Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյան (դեկտեմբերի 15, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման փորձագետ, լրագրող, Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական (ապրիլի 17, 2019), «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն (հունվար, 1996), ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՆ) լրատվական ծառայության ղեկավար (1997 - 2011), Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ (2011-2017), փրկարարական ծառայության գեներալ-մայոր (2013)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Գրիգորյան
Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյան | ||
| ||
---|---|---|
ապրիլի 17, 2019 - ներկայումս պաշտոնավարում է | ||
Նախորդող | Թաթուլ Ստեփանյան | |
| ||
հունվար, 1996 - ներկայումս պաշտոնավարում է | ||
| ||
1997 - 2008 | ||
| ||
2010 - 2011 | ||
| ||
օգոստոս, 2011 - մայիսի 5, 2017 | ||
| ||
հունվարի 9, 2018 - հունիսի 15, 2018 | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1981) | |
Մասնագիտություն՝ | ոստիկան, լրագրող, ուսուցիչ և հաղորդավար | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 15, 1957 (66 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Պարգևներ |
Կենսագրություն
Նիոլայ Գրիգորյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում։ 1976-1981 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն
1982-1989 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես «Մարդը և օրենքը», «Մարտական պոստում», «Իրավաբանի ընդունարան», «Ճանապարհ, տրանսպորտ, հետիոտն» հաղորդաշարերի խմբագիր-մեկնաբան։ 1990-1995 թվականներին աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության լրատվական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, «02» հեռուստահաղորդաշարի հիմնադիր-մեկնաբան, «02» շաբաթաթերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր, միլիցիայի փոխգնդապետ։ 1996-1997 թվականներին եղել է «Նորք» հեռուստաալիքի փոխտնօրեն, «Լուրեր» լրատվական ծրագրի հիմնադիր տնօրեն։ 1997-2008 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության լրատվական բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ։ 2002-2003 թվականներին «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի հիմնադիր-տնօրեն։ 2008 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2010-2011 թվականներին եղել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող։ 2011 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ[1][2]։ 2015 թվականից՝ Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող։ 2017 թվականի մայիսի 5-ին, իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ 2018 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական[3][4]։ 2019 թվականի ապրիլի 17-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական[5][6]։
Պարգևներ
Արժանացել է ՀՀ վարչապետի, Ոստիկանության, Հայաստանի փրկարար ծառայության, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ազգային անվտանգության խորհրդի, ԵՊՀ, Հանրային հեռուստաընկերության պատվոգրերի ու շնորհակալագրերի։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
- ՀՀ Ոստիկանության «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» մեդալ,
- ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
- ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ,
- ՀՀ ԱԺ Պատվո մեդալ,
- ՀՀ ԱԻՆ «Միջազգային կարգի փրկարար» մեդալ,
- ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայություն» մեդալ։
- Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության կողմից արժանացել է «ՔՊ միջազգային կարգի ասպետ» շքանշանի․
- ՀՀ Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Երկրապահ կամավորական ծառայության, Արցախի Հանրապետության հոբելյանական կրծքանշաններ։
Կոչումներ
- 1990-1997 թվականներին՝ միլիցիայի փոխգնդապետ,
- 1997-2013 թվականներին՝ փրկարար ծառայության գնդապետ,
- 2013 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում[7]։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք երեխա և երեք թոռ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.