Ռոբերտ Ֆիշեր
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ջեյմս «Բոբբի» Ֆիշեր (անգլ.՝ Robert James "Bobby" Fischer) (մարտի 9, 1943(1943-03-09)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][3][5][…] - հունվարի 17, 2008(2008-01-17)[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա[6][7][3][…]), ամերիկացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն։ Շատերը նրան համարում են բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը[10][11][12]։
Ռոբերտ Ֆիշեր | |
---|---|
Robert James "Bobby" Fischer | |
Ռ. Ֆիշերը 1960 թ. Լեյպցիգում օլիմպիադայի ժամանակ | |
Պետություն(ներ) | Իսլանդիա և ԱՄՆ |
Անունը ծնվելիս | անգլ.՝ Robert James Fischer |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1943(1943-03-09)[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][3][5][…] |
Մահվան ամսաթիվ | հունվարի 17, 2008(2008-01-17)[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա[6][7][3][…] |
Կոչում | Միջազգային կարգի վարպետ (1957) |
Առավելագույն վարկանիշ | 2785 (հուլիս 1972) |
365chess | Robert_James_Fischer |
Chesstempo համար | 239563 |
ICCF համար | 239563 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1960[8], Շախմատային օլիմպիադա 1962[8], Շախմատային օլիմպիադա 1966[8] և Շախմատային օլիմպիադա 1970[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
bobbyfischer.net | |
Ռոբերտ Ֆիշեր Վիքիքաղվածքում | |
Bobby Fischer Վիքիպահեստում |
13 տարեկանում փայլուն հաղթանակ տարավ Դոնալդ Բիրնի դեմ խաղում, որը հետագայում հայտնի դարձավ որպես «դարի խաղ»[13]։ 14 տարեկանից սկսած Ֆիշերը խաղացել է ԱՄՆ առաջնություններից ութում՝ հաղթելով յուրաքանչյուրը։ 15 տարեկանում Ֆիշերը դարձավ և՛ ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերը, և աշխարհի առաջնության ամենաերիտասարդ հավակնորդը։ 20 տարեկանում Ֆիշերը հաղթեց ԱՄՆ 1963–1964 թվականների առաջնությունում 11/11 միավորով, որը առաջնության պատմության մեջ միակ կատարյալ հաղթանակն էր։ Ֆիշերի «Իմ արժանահիշատակ 60 պարտիաները» գիքը (1969) մնում է շախմատային գրականության հարգված ստեղծագործություններից[14]։
1970 և 1971 թվականներին Ֆիշերն «իր մրցակիցների հանդեպ ուներ աննախադեպ առավելություն»[15]։ Այս շրջանում նա 20 անընդմեջ հաղթանակ տարավ 1970 թվականի միջտարածքային մրցաշարում և շահեց այն՝ 3½ միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող Բենտ Լարսենին[16]։ 1971 թվականի հուլիսից սկսած 54 ամիս շարունակ զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը։ 1972 թվականին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում գործող չեմպիոն, ԽՍՀՄ ներկայացուցիչ Բորիս Սպասկիից խլել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[17]։
1975 թվականին Ֆիշերը հրաժարվել է պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, երբ ՖԻԴԵ-ն մերժեց առաջնության վերաբերյալ իր պահանջները։ Այնուհետև Ֆիշերը անհետացավ հասարակության աչքից մինչև 1992 թվականը, երբ նա հաղթեց Սպասկիի դեմ ոչ պաշտոնական ռևանշում։ Մրցաշարը տեղի է ունեցել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, որը այդ ժամանակ ԱՄՆ-ի կողմից էմբարգոյի տակ էր[18][19][20]։ Նրա մասնակցությունը ԱՄՆ կառավարության հետ հակամարտության և արդյունքում նրան ձերբակալելու պատճառ դարձավ, քանի որ ԱՄՆ կառավարությունը Ֆիշերի շահույթից եկամտահարկ էր պահանջում, և արդյունքում նրան ձերբակալելու պատճառ դարձավ[21]։
1990-ականներին արտոնագրում է շախմատային ժամանակի նոր համակարգ, ըստ որի՝ յուրաքանչյուր քայլից հետո խաղացողը լրացուցիչ ժամանակ է ստանում։ Այս համակարգը այժմ ստանդարտ պրակտիկա է ամենաբարձ մակարդակի առաջնություններում և մրցաշարերում։ Նա նաև ստեղծել է շախմատի նոր տարբերակ, որը կոչվում է Ֆիշերի շախմատ կամ շախմատ 960[22]։
1990-ականներին և 2000-ականների սկզբին Ֆիշերը ապրել է Հունգարիայում, Գերմանիայում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում և Իսլանդիայում։ Տարբեր ռադիոկայաներով հանդես է եկել հակաամերիկյան և հակասեմական հայտարարություններով։ Հավանաբար, այդ պատճառով իր ԱՄՆ անձնագիրը չեղյալ է համարվել[23][24][25]։ Անձնագրի չեղյալ հայտարարվելուց անտեղյակ՝ Ֆիշերը մեկնում է Ճապոնիա, որտեղ նրան տեղի իշխանությունները ձերբակալում են[26] և արտաքսման վտանգի տակ կալանավորված պահում ավելի քան ութ ամիս[27]։ 2005 թվականին Ֆիշերը ստանում է Իսլանդիայի քաղաքացիություն[28], ինչի արդյունքում Ճապոնիայի իշխանությունները նրան բանտից ազատ են արձակում[29]։ Ֆիշերը մեկնում է Իսլանդիա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջ՝ 2008 թվականի հունվարի 17[30]։