From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին[2]։ Երկրի ամենաժողովրդական խաղերից է[3][4]։ Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն[2][5]։ Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը[6][7]։ Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է[8]։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լավագույն 10 շախմատիստների միջին էլո վարկանշով աշխարհում յոթերորդն է[9]։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Լևոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[10]։
2011-2012 ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը դարձել է պարտադիր առարկա[11][12][13]։ Համարվում է որ շախմատի դասավանդումը զարգացնում է երեխայի տրամաբանելու, կենտրոնանալու և այլ մտավոր ունակությունները[11][14], սակայն հետազոտությունները ցույց են տվել որ այդպիսի կապ չկա[15][16]։
Գարի Կասպարովը Հայաստանում շախմատի ժողովրդականությունը համեմատել է Լատինական Ամերիկայում ֆուտբոլի ժողովրդականության հետ[17]։
Մինչև 20-րդ դարը խաղը կոչվում էր ճատրակ, որը ծագում է պարս.՝ چترنگ, շատրանգ բառից[18][19], որը նշանակում է քառանդամ, չորսմասյա[18]։ Այժմ ճատրակ անվանումը օգտագործվում է միայն արևմտահայերենում[20][21]։ Ժամանակակից արևելահայերենում խաղը կոչվում է շախմատ, որն առաջացել է شاه مات (շահ - արքա, թագավոր և մատ - մահացավ) բառերից[22]։
«Шатранг: книга о шахматах» գրքում Հովսեփ Օրբելին և Կամիլլա Տրևերը պնդում են, որ Հայաստանում շախմատը հայտնի է դեռևս 9-րդ դարից, երբ Հայաստանը արաբական տիրապետության տակ էր[23]։ Ըստ նրանց՝ շախմատը Հայաստան են բերել արաբները Հնդկաստանից, որտեղ խաղը հավանաբար հայտնի է եղել 6-րդ դարից՝ չատուրանգա անվամբ[23][24]։ 1967 թվականին կատարված հնագիտական աշխատանքների ժամանակ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքում՝ Դվինում, հայտնաբերվել են շախմատի խաղաքարեր[25]։ Շախմատի մասին հիշատակումներ կան Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 1100-1200-ականների հայերեն ձեռագրերում, ներառյալ 13-րդ դարի Վարդան Արևելցու ձեռագիրը։ Մինչև 20-րդ դարի կեսերը Շենավան գյուղի բնակիչները օգտագործում էին տնային պայմաններում պատրաստված խաղաքարեր, որոնք նման էին միջնադարի գտածոներին[23][26]։
Հայաստանում շախմատը ինստիտուցիոնալացվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո (1920 թվական)[27]։ 1926-1927 թվականներին քիմիկոս Սիմոն Հովյանի (1869-1942) նախաձեռնությամբ հայերեն շատ թերթերում սկսեցին հայտնվել շախմատային բաժիններ։ Հովյանը նպաստել է Հայաստանում շախմատի տարածմանը՝ դրա մասին դասախոսություններ կարդալով, Էմանուել Լասկերի, Իլյա Մայզելիսի և Յակով Ռոխլինի գրքերը հայերեն թարգմանելով[27]։
Առաջին շախմատային մրցաշարերն անցկացվել են 1927 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիան[1]։ Մինչև 1934 թվականը Հայաստանի շախմատիստները մասնակցում էին Անդրկովկասյան առաջնությանը։ 1934 թվականին Երևանում անցկացվել է Հայաստանի շախմատի առաջին առաջնությունը։ Հաղթել է Հենրիկ Գասպարյանը։ Հաջորդ տարիներին Գասպարյանը հաղթել է ևս ինը առաջնությունում՝ դառնալով ամենատիտղոսակիր շախմատիստը Հայաստանի շախմատի առաջնությունում[28]։ Նույն թվականին անցկավել է նաև կանանց առաջնություն։ Սիրուշ Մակինցը և Մարգարիտա Միրզա-Ավագյանը բաժանել են առաջին հորիզոնականը։ Հայկական շախմատային առաջին ակումբը հիմնվել է 1936 թվականին։ 1950-ական թվականներին շախմատային ակումբներ են հիմնվել Լենինականում (այժմ՝ Գյումրի) և Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)[27]։
