Նարդի
From Wikipedia, the free encyclopedia
Նարդի, (հին հնդկերեն «նարդի» նշանակում է «գոչել», այնուհետև ստացել է «քվե» իմաստը), երկու խաղացողի մրցախաղ, մարդկությանը հայտնի հնագույն սեղանի խաղերից մեկը։ Ըստ Իրանում (Պարսկաստան) կատարված հնէաբանական հայտնագործությունների, նարդու պատմությունը սկիզբ է առնում մոտավորապես 5000 տարի առաջ[1][2]։ Նարդին խաղում են երկու խաղացողով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու տարբեր գույների տասնհինգ խաղաքար, որոնք ըստ երկու զառերի ցույց տված թվերի պետք է շարժել 24 բաժին պարունակող ուղղանկյունաձև խաղատախտակի վրա։ Հաղթում է այն խաղացողը, որն առաջինն է բոլոր 15 խաղաքարերը հանում խաղատախտակից։ Նարդին ընդգրկում է թե՛ ռազմավարական հմտություններ և թե՛ բախտ (կախված զառերից)։ Ընդամենը մեկ խաղ խաղալու դեպքում խաղացողի հաղթելու հավանականությունն ավելի շատ կախված է զառերից, մինչդեռ, հաճախ խաղալու դեպքում խաղացողը կարող է փորձ կուտակել և հասնել ավելի լավ արդյունքի, ինչ որ կերպ պոկերի նման[3]։ Զառերի յուրաքանչյուր նետումից հետո խաղացողները պետք է բազմաթիվ տարբերակներից ընտրեն մեկը և շարժեն խաղաքարերն իրենց ուզած ձևով՝ կանխատեսելով հակառակորդի հնարավոր հակահարվածները։ Զառերի ցույց տված զույգ թվերը՝ 2x2, 4x4 և այլն, խաղացողին հնարավորություն է տալիս կրկնապատկել քայլերի թիվը։ Ինչպես շախմատը, նարդին ևս մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրվել է համակարգչային գիտնականների կողմից։ Այս ուսումնասիրության շնորհիվ ստեղծվել են նարդի խաղալու առցանց ծրագրեր, որոնք ի վիճակի են հաղթել համաշխարհային կարգի խաղացողների։
Նարդի | |
---|---|
Տեսակ | խաղեր տախտակի վրա, dice game? և սոցիալական խաղ |
Ենթատեսակ | խաղեր տախտակի վրա և ինտելեկտուալ սպորտաձև |
Խաղացողների քանակ մինիմալ | 2 |
Խաղացողների քանակ մաքսիմալ | 2 |
Տարիք | 5 years old |
Backgammon Վիքիպահեստում |