From Wikipedia, the free encyclopedia
Շարլիզ Թերոն (անգլ.՝ Charlize Theron), (օգոստոսի 7, 1975[1][2][3][…], Բենոնի, Տրանսվաալ, ՀԱՀ), ծնունդով Հարավային Աֆրիկացի, հոլիվուդի դերասանուհի։ 2003 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Հրեշ» ֆիլմում դերի համար։ Հանդիսատեսին հայտնի է «Սատանայի փաստաբանը», «Հզոր Ջո Յանգը», «Քաղցր նոյեմբեր», «Հենկոկ» և «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմերից։
Շարլիզ Թերոն աֆրիկաանս՝ Charlize Theron | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1975[1][2][3][…] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բենոնի, Տրանսվաալ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Ստյուարտ Թաունսենդ և Շոն Փեն |
Երեխա(ներ) | Jackson Theron? և August Theron? |
Պարգևներ և մրցանակներ | |
charlizeafricaoutreach.org | |
Շարլիզ Թերոնը ծնվել է Բենոնիում (Տրանսվաալ նահանգ, ՀԱՀ)։ Նա Չարլզ Ջեյկոբ Թերոնի (1947—1991)[5] ու Գերդա Ջեյկոբ Ալետիի (օրիորդական ազգանունը՝ Մարից, ծնվել է 1953 թվականի հունվարի 27-ին) միակ զավակն է[6]։ Մայրական կողմից դերասանուհին ունի գերմանական, հայրական կողմից՝ ֆրանսիական ու հոլանդական արմատներ։ Շարլիզի նախնիներից է բուրկյան սպա Դան Թերոնը։ Շարլիզի ծնողներն ունեին ֆերմա ու ճանապարհաշինական ընկերություն, որ ղեկավարում էր Գերդա Թերոնը[5]։
Շարլիզ Թերոնի մանկությունն անցել է ծնողների՝ Բենոնիում գտնվող ֆերմայում՝ Յոհանեսբուրգից ոչ հեռու, որտեղ նա սովորել է Պուտֆոնտենյան տարրական դպրոցում[7][8]։ Նա շփվում էր ֆերմայի աշխատողների հետ, որ ներգաղթյալներ էին Աֆրիկայի տարբեր երկրներից. նա տիրապետում էր տեղական 26 խոսվածքների ու բարբառների[9], իսկ հետագայում մայրենի աֆրիկաանսին հավասար սովորեց անգլերեն[10][11][12]։ Ֆերման գտնվում էր վայրի բնության գրկում, ինչը նպաստեց նրան, որ հետագայում դերասանուհին որոշում ընդունեց դառնալ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստ։ 6 տարեկանում Շարլիզն սկսում է հաճախել բալետի դասերի, իսկ 13 տարեկանում ուղարկվում է դպրոց-ինտերնատ և սկսում է սովորել Յոհանեսբուրգի Արվեստների ազգային դպրոցում։
15 տարեկան հասակում Շարլիզը ականատես է լինում հոր մահվան, ով քրոնիկ ալկոհոլամոլ էր. աղջկա մայրը ինքնապաշտպանության նպատակով ստիպված էր ատրճանակից կրակել ամուսնու վրա։ Ոստիկանությունունը Գերդա Թերոնի նկատմամբ ոչ մի մեղադրանք չներկայացրեց։ Որոշ ժամանակ անց տված հարցազրույցի ընթացքում Շարլիզը պնդել է, թե հայրը մահացել է ավտովթարի հետևանքով[9]։
16 տարեկանում մոր խորհրդով ու պնդմամբ Շարլիզը մասնակցեց մոդելների մրցույթին և հաղթեց։ Ավելի ուշ նա Իտալիայի Պոզիտանո քաղաքում մասնակցեց մոդելների միջազգային մրցույթի, և հաղթելուց հետո Միլանում պայմանագիր կնքեց մոդելային գործակալության հետ։ Այդ տարվա ընթացքում Շարլիզը շրջեց ողջ Եվրոպայում, ինչից հետո մեկնեց Նյու Յորքին, որտեղ էլ վերջնական հաստատվեց։ Երազելով բալետի պարուհու կարիերայի մասին՝ պայմանագրի ժամանակի ավարտից հետո նա ընդունվեց Ջոֆրիի պարի դպրոց, իսկ ազատ ժամանակ աշխատում էր որպես մոդել։ Սակայն ծնկի վնասվածքի պատճառով 19 տարեկանում ստիպված է լինում հրաժարվել պարուհու կարիերայից[13][14]։
«Ես կարծում էի, թե դա աշխարհի վերջն է, պարերն իմ կիրքն էին։ Ես մտածում էի, որ ստիպված կլինեմ վերադառնալ Հարավային Աֆրիկա և մինչ կյանքիս վերջն աշխատել սոուպերմարկետում»։ |