Հայաստանում շախմատը ժողովրդական դարձավ հատկապես Տիգրան Պետրոսյանի 1960-ականների աննախադեպ հաջողության շնորհիվ։ Նա իր առաջին հաջողությունն ունեցել է 1946 թվականին, երբ հաղթեց Հայաստանի շախմատի առաջնությունում։ Հետագայում նա չորս անգամ նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը (1959, 1961, 1969, 1975)։ 1963 թվականին Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն՝ պարտության մատնելով Միխայիլ Բոտվիննիկին, ով նույնպես նարկայացնում էր ԽՍՀՄ-ը։ Այդ ժամանակաշրջանում շատ զույգեր իրենց զավակներին կոչում էին Տիգրան՝ Պետրոսյանի պատվին[29]։ Պետրոսյանը վեց տարի անընդմեջ (1963-1969) եղել է աշխարհի չեմպիոն, Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ ինը անգամ շախմատային օլիմպիադայի (1958-1974) հաղթող[30]։
1962 թվականին Խորհրդային Հայաստանում կար 30.000 շախմատիստ, որոնցից 3.000-ը՝ մրցավարներ և մարզիչներ։ 1986 թվականին շախմատիստների քանակը աճեց մինչև 50.000, ներառյալ երեք գրոսմայստերներ՝ Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան և Արշակ Պետրոսյան[27]։ Հետագայում Ռաֆայել Վահանյանը (1989)[31] և Արտաշես Մինասյանը (1991)[32] դարձել են Խորհրդային Միության չեմպիոն։ Վահանյանը նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու անգամ՝ 1984 և 1986 թվականներին, հաղթել է շախմատային օլիմպիադայում[33]։
1985 թվականին հայ-հրեական ծագմամբ[34] շախմատիստ Գարի Կասպարովը դարձավ աշխարհի չեմպիոն։ Չնայած նա երբեք Հայաստանը չի ներկայացրել և միայն կիսով չափ է հայ, որոշ աղբյուրներ նրան կոչում են հայ[35], հիմնականում այն պատճառով, որ նրա ազգանունը մոր ազգանվան (Գասպարյան) ռուսականացված տարբերակն է։ Աիդա(Կլարա)Շահենի Գասպարյանցի պապերը Գետահատցի են(Արցախի Հադրութ)։
Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացել է 1991 թվականին[36]։ Դրանից հետո հայ շախմատիստները ստացան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու հնարավորություն։ Անկախ Հայաստանում տեղի են ունեցել չորս խոշոր շախմատային մրցաշարեր՝ 32-րդ շախմատային օլիմպիադան (1996 թ.) տեղի է ունեցել Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում[37], 2001 թվականի աշխարհի թիմային առաջնությունը և 2014 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունը տեղի են ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում[38][39], իսկ 2015 թվականի աշխարհի թիմային առաջնությունը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս Ռեզորթ և Սպա *****GL» հյուրանոցում[40]։
Հայաստանն իր առաջին մեդալը նվաճել է 1992 թվականի շախմատային օլիմպիադայում՝ գրավելով երրորդ հորիզոնականը[41]։ Հայաստանը 2002, 2004 թվականների շախմատային օլիմպիադաներում նույնպես նվաճել է բրոնզե մեդալ[42][43]։ Հաղթող է ճանաչվել 2006[44], 2008[45] և 2012[46] թվականների շախմատային օլիմպիադաներում։ 1997[47], 2001[48], 2005[49] և 2015[50] թվականների շախմատի աշխարհի թիմային առաջնություններում Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ, իսկ 2011[51] թվականին առաջին հորիզոնականը։ Եվրոպայի առաջնությունում հավաքականը 1997[52] թվականին գրավել է երրորդ, 1999 թվականին՝ առաջին, 2007[53] թվականին՝ երկրորդ հորիզոնականը։
