Շախմատի աշխարհի առաջնություն 1972
From Wikipedia, the free encyclopedia
1972 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդ Բոբբի Ֆիշերի և գործող չեմպիոն, ԽՍՀՄ ներկայացուցիչ Բորիս Սպասկիի միջև։ Այն անվանվել է դարի առաջնություն։ Ֆիշերն աշխարհում Ամերիկայում ծնված առաջին ամերիկացին էր, որը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն և երկրորդ ամերիկացին ընդհանուր առմամբ (Վիլհելմ Ստեյնիցը՝ աշխարհի առաջին չեմպիոնը, ԱՄՆ քաղաքացիություն ընդունել է 1888 թվականին)։ Ֆիշերի հաղթանակը նաև կարճ ժամանակով վերջ դրեց աշխարհի առաջնությունում ԽՍՀՄ 24 տարվա տիրապետությանը։
Առաջին խաղը սկսվել է 1972 թվականի հուլիսի 11-ին։ Վերջին խաղը սկսվել է օգոստոսի 31-ին, սակայն 40-րդ քայլից հետո հետաձգվել է։ Հաջորդ օրը Սպասկին առանց խաղը շարունակելու հանձնվել է։ Ֆիշերը հաղթել է 12½-8½ հարաբերությամբ՝ դառնալով շախմատի աշխարհի տասնմեկերորդ չեմպիոնը։
2016 թվականին աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը այս առաջնության մասին ասել է.
Ես կարծում եմ, որ այս առաջնությանը դուք նայում եք հավանաբար ոչ թե շախմատային գործոնների, այլ քաղաքական էլեմենտների պատճառով, ինչը անխուսափելի է, քանի որ Խորհրդային Միությունում շախմատը իշխանությունների կողմից շատ կարևոր և օգտակար գաղափարախոսական գործիք էր համարվում՝ Խորհրդային կոմունիստական ռեժիմի ինտելեկտուալ գերիշխանությունը դեկադենտ արևմուտքի վրա ցույց տալու համար։ Այդ պատճառով ատլանտյան երկու կողմերի մարդկանց համար Սպասկիի պարտությունը [...] համարվում է Սառը պատերազմի ջախջախիչ պահ[1]։ |