Շենգենյան համաձայնություն
From Wikipedia, the free encyclopedia
Շենգենյան համաձայնություն, Եվրամիության մի շարք երկրների միջև անձնագրային և մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն։ Այն ստորագրվել է 1985թ հունիսի 14-ին Լյուքսեմբուրգին կից գտնվող Շենգեն քաղաքում Եվրոպական տնտեսական համագործակցության տաս երկրներից հինգի կողմից։ Այն առաջ քաշեց սահմաններին իրականացվող որոշ գործողությունների նվազեցմանը և վերացմանը, ինչը հնարավորություն ընձեռեց մեքենաներին անխոչընդոտ անցնել սահմանները և ներդաշնակություն մտցրեց վիզայի քաղաքականության մեջ[1]։
Շենգենյան համաձայնություն | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1995 թվականի մարտի 26 Շենգեն |
Ուժի մեջ է մտել | 1995 թվականի մարտի 26 |
Ուժը կորցրել է | 1999 թվականի մայիսի 1 |
Կողմեր | Բելգիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ և Ֆրանսիա
Այժմ - Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա և Ֆրանսիա |
1990թ համաձայնագիրը վավերացվեց Շենգենյան կոնվենցիայով որով վերացվեց ներքին սահմանի վերահսկման համակարգը։ Շենգենյան զոնան նման է առանձին պետության, որը վերահսկում է միայն արտաքին սահմաններից ելքերն ու մուտքերը։ Այն այժմ կազմված է 26 եվրոպական երկրներից, որոնք ամբողջովին կազմում են 400 միլիոն բնակչություն և 4312099 քառ. կմ տարածք[2]։
Ի սկզբանե Շենգենյան որոշումները և կանոնները ընդունվել են ԵՎրամիությունից անկախ կերպով։ Այնուամենայնիվ, 1999թ-ի ամստերդամյան պայմանագրի համաձայն՝ բոլոր կայացված որոշումները ներգրավվեցին Եվրամիության մեջ՝ կառուցելով ներքին արտաքին ճանապարհները։ Տարածքից դուրս մնացին երկու պետություն՝ Իռլանդիան և Մեծ Բրիտանիան, որոնք էլ 2020թ դուրս եկան Եվրամիությունից։ Շենգենը ԵՄ-ի գլխավոր մասն է կազմում և ԵՄ երկրներից յուրաքանչյուրը պահպանում են այն։ Այն երկրները, որոնք դեռ չեն անդամագրվել ԵՄ-ին, անհրաժեշտության դեպքում պետք է կառուցեն ելումուտի ճանապարհներ՝ տեխնիկական անհրաժեշտություններից ելնելով։ Որոշ ոչ ԵՄ անդամ երկրներ ներառված են այս տարածքում[3]։