ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Շառլոտ Լյուսի Գենսբուրը (անգլ.՝ Charlotte Lucy Gainsbourg, հուլիսի 21, 1971[1][2][3][…], Մարլիբոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլո-ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։
Շառլոտ Գենսբուր ֆր.՝ Charlotte Gainsbourg | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1971[1][2][3][…] (53 տարեկան) |
Ծննդավայր | Մարլիբոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ժանին Մանուելի դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Ֆրանսիա |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Մասնագիտություն | դերասանուհի, երաժիշտ, երգչուհի, կինեմատոգրաֆ, կինոսցենարիստ, գլամուրային մոդել և կինոռեժիսոր |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք և ինդի փոփ[4] |
Ընտրանի | Նիմֆոմանուհի |
Ծնողներ | հայր՝ Սերժ Գենսբուրգ[5], մայր՝ Ջեյն Բիրկին[5] |
Համատեղ ապրող(ներ) | Իվան Ատտալ[6] |
Երեխա(ներ) | Ben Attal? և Alice Attal? |
Պարգևներ և մրցանակներ | |
charlotte-gainsbourg.com | |
Շառլոտ Գենսբուրը ծնվել է 1971 թվականի հուլիսի 21-ին Լոնդոնում, երգիչ, ռեժիսոր և դերասան, ազգությամբ հրեա՝ Սերժ Գեինսբուրի և դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինի ընտանիքում։ Սովորել է Beau Soleil մասնավոր դպրոցում, Շվեյցարիա։
Շառլոտ Գենսբուրը իր դերասանական կարիերան սկսել է Ֆրանսիայում, 1984 թվականին՝ խաղալով Քեթրին Դենյովի աղջկա դերը «Խոսքեր և երաժշտություն» ֆիլմում և նույն թվականին նկարահանվելով նրա հոր՝ «Կիտրոնե արյունապղծություն» (Lemon incest) երգի սկանդալային տեսահոլովակում։ Երկու տարի անց սկսնակ դերասանուհին ստացել է գլխավոր մրցանակ ֆրանսիական «Սեզար» ֆիլամգրությունում որպես ամենախոստումնալից կատարող Քլոդ Միլլերի L’Effrontée ընտանեկան դրամայում մարմնավորած դերի համար։ 1990-ական թվականներին Շառլոտայի մոտ գալիս է միջազգային հաջողություն, այն բանից հետո, երբ էկրաններին է բարձրանում նրա հորեղբոր՝ Էնդրյու Բիրկինի «Ցեմենտե այգի» ֆիլմը, որը պատմում է եղբայրների և քույրերի դրամատիկական պատմությունը ծնողների մահից հետո, ունենալով արյունապիղծ հարաբերություններ։
2000 թվականին Գենսբուրը ստացել է «Սեզար» մրցանակ որպես լավագույն դերասանուհի, «Ամանորյա կարկանդակ» (La Bûche) ֆիլմի համար։ Բացի այդ, նա առաջադրվել է այդ մրցանակի համար ևս երկու անգամ («Փոքրիկ գողը» ֆիլմի համար, 1989 թվական և «Սեր etc.» ֆիլմի համար, 1997 թվական)։ 2006 թվականին Շառլոտային կարելի էր տեսնել «Լեմմինգ» հոգեբանական դրամայում, որտեղ նա նկարահանվել է մեկ ուրիշ Շառլոտայի հետ՝ Ռեմպլինգ։ Բացի այդ, 2006 թվականի աշնանը համաշխարհային էկրաններին ցուցադրվել է ֆրանսիացիր ռեժիսոր, օսկարակիր Միշել Գոնդրիի «Քնի գիտությունը» ֆիլմը, որտեղ Գեինսբուրը խաղացել է Գաել Գարսիա Բեռնալի հետ միասին։ 2007 թվականին խաղացել է Կլերի դերը, Բոբ Դիլանի մասին պատմող Թոդ Հեյնսի կենսագրական «Այստեղ ես չկամ» ֆիլմում, ինչպես նաև կատարել է Դիլանի « Just Like a Woman[en]» երգի քավեր տարբերակը, որը ֆիլմի սաունդթրեկն է դարձել։ 2009 թվականին նա ստացել է մրցանակ լավագույն կնոջ դերի համար, Կաննի կինոփառատոնի ժամանակ, «Հակաքրիստոս»[12] ֆիլմի համար։ Գեինսբուրը նկարահանվել է ֆրանս-ավստրալիական «Ծառը» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2010 թվականին, և Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա» գիտա-ֆանտաստիկական ֆիլմում[13]։ Նա եղել է ժյուրիի անդամ Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, 2012 թվականի փետրվարին[14]։ 2012 թվականի մայիսին կայացել է «Դարի երեխայի ինքնախոստովանականը» ֆիլմի պրեմիերան, որտեղ նա նկարահանվել է բրիտանացի երաժիշտ Փիթ Դոերթիի հետ[15]։
'