2011 թվականին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը շախմատը դարձրեց հանրակրթական առարկա[54][55]։ Շախմատ անցնում են երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում[13]։ Ծրագիրն իրականացնելու համար պահանջվել է ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դպրոցներում շախմատի ներմուծումը հիմնականում ստացել է դրական արձագանքներ, բայց որոշ ծնողներ պնդում են, որ իրենց երեխաների դպրոցական ծրագիրն առանց այդ էլ ծանրաբեռնված էր[56]։ Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի կարծիքով «Դպրոցներում շախմատի ներմուծումը երկրի ապագան կերտելու ամենալավ ճանապարհն է»[57]։
Այս որոշումը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում։ Լրագրողները, շախմատային փորձագետները և տարբեր երկրների պաշտոնյաները բարձր են գնահատել ծրագիրը և խորհուրդ են տվել իրենց երկրներին որդեգրել այն[58][59]։ Մագնուս Կառլսենը հայաստանյան այցելության ժամանակ՝ 2014 թվականին, ասել է. «Ես կարծում եմ, որ դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձը հիանալի օրինակ է ամբողջ աշխարհի համար»[60]։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմավորվել է 1927 թվականին[1]։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2004 թվականին ընտրվել է ՀՇՖ-ի նախագահ (այդ ժամանակ նա Հայաստանի պաշտպանության նախարարն էր) և վերընտրվել է 2006, 2009, 2011 և 2013 թվականներին[61][62]։ Սարգսյանը «հայտնի է հայ շախմատիստներին էնտուզիազմով աջակցելով»[58]։ Մի առիթով Սարգսյանն ասել է. «Մենք չենք ուզում, որ մարդիկ ճանաչեն Հայաստանը միայն երկրաշարժով և ցեղասպանությամբ։ Մենք կնախընտրեինք, որ նա հայտնի լիներ իր շախմատով»[29]: Հայաստանի կառավարությունը երկրի գրոսմայստերներին հատկացնում է աշխատավարձ և տալիս է որոշակի արտոնություններ[5][13]։
Հայաստանի շախմատի ակադեմիան ստեղծվել է 2002 թվականին Երևանում՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ։ Ակադեմիան կազմակերպում է ազգային և միջազգային շախմատային մրցաշարեր[63]։
Հայաստանի շախմատի առաջին առաջնությունը տեղի է ունեցել 1934 թվականին, երբ Հայաստանը Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մաս էր կազմում։ Հայկական ԽՍՀ-ում ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել առաջնություններ մինչև 1945 թվականը, երբ դրանք դարձան ամենամյա միջոցառումներ. այս գործելակերպը շարունակվեց նաև անկախ Հայաստանում։ Հենրիկ Գասպարյանը հաղթել է այս առաջնություններում ամենաշատը (10 անգամ), նրան հաջորդում են Աշոտ Անաստասյանը (8 անգամ), Լևոն Գրիգորյանը (6 անգամ) և Արտաշես Մինասյանը (6 անգամ)[64]։
Կանանց առաջին առաջնությունը նույնպես տեղի է ունեցել 1934 թվականին, բայց մինչև 1939 թվականը դադարեցվել է։
1972 թվականին Գագիկ Հովհաննիսյանը հիմնադրել է «Շախմատային Հայաստան» ամսագիրը, որը 1997 թվականից դարձել է շաբաթաթերթ[65]։ 1972 թվականից «Շախմատ-64» հաղորդաշարը սկսեց հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։ Այն մինչև իր կյանքի վերջ՝ 2015 թվականի հունիս, վարում էր Գագիկ Հովհաննիսյանը, և սա հանրային հեռուստաընկերության ամենաերկարակյաց հաղորդումն էր[66]։ Վերջերս ստեղծված «Շախմատի աշխարհ» հաղորդումը հեռարձակվում է «Առաջին լրատվականից» անմիջապես հետո[67]։
ՖԻԴԵ-ի ցուցակներում կան Հայաստանը ներկայացնող 26 ակտիվ գրոսմայստեր, 2 կին գրոսմայստեր, 18 միջազգային վարպետ և 2 կին միջազգային վարպետ[68]։
2015 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի 10 ամենաբարձր էլո վարկանիշ ունեցող գրոսմայտերների ցանկը[69].
