From Wikipedia, the free encyclopedia
Պավլոս Պրոսալենտիս կրտսեր, (հուն․՝ Παύλος Προσαλέντης, ο νεότερος, 1857[1], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան - 1894[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), հույն նկարիչ[3]։ Արվեստագետների կողմից կնքվել է կրտսեր, որպեսզի տարբերվի Հունաստանական պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ հույն քանդակագործ Պավլոս Պրոսալենտիս (1784-1837), ով նրա պապն էր[4]։
Պավլոս Պրոսալենտիս հուն․՝ Παύλος Προσαλέντης | |
---|---|
Ծնվել է | 1857[1] |
Ծննդավայր | Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան |
Վախճանվել է | 1894[1] |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Սպիրիդոն Պրոսալենտիս[2] |
Pavlos Prosalentis the Younger Վիքիպահեստում |
Պավլոս Պրոսալենտիսը ծնվել է 1857 թ-ին Աթենքում։ Սերում է կղզու հայտնի գերդաստանից և որդին է նկարիչ Սպիրիդոն Պրոսալենտիսի։ Նրա եղբայր էմիլիոսը նույնպես դարձել է հայտնի ծովանկարիչ, իսկ քույրը՝ Էլենի, դարձել է հայտնի դիմանկարիչ։
Պավլոսը, ինչպես իր եղբայրը, նկարում էր նկարներ ծավային թեմաներով[5]։
Պավլոս Պրոսալենտիսը սովորել է Աթենքում, Վենետիկում և Փարիզում։ Պրոսալենտիսը վերադարձել է Հունաստան 1870 թ.-ին։
Ապրելով և աշխատելով Ալեքսանդրիայում, Պավլոսը նկարել է նկարներ և դիմանկարներ եգիպտական և արևելյան թեմաներով, ինչպես նաև նկարել է Եգիպտոսում հունական համայնքի ներկայացուցիչների դիմանկարներ։ Այնուամենայնիվ, հույն բարերար Գեորգի Ավերոֆֆայի դիմանկարը, նա նկարել է բարերարի լուսանկարով։
Նկարը պատկանում էր հունական Ավերոֆֆա Ալեկսանդրիա գիմնազիային։ Գիմնազիայի փակումից հետո, նկարը փոխանցվել է Ավերոֆֆ պատկերասրահին, որը գտնվում է Հունաստանում[6]։
Պավլոս Պրոսալենտիսը մահացել է Ալեքսանդրիայում 1894 թ.-ին։
Պավլոսի աշխատանքները ցուցադրվում են Աթենքի Պատմական թանգարանում, Հունաստանի խորհրդարանում, Աթենքի Քաղաքային պատկերասրահում և այլ հասարակական պատկերասրահներում։ Որոշ նկարներ պահպանվում են մասնավոր հավաքածուներում և ցուցադրվում են աճուրդներում անգլ.՝ Sothebys[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.