արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջովանի Լո Սելսո (իսպ.՝ Giovani Lo Celso, ապրիլի 9, 1996[1][2][3], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Բետիսից վարձավճարով հանդես է գալիս Տոտենհեմ Հոտսպուրի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։
Լո Սելսոն Արգենտինայի հավաքականի կազմում 2017 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը |
Արգենտինա Իտալիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 9, 1996[1][2][3] (28 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | ||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||
Քաշ | 68 կգ | ||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
Տոտենհեմ Հոտսպուր (վարձավճարով Բետիսից) | ||||||||
Համար | 18 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
2010-2015 | Ռոսարիո Սենտրալ | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2015-2016 | Ռոսարիո Սենտրալ | 27 | (2) | ||||||
2016-2019 | Պարի Սեն-Ժերմեն | 38 | (4) | ||||||
2016 | → Ռոսարիո Սենտրալ | 9 | (1) | ||||||
2018-2019 | → Ռեալ Բետիս | 27 | (8) | ||||||
2019-ներկա | Ռեալ Բետիս | 5 | (1) | ||||||
2019-ներկա | → Տոտենհեմ Հոտսպուր | 2 | (0) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2016 | Արգենտինա Օլիմպ | 3 | (0) | ||||||
2017-ներկա | Արգենտինա | 19 | (2) | ||||||
| |||||||||
Պարգևներ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լո Չելսոն Ռոսարիո Սենտրալի ակադեմիայի սան է[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 19-ին՝ փոխարինման մտնելով Վելես Սարսֆիլդի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց 2016 թվականի փետրվարի 25-ին՝ խմբային փուլի Նասիոնալի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց փետրվարի 28-ին՝ Կոլոնի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[10]։ Հոկտեմբերի 15-ին արգենտինացին հեռացվեց խաղադաշտից Էստուդիանտեսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 72-րդ րոպեին[11]։ Ռոսարիո Սենտրալի կազմում Լո Չելսոն անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի հուլիսի 26-ին Լո Չելսոն 5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[12][13][14]՝ մինչև դեկտեմբերի 31-ը վարձավճարով վերադառնալով Ռոսարիո Սենտրալ[15][16][17]։ Իր դեբյուտը ՊՍԺ-ի կազմում նշեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ փոխարինելով Ադրիան Ռաբիոտին Ֆրանսիայի գավաթի Ավրանշի դեմ խաղում[18]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց ապրիլի 22-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին մրցաշրջանում Լո Չելսոն անցկացրեց ընդամենը 5 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[21]։
Առաջին հանդիպումը եվրոպական առանություններում Լո Չելսոն անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ փոխարինելով Կիլիան Մբապպեին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Սելտիկի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը ՊՍԺ-ի կազմում խփեց 2018 թվականի փետրվարի 3-ին՝ Լիլի դեմ խաղում[23]։ Ապրիլի 15-ին Լո Չելսոն 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոնակոյի դեմ խաղում[24][25]։ Ապրիլի 22-ին արգենտինացին խփեց Բորդոյի դեմ հանդիպման միակ գնդակը[26][27]։ Մարտի 31-ին Լո Չելսոն փոխարինեց Մարկո Վեռատտիին Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[28]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[29][30]։ Մայիսի 18-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչում՝ Լես Հերբյեի դեմ խաղում[31], իսկ ՊՍԺ-ն հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[32][33]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Լո Չելսոն անցկացրեց 54 հանդիպում՝ դառնալով 6 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ[34][35] և թիմի հետ հաղթելով նաև Ֆրանսիայի առաջնությունը[36][37][38]։
2018 թվականի օգոստոսի 31-ին Լո Չելսոն 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Բետիսին[39][40][41][42]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 15-ին՝ փոխարինման մտնելով Վալենսիայի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 4-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Դյուդելանժի դեմ խաղում[44]։ Հոկտեմբերի 25-ին Լո Չելսոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Միլանի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Բետիսին[45][46]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց նոյեմբերի 11-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[47][48]։ 2019 թվականի հունվարի 17-ին Լո Չելսոն հեռացվեց խաղադաշտից Իսպանիայի գավաթի Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[49]։ Ապրիլի 7-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Վիլյառեալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[50][51]։ Ապրիլի 16-ին Բետիսը գնեց Լո Չելսոյի լրիվ տրանսֆերը[52][53]՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[54][55][56]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[57][58]։
2019 թվականի օգոստոսի 8-ին Լո Չելսոն վարձավճարով տեղափոխվեց Տոտենհեմ Հոտսպուր[59][60][61][62]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինելով Էրիկ Լամելային Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[63][64]։
Արգենտինայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում Լո Չելսոն 2016 թվականին մասնակցեց ամառային Օլիմպիական խաղերին[65][66]։ Արգենտինայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինելով Ալեխանդրո Գոմեսին Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[67][68]։ 2018 թվականի հունիսին Լո Չելսոն ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[69][70]։ Այս առաջնությունում նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[71], իսկ Արգենտինան հասավ մինչև 1/8 եզրափակիչ[72][73]՝ այստեղ 4-3 հաշվով պարտվելով Ֆրանսիային[74][75]։
Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Լո Չելսոն խփեց 2018 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Գվատեմալայի դեմ խաղում[76]։ 2019 թվականի ամռանը նա Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[77][78][79]՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 6 հանդիպումներում և գոլի հեղինակ դառնալով քառորդ եզրափակչի Վենեսուելայի դեմ խաղում[80][81]։ Արգենտինան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը առաջնությունում[82]՝ 3-րդ տեղի համար խաղում 2-1 հաշվով պարտության մատնելով Չիլիին[83][84]։
2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[85]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռոսարիո Սենտրալ | 2015 | Պրիմերա Դիվիզիոն | 13 | 0 | 3 | 0 | — | — | 16 | 0 | ||
2016 | 14 | 2 | 1 | 0 | 9 | 0 | 24 | 2 | ||||
2016–17 | 9 | 1 | 5 | 0 | — | 14 | 1 | |||||
Ընդհանուր | 36 | 3 | 9 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 54 | 3 | ||
Պարի Սեն-Ժերմեն | 2016–17 | Լիգա 1 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
2017–18 | 33 | 4 | 4 | 1 | 7 | 0 | 4 | 1 | 48 | 6 | ||
2018–19 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 38 | 4 | 5 | 1 | 7 | 0 | 4 | 1 | 54 | 6 | ||
Ռեալ Բետիս | 2018–19 | Լա Լիգա | 32 | 9 | 6 | 2 | 7 | 5 | — | 45 | 16 | |
Տոտենհեմ (վարձավճար) | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 108 | 16 | 20 | 3 | 23 | 5 | 4 | 1 | 155 | 25 |
2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[85]
Արգենտինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 8 | 1 |
2019 | 9 | 1 |
Ընդհանուր | 19 | 2 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 7, 2018 | Մեմորիալ Կոլիզեում, Լոս Անջելես, Միացյալ Նահանգներ | Գվատեմալա | 2–0 | 3–0 | Ընկերական խաղ |
2. | Հունիսի 28, 2019 | Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | Վենեսուելա | 2–0 | 2–0 | Կոպա Ամերիկա 2019 |
Պարի Սեն-Ժերմեն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.