կարճ ժամանակ հետո կմեռնեմ…» հատորում ներառված են Յուլիան Սեմյոնովի նամակագրությունը հոր՝ Սեմյոն Լյանդրեսի և ընտանիքի հետ. պարունակում է ընթերցողների նամակներ, ընկերների և գործընկերների նամակներ, հոդվածներ գրողի աշխատանքի մասին, հարցազրույցներ, հուշեր նրա մասին, ինչպես նաև 1960-ականների օրագրեր և ճամփորդական գրառումներ։
2016 թվականին «Վեչե» հրատարակչությունը լույս է ընծայել «Անհայտ Յուլիան Սեմյոնովը։ Վերադարձ Շտիրլիցին» հրատարակության երրորդ հատորը։ Ժողովածուում առաջին անգամ հեղինակային ձեռագրերից տպագրվում են «Ելք» (1966), «Բռնվիր ամպերից» (1967), «Պարոն բոլշևիկ» (1960), «Կոմիսար Իվանովի կյանքը» (1967) վիպակները, «Գաղտնագրում Բլյուխերի համար» (1965) «Սադրանք» (1968), «Որոնում-891» (1981) պիեսները, նախկինում չհրապարակված պատմվածքներ և ակնարկներ, առաջին անգամ վերահրատարակվել է «Մարդիկ գրոհում են երկինքը» (1960) վավերագրական վիպակը։
2021 թվականին լույս է տեսել մատենաշարի հաջորդ հատորը՝ «Անհայտ Յուլիան Սեմյոնովը։ Անկեղծություն», այստեղ ընդգրկվել են նախկինում չհրապարակված 58 պատմվածքներ, «Տեռոր օպերացիայի տապալումը», «Դեկտեմբերի 20», «Հատկապես վտանգավոր հանցագործ» գրական սցենարները, օրագրային գրառումներ և նամակագրություններ[61]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.