Պրոմեթևս (ֆիլմ, 2012)
From Wikipedia, the free encyclopedia
«Պրոմեթևս» (անգլ.՝ Prometheus), գիտաֆանտաստիկ ֆիլմի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։ Ի սկզբանե ֆիլմի հիմքը պետք է հանդիսանար 1979 թվականին գրված «Օտարը» ստեղծագործությունը, սակայն հետո ֆիլմը բովանդակային փոփոխություններ է կրել, ուստի «Օտարը» չէր կարող համարվել հիմք, չնայած ֆիլմի իրադարձությունները ծավալվում են բոլոր նույն աստղային համակարգում` ζ ցանց[8]։ Ֆիլմի սկզբնական սցենարը գրել է Ջոն Սփեյթսը, նրա գրած պատմությունը պահանջում էր ահռելի բյուջե՝ 250 միլիոն դոլլար, իսկ ստուդիան նման ռիսկի չէր գնա չէր՝ իր բյուջեից առանձնացնել այդչափ գումար R վարկանշով ֆիլմի համար, այդ իսկ պատճառով Ռիդլի Սքոթը որոշեց հեռանալ «Օտարի» թեմատիկայից և շուտով սցենարը փոխանցեց «Ողջ մնալ» ֆիլմի սցենարիստ Դեյմոն Լինդելոֆին, ով արմատապես փոխելով սցենարը, գրեց ավելի համեստ բյուջեով սցենար (այդ թվում նաև մաքրելով մի շարք մասշտաբային դրվագներ Սփեյսի «Օտարից») և ավելացրեց կրոնական մոտիվներ[9]։
Դեկորացիաների ստեղծմանը իր անմիջական մասնակցությունն է ունեցել Հանց Ռուդոլֆ Գիգերը։ Բնօրինակ սաունդթրեք «Judge and Jury» ձայնագրել է ամերիկյան Audiomachine նվագախումբը՝ կոմպոզիտոր Մաքս Ռիխտեր ղեկավարությամբ։ Նկարահանումները սկսվել են Տորոնտոյում 2011 թվականի մարտ ամսին, քիչ ուշ Սքոթը նկարահանող խմբին տեղափոխեց Լոնդոն։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել նաև Մարոկկոյում, Շոտլանդիայում, և Իսլանդիայում։ Ֆիլմի պրեմիերան 2012 թվականի մարտի 30-ին տեղի է ունեցել Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում, ՄԵծ Բրիտանիայում պրեմիերան եղավ հունիսի 1-ին, ԱՄՆ-ում՝ հունիսի 8-ին, իսկ Գերմանիայում՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին։