Ջեյմս Ջոզեֆ Հեքման (անգլ.՝ James Joseph Heckman․ ապրիլի 19, 1944(1944-04-19)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3][4]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ վիճակագրական ընտրության տեսության և ձևավորման մեթոդների մշակման համար (2000)։ Մարդկային զարգացման տնտեսագիտական կենտրոնի (Center for the Economics of Human Development (CEHD) տնօրեն[16], Մարդկային կապիտալի և տնտեսական հնարավորությունների (Human Capital and Economic Opportunity (HCEO) համաշխարհային աշխատախմբի համանախագահ[17]։ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի (1992 թվականից)[18], արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի, ամերիկյան փիլիսոփայական ընկերության[19][20], աշխատանքի տնտեսագիտության ընկերության, ամերիկյան վիճակագրական ընկերակցության, միջազգային վիճակագրական ինստիտուտի, էկոնոմետրիկ ընկերության անդամ (որոշ ժամանակ եղել է նաև վերջինիս նախագահը)։ Journal of Political Economy ամսագրի խմբագիրներից մեկն է։ Ըստ Research Papers in Economics-ի՝ Հեքմանը 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխարհի երկրորդ առավել ազդեցիկ տնտեսագետն էր[21]։
Արագ փաստեր Ջեյմս Հեքմանանգլ.՝ James Heckman, Ծնվել է ...
Ջեյմս Հեքման անգլ.՝ James Heckman |
---|
|
Ծնվել է | ապրիլի 19, 1944(1944-04-19)[1][2] (80 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3][4] |
---|
Բնակության վայր(եր) | Չիկագո |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | տնտեսագետ, վիճակագրագետ և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Լոնդոնի համալսարանի քոլեջ, Չիկագոյի համալսարան, Եյլի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | Միկրոէկոնոմիկա[5] և տնտեսագիտություն |
---|
Անդամակցություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[6] |
---|
Ալմա մատեր | Փրինսթոնի համալսարան (1971) և Կոլորադո քոլեջ (1965)[7][8] |
---|
Կոչում | Changjiang Chaired Professor? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9] |
---|
Գիտական ղեկավար | Սթենլի Ու. Բլեք և Ալբերտ Ռիս |
---|
Եղել է գիտական ղեկավար | Սթիվեն Վ Քամերոն, Քերոլին Ջ. Հայնրիխ, Քրիստոֆեր Ֆլին, Բո Օնորե, Ջեֆրի Էնդրյու Սմիթ, Պետրա Էլիզաբեթ Թոդ, Լենս Լոխներ, Պեդրո Կարնեյրո, Քրիստինա Գատման, Սալվադոր Նավառո, Սերխիո Ուրսուա, Քրիստոֆեր Ռ. Թեյբեր, Թոմաս Է. ՄաՔերդի, Լոուրենս Ու. Քեննի, Ֆու-Ռանկ Չանգ[10], Պյոտր Սավելև[10], Մաուրիցիո Մացոկո[10], Ֆլավիո Կունյա[10], Սիու Ֆայ Լեունգ[10], Ջեյմս Ն. Բրաուն[10], Ռոբերտ Ա. Միլլեր[10], Ջեյմս Ռ. Ուոքեր[10], Ռենդի Օլսեն[10], Պրիյանկա Ի. Պանդեյ[10], Amanda Y. Agan?[10], Անդրեա Հ. Բելլեր[10], Ռիչարդ Ռոբ[10], Neil Hohmann?[10], Joseph P. Kaboski? և Pietro Biroli? |
---|
Հայտնի աշակերտներ | Վերներ Գ. Կրեբս և Սթիվեն Վ Քամերոն |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Ջոնաթան Հեքման[15] |
---|
Կայք | heckmanequation.org(անգլ.) |
---|
James Heckman Վիքիպահեստում |
Փակել
Ծնվել է 1944 թվականի ապրիլի 19-ին, Չիկագոյում (Իլինոյս նահանգ)[22]։ 1965 թվականին ավարտել է Կոլորադո քոլեջը՝ ստանալով բակլալավրի աստիճան։ Այնուհետև ուսումը շարունակել է Փրինստոնի համալսարանում, ստացել մագիստրոսի աստիճան, որից հետո այդ նույն համալսարանում Սթենլի Բլեքի ղեկավարությամբ պատրաստել ու հաջողությամբ պաշտպանել է «Երեք էսսե աշխատանքի մատակարարման և բարիքների պահանջարկի մասին» («Three essays on the supply of labor and the demand for goods») խորագիրը կրող ատենախոսությունը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի (տնտեսագետի մասնագիտացմամբ) գիտական աստիճան[23][24]։
