![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/Jeff_Beck.jpg/640px-Jeff_Beck.jpg&w=640&q=50)
Ջեֆ Բեք
From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆ Բեք (անգլ.՝ Jeff Beck, ամբողջական անունը՝ Ջեֆրի Առնոլդ Բեք, անգլ.՝ Geoffrey Arnold Beck, հունիսի 24, 1944(1944-06-24)[1][2], Wallington, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - հունվարի 10, 2023(2023-01-10)[4][5], Wadhurst, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի վիրտուոզ–կիթառահար, կոմպոզիտոր։ Գրեմմիի յոթակի դափնեկիր։ Իր կարիերայի սկզբում նվագել է The Yardbirds ռոք խմբում, այնուհետև՝ 1967 թվականին, ստեղծել է իր սեփական՝ «The Jeff Beck Group» խումբը։ Դրանից հետո նա հանդես է եկել մենահամերգով և համագործակցել այլ կատարողների հետ՝ որպես հրավիրված երաժիշտ։
Ջեֆ Բեք | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jeff Beck |
Ի ծնե անուն | անգլ.՝ Geoffrey Arnold Beck |
Ծնվել է | հունիսի 24, 1944(1944-06-24)[1][2] Wallington, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 10, 2023(2023-01-10)[4][5] (78 տարեկան) Wadhurst, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | St Mary the Virgin Churchyard[6] |
Ժանրեր | ռոք, բլյուզ[7], բլյուզ ռոք և ջազ-ֆյուժն |
Մասնագիտություն | կիթառահար, կոմպոզիտոր, ջազ կիթառահար, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ, ռոք երաժիշտ և ռոք երգիչ |
Գործիքներ | կիթառ[7] և վոկալ[7] |
Լեյբլ | ԷՄԻ, Atco Records և Epic Records |
Կրթություն | Ուիմբլդոնի Արվեստի քոլեջ |
Անդամակցություն | The Yardbirds?, The Jeff Beck Group? և Beck, Bogert & Appice? |
Պարգևներ | |
Կայք | jeffbeck.com |
![]() |
Բեքի գործունեությունը մեծ ազդեցություն է թողել ռոք երաժշտության այնպիսի ոճերի վրա, ինչպիսիք են բլյուզ-ռոքը, հարդ ռոքը, ջազ-ֆյուժընը և այլն։ Ժամանակ առ ժամանակ, կտրուկ փոխելով իր երաժշտական գործունեության ուղղությունը, Բեքն ամեն անգամ բարձունքների է հասել նոր երաժշտական տարածքում։
1990 թվականին, ըստ «The Observer» բրիտանական պարբերականի հարցման, Բեքը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կիթառահարը։ 2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը Ջեֆին ընդգրկել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն կիթառահարների ցանկում, իսկ 2009 թվականին Բեքն ընդգրկվել է «Classic Rock» ամսագրի նմանատիպ մեկ այլ ցանկում։