From Wikipedia, the free encyclopedia
Պիրիտ (հուն․՝ πυρίτης λίθος), միներալ, FeS2, քիմիական բաղադրությունը՝ 46,6% Fe, 53,4% S, երբեմն՝ Co, Ni, As, Си, Аи, Se և այլ խառնուրդներով։
Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում է խորանարդներ, պենտագոնդոդեկաէդրեր, հազվադեպ՝ օկտաէդրեր, առավելապես տարածված է հոծ հատիկավոր զանգվածներով։ Գույնը բաց, արույրադեղին, փայլը՝ մետաղական, կարծրությունը՝ 6-6,5, խտությունը՝ 4900-5200 կգ/մ³։
Առավել տարածված է հիդրոթերմալ հանքավայրերում, կոլչեդանային կուտակներում։ Ծծմբի, ծծմբական թթվի և երկաթարջասպի ելանյութ է։
Հանքավայրեր կան Ուրալում, Ալթայում, Ղազախստանում և Հայաստանում (Թումանյան, Ղափան, Ստեփանավան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 308)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրիտ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.