From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր (անգլ.՝ William Alfred Fowler, օգոստոսի 9, 1911[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - մարտի 14, 1995[1][4][3][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս և աստղաֆիզիկոս, ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ։
Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր անգլ.՝ William Alfred Fowler | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1911[1][2][3][…] Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 14, 1995[1][4][3][…] (83 տարեկան) Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, միջուկային ֆիզիկոս և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[5] |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան աստղագիտական միություն[6], Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7] |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[8] և Օհայո նահանգի համալսարան[8] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9][10] |
Գիտական ղեկավար | Չարլզ Լաուրիտսեն |
Եղել է գիտական ղեկավար | Արթուր Բրյուս Մաքդոնալդ, Alvin V. Tollestrup?, J. Richard Bond? և Donald D. Clayton?[11] |
Հայտնի աշակերտներ | Արթուր Բրյուս Մաքդոնալդ |
Պարգևներ | |
William Alfred Fowler Վիքիպահեստում |
Ավարտել է Օհայոյի համալսարանը 1933 թվականին և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը 1936 թվականին, որտեղ էլ աշխատել է 1936 թվականից (1946 թվականից՝ պրոֆեսոր, 1963-1967 թվականներին՝ պրեզիդենտ)։
Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, միջուկային աստղաֆիզիկային, կոսմոլոգիային։ 1955 թվականին ուրիշներից անկախ մշակել է աստղերի ընդերքում քիմիական տարրերի առաջացման ջերմամիջուկային տեսությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ ծանր տարրերի սինթեզը՝ ազատ նեյտրոնների զավթման հետևանքով, կարող է ընթանալ երկու ճանապարհով, այսպես կոչված, s- և r- պրոցեսներում։
1961 թվականին ստեղծել է s-պրոցեսի տեսությունը։ Կատարել է հելիումի կոսմոլոգիական առաջացման հաշվարկը, որոշել դեյտերիումի և հելիում-3-ի տարածվածությունը տիեզերքի ընդարձակման առաջին երեք րոպեի վերջում։
Հաշվել է արեգակնային նեյտրինոների հոսքը և որոշել դրանց զավթման արագությունը։ 1976 թվականից եղել է Ամերիկյան ֆիզիկոսների ընկերության պրեզիդենտ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1983, Սուբռահմանյան Չանդրասեկհարի հետ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.