Հեքմանը մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսոր է (իրավաբանական դպրոց, Հարրիսի անվան՝ հասարակական քաղաքականության դպրոց, Չիկագոյի համալսարան, Լոնդոնի համալսարան, Եյլի համալսարան, Դուբլինի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան...), գիտահետազոտական հաստատությունների, կազմակերպությունների, խմբերի ղեկավար[25][26][27][28]։ Նա ղեկավարել է 70-ից ավելի սկսնակ գիտնականների ատենախոսությունների պատրաստման գործընթացը[29]։ Հեղինակել է 300-ից ավելի գիտական հոդված, բազմաթիվ գրքեր։
2016 թվականին Ջեյմս Հեքմանը Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի պետությունների կառավարություններին ուղղված նամակ է գրել՝ նրանց կոչ անելով վերջ տալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ-ների) դեմ տարվող պայքարին[30][31][32]։
- Գուգենհայմի կրթաթոշակ (1978)[33]
- Ջոն Բեյթս Քլարկի մեդալ (1983)
- Նոբելյան մրցանակ (2000)
- 2000: Շվեդական ռայխսբանկի մրցանակ
- 2014: Ֆրիշի մեդալ՝ էկոնոմետրիկ ընկերության կողմից[34]
- 2016: Դեն Դևիդի անվան մրցանակ՝ աղքատության դեմ մղած պայքարի համար[35][36]
- Ջեյմս Մեդիսոնի մեդալ (2016)
Ջեյմս Հեքմանը 1979 թվականին ամուսնացել է հասարակագետ Լինն Փեթլերի հետ (վերջինս 2017 թվականի հուլիսի 8-ին մահացել է)[37]։ Ունի երկու զավակ. որդին՝ Ջոնաթանը (ծնվ. 1982) ֆիզիկոս է Փենսիլվանիայի համալսարանում, դուստրը՝ Ալման (ծնվ. 1986), պատմության պրոֆեսոր է Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Կրուս քաղաքի համալսարանում[22][38]։
- Longitudinal Analysis of Labor Market Data, Burton Singer (ed), Cambridge: Cambridge University Press, 1985.
- Handbook of Econometrics, Vol 5 (with E. L. Leamer), New York: North-Holland, 2001.
- Inequality in America: What Role for Human Capital Policy?, J. Heckman and A. Krueger, eds., Cambridge, MA: MIT Press, 2003.
- Evaluating Human Capital Policies (Gorman Lectures), forthcoming Princeton University Press, 2004.
- Law and Employment: Lessons From Latin America and the Caribbean (with C. Pages), University of Chicago Press, For NBER, 2004.
- Handbook of Econometrics, Vol 6 (with E. L. Leamer), Under preparation. New York: North-Holland, forthcoming 2007.
- The GED, Under preparation, Brookings, 2007.
- Sample selection bias as a specification error. Econometrica, 1979, S. 153–161.
- The common structure of statistical models of truncation, sample selection and limited dependent variables and a simple estimator for such models. Annals of Economic and Social Measurement, Volume 5, number 4. NBER, 1976. 475-492.
- The economics and econometrics of active labor market programs. (mit Robert J. LaLonde und Jeffrey A. Smith) Handbook of labor economics 3 (1999): 1865-2097.
- Incentives in Government Bureaucracies: Can Incentives in Bureaucracies Emulate Market Efficiency?. Brookings. (2004)
- Giving Kids a Fair Chance. MIT Press, Cambridge, Massachusetts, USA 2013, ISBN 978-0-262019132.
Guggenheim Fellows-ի տվյալների բազա
Fellows of the American Statistical Association database
«James J. Heckman». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
«Awards» (englisch). econometricsociety.org. Վերցված է 2015-08-16-ին.{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Prize, Dan David. «James J. Heckman». www.dandavidprize.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
Մանրամասն տեղեկատվություն Պարգևներ ...
Պարգևներ |
Նախորդող: Robert A. Mundell |
Laureate of the Nobel Memorial Prize in Economics 2000 Պաշտոնավարել են նաև՝ Daniel L. McFadden |
Հաջորդող: George A. Akerlof |
Փակել