From Wikipedia, the free encyclopedia
Նաֆթալի Բենեթ (երբեմն՝ Բեննեթ, եբրայերեն՝ נפתלי בנט, մարտի 25, 1972[3][4], Հայֆա, Իսրայել[3]), իսրայելցի պետական և քաղաքական գործիչ։ 2021 թվականի հունիսի 13-ից Իսրայելի վարչապետն է։
Նաֆթալի Բենեթ | |
Կուսակցություն՝ | New Right? |
---|---|
Կրթություն՝ | Երուսաղեմի հրեական համալսարան (2001)[1] և Q113237352? |
Գիտական աստիճան՝ | իրավունքի բակալավր[1] |
Մասնագիտություն՝ | գործարար և քաղաքական գործիչ |
Ազգություն | հրեա |
Դավանանք | հուդայականություն[2] |
Ծննդյան օր | մարտի 25, 1972[3][4] (52 տարեկան) |
Ծննդավայր | Հայֆա, Իսրայել[3] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Ամուսին | Gilat Bennett? |
Կայք՝ | naftalibennett.co.il |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Աելետ Շաքեդի հետ «Հա-Յամին հա-Հադաշ» կուսակցության հիմնադիրն է։ «Իմ Իսրայել» շարժման հիմնադիրներից մեկն է։ Նախկինում եղել է իսրայելցի ձեռնարկատեր և ստարտափների տնօրեն։
Բենեթը ծնվել է Հայֆայում, Վեցօրյա պատերազմից հետո Սան Ֆրանցիսկոյից Իսրայել տեղափոխված հրեա-ամերիկացի ներգաղթյալներ Ջիմ և Միրնա Բենեթների ընտանիքի երեք որդիներից մեկն է։
Իսրայելի պաշտպանության բանակում ծառայության ժամանակ եղել է Սայերեթ Մատկալի և Մաղլանի հատուկ ստորաբաժանումների վաշտի հրամանատար, մայորի կոչումով շարունակում է ծառայել պահեստազորում։
Երուսաղեմի հրեական համալսարանում սովորել է իրավաբանություն։
1999 թվականին դարձել է համակարգչային անվտանգության ոլորտում ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող «Cyota» ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը։ «Cyota»-ն 2005 թվականին 145 000 000 ԱՄՆ դոլարով վաճառվել է RSA Security ընկերությանը։
Ամուսնացած է, ունի չորս երեխա, ապրում է Ռաանանայում։
Երկրորդ լիբանանյան պատերազմին մասնակցելուց հետո Բենեթը միացել է այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին և 2006-2008 թվականներին աշխատել որպես նրա գրասենյակի ղեկավար։ Ղեկավարել է կրթական համակարգի բարեփոխումների ծրագիր մշակող թիմը։
2010 թվականի հունվարի 31-ին Բենեթն ընտրվել է Հրեաստանի, Սամարիայի և Գազայի բնակավայրերի խորհրդի գլխավոր տնօրեն և գլխավորել է 2010 թվականին բնակավայրերի շինարարության սառեցման դեմ պայքարը։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012 թվականի հունվարը։
2011 թվականի ապրիլին դարձել է «Իմ Իսրայել» արտախորհրդարանական շարժման համահիմնադիրը, որին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ։
2012 թվականի ապրիլին նախաձեռնել է «Իսրայելացիներ» շարժումը։ Հետագայում Բենեթը դուրս է եկել «Լիքուդից» և միացել «Հրեական տուն» կուսակցությանը։ Հետո առաջադրել է իր թեկնածությունը կուսակցության առաջնորդի պաշտոնում։
2012 թվականի նոյեմբերի 6-ի ներկուսակցական ընտրություններում հավաքել է ձայների մոտավորապես 67%-ը, որից հետո ընտրվել է որպես «Հրեական տան» ղեկավար։
2018 թվականին լքել է «Հրեական տուն» կուսակցությունը և դարձել «Նոր իրավունքներ» կուսակցության հիմնադիրներից մեկը։ «Նոր իրավունքներ» դաշինքը 2019 թվականի ապրիլի ընտրություններում չի անցել տոկոսային շեմը։ Այդ ժամանակ էլ «Նոր իրավունքները» միացել են «Յամինա» կոալիցիային։ Նաֆթալի Բենեթն ընտրվել է խորհրդարանի անդամ։
2021 թվականի հունիսի 2-ին Իսրայելում ընդդիմությունը համաձայնագիր է ստորագրել կառավարական կոալիցիա ստեղծելու մասին[6]։ Իսրայելի առաջին վարչապետ է նշանակվել «Յամինա» կուսակցության նախագահ Նաֆթալի Բենեթը, իսկ «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդը՝ այլընտրանքային վարչապետ[7]։
2021 թվականի հունիսի 13-ին Բենեթն ընտրվել է Իսրայելի վարչապետ՝ հավաքելով Քնեսեթի պատգամավորների 60 կողմ, 59 դեմ և 1 ձեռնպահ ձայները[8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.