# | Շախմատիստ | Ծննդյան օր | ԳՄ թվական | Վարկանիշ | Տեղը աշխարհում[Ն 1] |
---|---|---|---|---|---|
1 | Լևոն Արոնյան | 1982 | 2000 | 2765 | 10 |
2 | Գաբրիել Սարգսյան | 1983 | 2002 | 2673 | 66 |
3 | Սերգեյ Մովսեսյան | 1978 | 1997 | 2653 | 96 |
4 | Վլադիմիր Հակոբյան | 1971 | 1991 | 2647 | 107 |
5 | Հրանտ Մելքումյան | 1989 | 2008 | 2633 | 133 |
6 | Տիգրան Լ. Պետրոսյան | 1984 | 2004 | 2630 | 143 |
7 | Արման Փաշիկյան | 1987 | 2007 | 2612 | 191 |
8 | Ռոբերտ Հովհաննիսյան | 1991 | 2010 | 2611 | 192 |
9 | Սամվել Տեր-Սահակյան | 1993 | 2009 | 2593 | 249 |
10 | Զավեն Անդրիասյան | 1989 | 2006 | 2589 | 263 |
10 | Հովհաննես Գաբուզյան | 1995 | 2012 | 2589 | 264 |
2005-ի դեկտեմբերին Լևոն Արոնյանը Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը[70]։
2015 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի 10 ամենաբարձր էլո վարկանիշ ունեցող շախմատիստուհիների ցանկը[71].
# | Շախմատիստ | Ծննդյան օր | Կոչում | Վարկանիշ | Տեղը աշխարհում[Ն 1] |
---|---|---|---|---|---|
1 | Էլինա Դանիելյան | 1978 | ԳՄ | 2470 | 30 |
2 | Լիլիթ Մկրտչյան | 1982 | ՄՎ | 2451 | 39 |
3 | Մարիա Կուրսովա | 1986 | ԿԳՄ | 2307 | 175 |
4 | Լիլիթ Գալոյան | 1983 | ՄՎ | 2298 | 189 |
5 | Իրինա Վահանյան | 1963 | ԿՄՎ | 2269 | ակտիվ չէ |
6 | Մարիա Գևորգյան | 1994 | ԿՖՎ | 2236 | 312 |
7 | Նելլի Աղինյան | 1981 | ԿԳՄ | 2207 | 402 |
8 | Սիրանուշ Անդրիասյան | 1986 | ԿՄՎ | 2206 | ակտիվ չէ |
9 | Նարինե Գարագաշյան | 1971 | ԿՄՎ | 2190 | ակտիվ չէ |
10 | Լիանա Աղաբեկյան | 1986 | ԿՄՎ | 2174 | 511 |
Տարեթիվ | Իրադարձություն | Վայր | Շախմատիստներ | Տեղ | Ծան |
---|---|---|---|---|---|
1992 | 30-րդ Շախմատային օլիմպիադա | Մանիլա, Ֆիլիպիններ | Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Ա. Պետրոսյան, Անաստասյան | [41] | |
1994 | 31-րդ Շախմատային օլիմպիադա | Մոսկվա, Ռուսաստան | Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Անաստասյան, Մինասյան, Եղիազարյան | 13 | [72] |
1996 | 32-րդ Շախմատային օլիմպիադա | Երևան, Հայաստան | Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Ա. Պետրոսյան | 5 | [73] |
1998 | 33-րդ Շախմատային օլիմպիադա | Էլիստա, Ռուսաստան | Վահանյան, Լպուտյան, Հակոբյան, Մինասյան, Ասրյան, Անաստասյան | 16 | [74] |
2000 | 34-րդ Շախմատային օլիմպիադա | Ստամբուլ, Թուրքիա | Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Ասրյան, Սարգսյան | 17 | [75] |
2002 | 35-րդ Շախմատային օլիմպիադա | Բլեդ, Սլովենիա | Հակոբյան, Լպուտյան, Ասրյան, Սարգսյան, Մինասյան, Անաստասյան | [42] | |
2004 | 36-րդ Շախմատային օլիմպիադա | Կալվիա, Իսպանիա | Հակոբյան, Արոնյան, Վահանյան, Լպուտյան, Սարգսյան, Մինասյան | [43] | |
2006 | 37-րդ Շախմատային օլիմպիադա | Թուրին, Իտալիա | Արոնյան, Հակոբյան, Ասրյան, Լպուտյան, Սարգսյան, Մինասյան | [44] | |
2008 | 38-րդ Շախմատային օլիմպիադա | Դրեզդեն, Գերմանիա | Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Տ. Պետրոսյան, Մինասյան | [45] | |
