Ջեյմս Հեթֆիլդ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ալան Հեթֆիլդը (անգլ.՝ James Alan Hetfield) ծնվել է 1963 թվականի օգոստոսի 3-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Դաունի քաղաքում։ Ամերիկյան Մետալլիկա խմբի անփոխարինելի վոկալիստ, ռիթմ-կիթառահարն է։ 2011 թվականից զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը աշխարհի պատմության մեծագույն կիթառահարների շարքում (ըստ Rolling Stones թերթի)։ Ջեյմսի հայրը եղել է ավտոբուսի վարորդ և թողել է ընտանիքը, երբ Ջեյմսը 13 տարեկան էր։ Նրա մայրը եղել է օպերային երգչուհի և մահացել քաղցկեղից, երբ նա 16 տարեկան էր։ Ջեյմսի ծնողները եղել են Մերի Բեյկեր Էդդիի քրիստոնեական հավատքի հետևորդներ, և Ջեյմսի խոսքերով նրա երիտասարդության մեծ մասը կապված է եղել քրիստոնեության հետ։ Ջեյմսի մոր մահը և բարդ վերաբերմունքը քրստոնեությանը հետագայում դարձել են Մետալլիկայի երգերի մեծամասնության թեման («Mama Said», «Dyers Eve» և «The God That Failed» երգերը ծնողների մասին են, իսկ «Until It Sleeps»-ը՝ քաղցկեղի)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջեյմս Հեթֆիլդ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ James Alan Hetfield |
Ծնվել է | օգոստոսի 3, 1963(1963-08-03)[1] (60 տարեկան) Downey, Կալիֆոռնիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, հևի մետալ, թրեշ մետալ և հարդ ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | Էլեկտրակիթառ և վոկալ |
Լեյբլ | Elektra Records, Warner Bros., Megaforce Records? և Blackened Recordings? |
Կրթություն | Brea Olinda High School? և Downey High School? |
Անդամակցություն | Մետալիկա |
Ամուսին | Ֆրանչեսկա Հեթֆիլդ |
Կայք | metallica.com |
James Hetfield Վիքիպահեստում |