Ջոն Վինսենթ Հըրթ (անգլ.՝ John Vincent Hurt, հունվարի 22, 1940[1][2][3][…], Չեստերֆիլդ, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][2][1][…] - հունվարի 25, 2017[3][4], Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][1]), անգլիացի դերասան, «BAFTA» մրցանակի քառակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։ Հաճախակի մարմնավորում է էքսցենտրիկ կերպարների երկրորդական դերեր, որոնք կրում են ֆիզիկական կամ հոգեկան չարչարանքներ։ Մեծ մասամբ հայտնի է հետևյալ ֆիլմերի մասնակցությամբ՝ «Կեսգիշերային ճեպընթաց», «1984», «Մարդ-փիղը», «Օտար», «Կոնտակտ», «Հելբոյ։ Հերոս դժոխքից», «Հելբոյ:Ոսկե բանակ», «Բանալի բոլոր դռների համար», «V նշանակում է Վենդետա» «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը», և «Հարրի Փոթեր» ֆիլմի սերիաներից։ Քեյնը՝ Հըրթի կերպարը «Օտար» ֆիլմի մեջ, դարձել է կինեմատոգրաֆի պատմության ամենահիշվող կերպարը։
Ջոն Հըրթ անգլ.՝ John Hurt | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Չեստերֆիլդ, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][2][1][…] |
Մահացել է | հունվարի 25, 2017[3][4] (77 տարեկան) |
Մահվան վայր | Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][1] |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի դպրոց, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1962)[5][6], St Michael's Preparatory School, Otford?, Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և Lincoln Christ's Hospital School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ճանապարհորդ հետազոտող, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան և դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ամուսին(ներ) | Annette Robertson?[6][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
johnhurt.co.uk | |
Ընտանիք
- Հայր- Արնոլդ Գերբերտ Հըրթ՝ վիկարիոս
- Մայր-Ֆիլլիս Մեսսի՝ դերասանուհի
- Ավագ եղբայր - Անսելմ ՝ քահանա
- Որդեգրված քույր՝ Մոնիկա
Անձնական կյանք
Ամուսնացած է եղել չորս անգամ, ներկայումս ամուսնացած է պրոդյուսեր Անվեն Րիս-Մայերսի հետ։ Դերասանուհի Ջոան Դալտոնի հետ երրորդ ամուսնությունից ունի երկու տղաներ՝ Սաշը և Նիկան։
Առողջական խնդիրներ
2015 թվականի հունիսի 16-ին բացահայտվում է, որ Հըրթի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ շրջան։ Դերասանը հայտարարել է, որ բուժման ընթացքում նա շարունակելու է աշխատել և որ նա ու իր բժիշկը ավելի քան լավատեսորեն են տրամադրված բարեհաջող ավարտի հանդեպ։ Հոկտեմբերի 12-ին պարզ է դառնում, որ բուժումը հաջող է անցել և Ջեն Հըրթը հաղթել է հիվանդությանը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.