2010 | 39-րդ Շախմատային օլիմպիադա | Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան | Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Գրիգորյան | 7 | [76] |
2012 | 40-րդ Շախմատային օլիմպիադա | Ստամբուլ, Թուրքիա | Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Տ. Պետրոսյան | [46] | |
2014 | 41-րդ Շախմատային օլիմպիադա | Տրոմսյո, Նորվեգիա | Արոնյան, Սարգսյան, Մովսեսյան, Հակոբյան, Քոթանջյան | 8 | |
Տարեթիվ | Իրադարձություն | Վայր | Շախմատիստներ | Տեղ | Ծան |
---|---|---|---|---|---|
1992 | 30-րդ Շախմատային օլիմպիադա | Մանիլա, Ֆիլիպիններ | Ասլանյան, Խալաֆյան, Դանիելյան, Գարագաշյան | 33 | [77] |
1994 | 31-րդ Շախմատային օլիմպիադա | Մոսկվա, Ռուսաստան | Դանիելյան, Ասլանյան, Գրիգորյան, Հայրապետյան | 24 | [78] |
1996 | 32-րդ Շախմատային օլիմպիադա | Երևան, Հայաստան | Դանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան, Խալաֆյան | 20 | [79] |
1998 | 33-րդ Շախմատային օլիմպիադա | Էլիստա, Ռուսաստան | Դանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան, Աղինյան | 21 | [80] |
2000 | 34-րդ Շախմատային օլիմպիադա | Ստամբուլ, Թուրքիա | Դանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան, Աղինյան | 10 | [81] |
2002 | 35-րդ Շախմատային օլիմպիադա | Բլեդ, Սլովենիա | Դանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան, Գալոյան | 15 | [82] |
2004 | 36-րդ Շախմատային օլիմպիադա | Կալվիա, Իսպանիա | Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան | 11 | [43] |
2006 | 37-րդ Շախմատային օլիմպիադա | Թուրին, Իտալիա | Մկրտչյան, Դանիելյան, Աղինյան, Անդրիասյան | 8 | [83] |
2008 | 38-րդ Շախմատային օլիմպիադա | Դրեզդեն, Գերմանիա | Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Գալոյան, Անդրիասյան | 6 | [84] |
2010 | 39-րդ Շախմատային օլիմպիադա | Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան | Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Խառատյան | 11 | [85] |
2012 | 40-րդ Շախմատային օլիմպիադա | Ստամբուլ, Թուրքիա | Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Հայրապետյան | 6 | [86] |
2014 | 41-րդ Շախմատային օլիմպիադա | Տրոմսյո, Նորվեգիա | Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Սարգսյան | 5 | |
Տարեթիվ | Վայր | Շախմատիստներ | Տեղ | Ծան |
---|---|---|---|---|
1993 | Լուցեղն, Շվեյցարիա | Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Պետրոսյան | 4 | [87] |
1997 | Լուցեղն, Շվեյցարիա | Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Խաչիյան | [47] | |
2001 | Երևան, Հայաստան | Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Ասրյան, Անաստասյան, Մինասյան | [48] | |
2005 | Բեեր Շևա, Իսրայել | Արոնյան, Հակոբյան, Ասրյան, Վահանյան, Լպուտյան, Անաստասյան | [49] | |
2010 | Բուրսա, Թուրքիա | Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Պետրոսյան, Քոթանջյան | 5 | [88] |
2011 | Նինպո, Չինաստան | Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Հովհաննիսյան | [51] | |
2013 | Անթալիա, Թուրքիա | Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Պետրոսյան | 5 | [89] |