Հետագայում այսպես է արտահայտվել դերասանուհին Elle ամսագրին տված հարցազրույցում։ Սակայն տուն վերադառնալու փոխարեն նա մեկնում է Մայամի, որտեղ մի քանի ամիս աշխատում է որպես մոդել։ Մայրը՝ Գերդան, ով կարծում էր, որ Հարավային Աֆրիկայի սահմաններից դուրս աղջիկն ավելի մեծ հնարավորություններ կունենա զարգացնելու իր ընդունակությունները, պնդեց, որ Շարլիզն իր ուժերը փորձի Հոլիվուդում[15]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1996 | Երկու օր հովիտում | 2 Days in the Valley | Հելգա Սվելգեն | Թրիլեր, Քրեական | Ջոն Հերցֆելդ | Դեննի Այելո, Ջեյմս Սպեյդեր, Էրիկ Ստոլց, Ջեֆ Դենիելս, Գլեն Հեդլի |
1996 | Այն` ինչ դու անում ես | That Thing You Do! | Թինա | Դրամա, Կատակերգություն, Երաժշտական | Թոմ Հենքս | Թոմ Էվերեթ Սքոթ, Լիվ Տայլեր, Ջոնատոն Շեկ, Սթիվ Զան, Իտեն Էմբրի |
1997 | Հոլիվուդի գաղտնիքները | Hollywood Confidential | Սալլի | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ռեյնալդո Վիլյալոբոս | Էդվարդ Ջեյմս Օլմոս, Ռիկ Այելո, Անջելա Ալվարադո, Քրիստին Հարնոս, A. Day Henden |
1997 | Պրոցես և սխալ | Trial and Error | Billie Tyler | Մելոդրամա, Կատակերգություն | Ջոնաթան Լին | Մայքլ Ռիչարդս, Ջեֆ Դենիելս, Ջեսիկա Ստին, Օստին Պենդլտոն |
1997 | Սատանայի դատապաշտպանը | The Devil's Advocate | Մերի Էն Լոմաքս | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Թեյլոր Հեկֆորդ | Կիանու Ռիվզ, Ալ Պաչինո, Ջեֆրի Ջոնս, Ջուդիտ Այվի |
1998 | Հռչակավորը | Celebrity | սուպերմոդել | Դրամա, Կատակերգություն | Վուդի Ալեն | Քեննետ Բրենա, Ջուդի Դևիս, Ջո Մանտենյա, Մելանի Գրիֆիտ, Վայնոնա Ռայդեր |
1998 | Հզոր Ջո Յանգը | Mighty Joe Young | Ջիլ Յանգ | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Արկածային, Ընտանեկան | Ռոն Անդերվուդ | Բիլ Պեկսթոն, Ռադե Շերբեջիա, Փիթեր Ֆյորտ, Դևիդ Պեյմեր |
1999 | Տիեզերագնացի կինը | The Astronaut's Wife | Ջիլիան Արմակոստ | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա | Ռենդ Ռևիչ | Ջոնի Դեփ, Ջո Մորտոն, Կլեա Դյուվալ, Դոնա Մերֆի |
1999 | Գինեգործների օրենքը | The Cider House Rules | Candy Kendall | Դրամա, Մելոդրամա | Լասե Հալսթրյոմ | Տոբի Մագուայր, Դելրոյ Լինդո, Պոլ Ռադ, Մայքլ Քեյն |
1999 | Յարդեր | The Yards | Էրիկա Սոլց | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Քրեական | Ջեյմս Գրեյ | Մարկ Ուոլբերգ, Հոակին Ֆենիքս, Ջեյմս Կաան, Էլեն Բյորսթին |
2000 | Մոլեխաղեր | Reindeer Games | Էշլի Մերկեր | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Ջոն Ֆրանկենհայմեր | Բեն Աֆլեկ, Գերի Սինիզ, Դեննիս Ֆարինա, Ջեյմս Ֆրեյն |
2000 | Ռազմական սուզորդը | Men of Honor | Գվեն Սանդի | Դրամա, Կենսագրական | Ջորջ Տիլման կրտ. | Ռոբերտ Դե Նիրո, Քյուբա Գուդինգ Կրտսեր, Օնժանյու Էլիս, Խել Հոլբրուկ |
2000 | Բագերա Վենսի լեգենդը | The Legend of Bagger Vance | Adele Invergordon | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Սպորտային | Ռոբերտ Ռեդֆորդ | Ուիլ Սմիթ, Մեթ Դեյմոն, Բրյուս ՄակԳիլ, Ջոել Գրետշ |
2001 | Քաղցր նոյեմբեր | Sweet November | Սառա Դիվեր | Դրամա, Մելոդրամա | Պետ Օ’Կոնոր | Կիանու Ռիվզ, Ջեյսոն Այզեքս, Գրեգ Ջերման, Լիամ Էյկեն |
2001 | 15 րոպեներ | 15 Minutes | Ռոզ Հիրն | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Ջոն Հերցֆելդ | Ռոբերտ Դե Նիրո, Էդվարդ Բյորնս, Կելսի Գրեմեր, Էյվերի Բրուքս, Մելինա Կանակարեդես |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2003 | Հրեշ | Monster |
2006 | Հավանայից արևելք | East of Havana |
2008 | Լուսնոտություն | Sleepwalking |
2008 | Վառվռող հարթավայրը | The Burning Plain |
2011 | Խեղճ հարուստ աղջիկը | Young Adult |
2013 | Հանելուկային սպանություն | Murder Mystery |
Երկու սևեռուն հայացք | Two Eyes Staring | |
Ջինքս | Jinx |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.