Բլյուզ-ռոք
բլյուզի և ռոքի տարրերով երաժշտական ժանր / From Wikipedia, the free encyclopedia
Բլյուզ-ռոք, երաժշտական ժանր, ռոք երաժշտության տարատեսակներից, որն իր մեջ միաձուլում է բլյուզը և ռոքնռոլը։ Այս ժանրի երաժշտական հնչողությունն ապահովում են էլեկտրական կիթառը և հարվածային գործիքները։ Բլյուզ-ռոքն իր զարգացման ուղին սկսել է 1960-ական թվականներից ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում։ Երաժշտագետ Պիերո Սկարուֆֆին այս ժանրը անվանել է «ռիթմ-ն-բլյուզ՝ եվրոպացի սպիտակամորթ երաժիշտների կատարմամբ»[3], այն բանից հետո, երբ անգլիական մի շարք խմբեր՝ The Rolling Stones, The Animals, Led Zeppelin, սկսում են փորձարկումներ իրականացնել ամերիկյան հին բլյուզ երաժշտության հիմքի վրա։
Բլյուզ-ռոք Blues rock | |
---|---|
Ոճային հիմքեր | |
Մշակութային հիմքեր | 1960-ականներ, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ |
Ծագման ժամանակ | 1960 |
Ծագման երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Ճանաչում | 1960 ականներ և 1970-ականներ |
Բխող ժանրեր |
|
Հարակից ժանրեր | |
Punk blues |
Բլյուզ-ռոք ժանրի երաժշտական հին խմբերը նվագում էին ավելի երակարացված ու բարդ իմպրովիզացիաներով, ինչը բնորոշ էր ջազ երաժշտությանը[4], բայց 1970-ականներից այն դառնում է ավելի «ծանր»[4]։ Բլյուզ-ռոքը որպես առանձին ուղղություն, վերածնվում է միայն 90-ականներին։
Երաժշտության ասպարեզում բլյուզը հաճախ ընկալվում է որպես ջազի պարզունակ ձև, որը զարգացել է ջազի հետ գրեթե զուգահեռ։ Մինչդեռ բլյուզ հասկացության արմատները գնում են մինչև XIX դար, և այն անբաժան կերպով կապված է ԱՄՆ հարավի սևամորթների մշակույթի հետ։
1940-ականների վերջին բլյուզ ժանրում վերջնականապես իր դիրքերն է ամրապնդում Էլեկտրակիթառը, ինչը լուրջ փոփոխությունների է ենթարկում ժանրը։ Առավել հաճախ էլեկտրոբլյուզի հետ ասոցացվում են այնպիսի երաժիշտների անուններ, ինչպիսիք են Մադի Ուոթերսը, Բի Բի Քինգը։ Սպիտակամորթ հասարակության վերաբերմունքը բլյուզ երաժշտության նկատմամբ փոխվում է միայն 1960-ականներին, երբ երաժշտության ասպարեզ է դուրս գալիս նոր ժանր՝ բլյուզ-ռոքը։