2015 | Ծաղկաձոր, Հայաստան | Արոնյան, Սարգսյան. Մովսեսյան, Հակոբյան, Մելքումյան | [90] |
Տարեթիվ | Վայր | Շախմատիստներ | Տեղ | Ծան |
---|---|---|---|---|
2007 | Եկատերինբուրգ, Ռուսաստան | Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Աղաբեկյան | 8 | [91] |
2009 | Նինպո, Չինաստան | Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Անդրիասյան | 5 | [92] |
2011 | Մարդին, Թուրքիա | Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Աղինյան | 6 | [93] |
2013 | Աստանա, Ղազախստան | Չի մասնակցել[94] | ||
2015 | Չենգդու, Չինաստան | Դանիելյան, Մկրտչյան, Կուրսովա, Գալոյան, Գաբոյան | 7 | [95] |
Տարեթիվ | Վայր | Շախմատիստներ | Տեղ | Ծան |
---|---|---|---|---|
1992 | Դեբրեցեն, Հունգարիա | Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան | 19 | [96] |
1997 | Պուլա, Խորվաթիա | Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան | [52] | |
1999 | Բաթում, Վրաստան | Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Պետրոսյան | [97] | |
2001 | Լեոն, Իսպանիա | չի մասնակցել[98] | ||
2003 | Պլովդիվ, Բուլղարիա | չի մասնակցել[99] | ||
2005 | Գյոտեբորգ, Շվեդիա | Հակոբյան, Արոնյան, Վահանյան, Լպուտյան, Անաստասյան | 12 | [100] |
2007 | Հերակլիոն, Հունաստան | Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Ասրյան, Լպուտյան | [53] | |
2009 | Նովի Սադ, Սերբիա | Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Պետրոսյան | 4 | [101] |
2011 | Պորտո Կարրաս, Հունաստան | Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Հովհաննիսյան | 4 | [102] |
2013 | Վարշավա, Լեհաստան | Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Պետրոսյան | 4 | [103] |
Տարեթիվ | Վայր | Շախմատիստներ | Տեղ | Ծան |
---|---|---|---|---|
1992 | Դեբրեցեն, Հունգարիա | Ասլանյան, Հլղաթյան, Գրիգորյան | 19 | [104] |
1997 | Պուլա, Խորվաթիա | Դանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան | 5 | [105] |
1999 | Բաթում, Վրաստան | Դանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան | 5 | [106] |
2001 | Լեոն, Իսպանիա | չի մասնակցել[107] | ||
2003 | Պլովդիվ, Բուլղարիա | Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան | [108] | |
2005 | Գյոտեբորգ, Շվեդիա | Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Գալոյան | 6 | [109] |
2007 | Հերակլիոն, Հունաստան | Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Աղաբեկյան | [110] | |
2009 | Նովի Սադ, Սերբիա | Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Անդրիասյան | 5 | [111] |
2011 | Պորտո Կարրաս, Հունաստան | Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Աղինյան | 7 | [112] |
2013 | Վարշավա, Լեհաստան | Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Հայրապետյան | 5 | [113] |
1995 թվականին տղամարդկանց «Երևան» ակումբը հաղթել է շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի մրցաշարում[114]։ 2006 թվականին Երևանի կանանց «Միկա» ակումբը հաղթել է Եվրոպայի ակումբային գավաթի մրցաշարում[115]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.