Շառլոտ Գենսբուրը ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում որպես երգչուհի. նրա վոկալային առաջնաելույթային երգը դարձել է դուետ հայրիկի հետ՝ «Lemon Incest »(1983) երգը։ Հետագայում Գեինսբուրը երգեր է ձայնագրել է մի քանի ֆիլմերի համար, որոնց նկարահանումներին նա մասնակցել է։ Այդպես, նրան կարելի է լսել «Շառլոտ ընդմիշտ», «Սեր etc.», «Մեկը գնում է, մյուսը մնում» ֆիլմերում։ Բացի այդ, դերասանուհին թողարկել է մի քանի միանձնյա ալբոմներ. «Charlotte for Ever» (1986 թվական, ալբոմի պրոդյուսերն է եղել Շառլոտի հայրը, ինչպես նաև նրա հետ կատարել է 2 դուետ), «5:55 »(2006 թվական), «IRM» (2009 թվական, այս ալբոմի պրոդյուսերն է Beck-ը)։
1990-ական թվականներից Շառլոտն ամուսնացած է դերասան և ռեժիսոր Իվան Ատալեի (1965) հետ։ Նրանք պաշտոնապես գրանցված ամուսիններ չեն[16]։ Այնուամենայնիվ, զույգն ունի երեք երեխա՝ Բեն Ատալը (12 հունիսի 1997), Ալիս Ատալը (08 նոյեմբերի 2002) և Ջո Ատալը (16 հուլիսի 2011)[17]։
Ներկա պահին ընտանիքն ապրում է Փարիզում (Ֆրանսիա)։
2007 թվականի ամռանը, ԱՄՆ-ում ջրային դահուկներով սահելու ժամանակ աննշան պատահարից հետո, Շառլոտայի մոտ սկսվել են ուժեղ գլխացավեր։ Ինչպես ավելի ուշ պարզվեց, նա տառապել է ներուղեղային արյունազեղումից, սեպտեմբերի 5-ին նա շտապ հոսպիտալացվել է փարիզյան հիվանդանոց, որտեղ կատարվել է ուղեղի բարեհաջող վիրահատություն[18]։
Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1984 թվական | Խոսքեր և երաժշտություն | Paroles et Musique | Շառլոտ Մարկեր |
1985 թվական | Համարձակ աղջիկ | L’Effrontée | Շառլոտ Քասթան |
1986 թվական | Ընդմիշտ Շառլոտա | Charlotte For Ever | Շառլոտա |
1987 թվական | Կունգ ֆուի վարպետ | Kung-Fu master | Լյուսի |
1988 թվական | Փոքրիկ գողը | La Petite Voleuse | Ժանին Քասթան |
1990 թվական | Լույսը նույնպես մթության մեջ փայլում է | Sole anche di notte | Մատիլդա |
1991 թվական | Շնորհակալություն, կյանք | Merci la vie | Կամիլլա |
1991 թվական | Բոլորի առջև | Aux yeux du monde | Ջուլիետ Մանժեն |
1992 թվական | Ցեմենտե այգի | The Cement Garden | Ժյուլի |
1992 թվական | Սիրահարված | Amoureuse | Մերի |
1994 թվական | Փառքի խորամանկությունը | Grosse fatigue | Շառլոտա Գեինսբուր |
1996 թվական | Ջեյն Էյր | Jane Eyre | Ջեյն Էյր |
1996 թվական | Սեր etc. | Love etc | Մարի |
1999 թվական | Ամանորյա կարկանդակ | La Bûche | Միլա Ռոբեն |
1999 թվական | Խախտում կատարողը | The Intruder | Քեթրին |
2000 թվական | Լքյալը | Les misérables | Ֆանտինա |
2001 թվական | Ֆելիքսը և Լոլան | Felix et lola | Լոլա |
2001 թվական | Իմ կինը դերասանուհի է | Ma femme est une actric | Շառլոտա |
2003 թվական | 21 գրամ | 21 Grams | Մարի Ռիվեր |
2004 թվական | Նրանք ամուսնացել են և ունեցել են շատ երեխաներ | Ils se marièrent et eurent beaucoup d’enfant | Գաբրիել |
2005 թվական | Լեմմինգ | Lemming | Բենեդիկտա Գեթի |
2005 թվական | Մեկը գնում է, մյուսը մնում | L’un reste, l’autre part | Ժուդիտ |
2006 թվական | Քնի գիտություն | La Science des Rêves | Ստեֆանի |
2006 թվական | Ինչպես ամուսնանալ և մնալ չամուսնացած | Prête-moi ta main | Էմմա |
2006 թվական | Նոր լույս | Nuovomondo | Լյուսի |
2007 թվական | Ես այնտեղ չեմ | I’m Not There | Քլեր |
2007 թվական | Եզրափակիչ նպատակետի քաղաքը | City of Your Final Destination | Արդեն Լենգդոն |
2009 թվական | Հակաքրիստոս | Antichrist | Նա |
2009 թվական | Հետապնդում | Persécution | Սոնյա |
2010 թվական | Ծառը | The Tree | Դոն |
2011 թվական | Մելանխոլիա | Melancholia | |
2011 թվական | Դարի երեխայի ինքնախոստովանականը | Confession of a Child of the Century | Բրիջիթա |
2012 թվական | Չմտնե՛լ, մենք հագնված չենք | Do Not Disturb | Լիլլի |
2013 թվական | Նիմֆոման կինը | Nymphomaniac | Ջո |
2014 թվական | Ջեքին կանանց թագավորությունում | Jacky au royaume des filles | Պոլկոնեսսա |
2014 թվական | Սամբա | Samba | Էլիս |
2014 թվական | Չհասկացված | Misunderstood | Արիի մայրը |
2015 թվական | Ամեն ինչ լավ կլինի | Every Thing Will Be Fine | Քեյթ |
2015 թվական | Oppenheimer Strategies | ||
2016 թվական | Անկախության օր. Վերածնունդ | Independence Day: Resurgence | բժիշկ Քեթրին Մարսո |
2017 թվական | Ձնեմարդ | The Snowman |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.