Նեպտունի արբանյակներ
From Wikipedia, the free encyclopedia
Նեպտունի արբանյակներ, Նեպտուն մոլորակի բնական արբանյակներ։ Ներկա պահին հայտնի են 13 արբանյակ։
Արբանյակներից ամենամեծը Տրիտոնն է, այն հայտնաբերվել է Ուիլիամ Լասսելի կողմից 1846 թվականին, Նեպտունի հայտնաբերումից ընդամենը 17 օր անց։ Հաջորդ արբանյակը հայտնաբերվել է ավելի քան հարյուր տարի անց, այն կոչվել է Ներեիդա։ Նեպտունի արբանյակների անունները տրվում են օգտագործելով հունական դիցաբանության ծովային նիմֆաների անունները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տրիտոնը Արեգակնային համակարգի ամենամեծ անկանոն արբանյակն է, այն ունի հակադարձ պտույտի շարժում և նրա առանցքը չափազանց թեքված է Նեպտունի հասարակածի նկատմամբ։ Մեծությամբ հաջորդ անկանոն արբանյակը Սատուրնի Ֆիբի արբանյակն է, որը կազմում է Տրիտոնի զանգվածի ընդամենը 0.03%-ը։