գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր From Wikipedia, the free encyclopedia
Ռիխարդ Շտրաուս (գերմ.՝ Richard Strauss, հունիսի 11, 1864(1864-06-11)[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - սեպտեմբերի 8, 1949(1949-09-08)[4][1][2][…], Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), ուշ ռոմանտիզմի[7][8], և վաղ շրջանի էքսպեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ, նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր։ Հատկապես հռչակվել է իր օպերաների և սիմֆոնիկ պոեմների շնորհիվ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդի ասպետը» (1910), «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918), «Արաբելա» (1932) օպերաները, «Մահն ու պայծառացումը» (1888 - 1889), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894 - 95), «Այսպես խոսեց Զրադաշտը» (Also sprach Zarathustra, 1896, պոեմի նախերգանքի երաժշտությունն այսօր լայնորեն հայտնի է Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսականը» ֆիլմում և «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ» հաղորդման մեջ դրա օգտագործման շնորհիվ), «Դոն Կիխոտ» (1897), «Դոն Ժուան», «Հերոսի կյանքը» (1897 - 98), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902 - 03) և «Ալպիական սիմֆոնիա» (1911 - 15) սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Չորս վերջին երգեր» վոկալ շարքը։
Երաժշտագետներից շատերը Ռիխարդ Շտրաուսին՝ որպես կոմպոզիտորի, բնորոշում են իբրև Ֆերենց Լիստի և Ռիխարդ Վագների հետնորդի, իսկ նրա ստեղծագործությունը համարում են ուշ ռոմանտիզմի երաժշտության գագաթնակետ։ Նա գրել է նվագախմբային 60-70 գործ[9], կամերային երաժշտության 70-90 կոմպոզիցիա[10], 200-ից ավելի երգ[11][12][12], երգչախմբային 27 ստեղծագործություն[13] և 15 օպերա[11][14]։
Ծնվել է Մյունխենում, երաժշտական ընտանիքում (սակայն առնչություն չունի Յոհան Շտրաուսի տոհմի հետ)։ Հայրը՝ Ֆրանց Շտրաուսը, Մյունխենի պալատական օպերայի գլխավոր վալտորնահարն էր ու նաև թագավորական երաժշտական դպրոցի դասախոս պրոֆեսորներից մեկը[15][16]։ Մայրը մյունխենցի հարուստ գարեջրագործ Գեորգ Պշորի դուստրն էր[15]։ Ռիխարդը չորս տարեկանից դաշնամուրի դասեր է առել, վեց տարեկանում հորինել իր առաջին երաժշտական ստեղծագործությունը, նաև ինքնակրթությամբ է տիրապետել երաժշտարվեստի նրբություններին։ 20 տարեկանում իր առաջին բեմելն է ունեցել Նյու Յորքում, հաջորդ տարում դարձել է Մյունխենի պալատական կապելմայստեր Հանս ֆոն Բյուլովի օգնականը, ևս մեկ տարի անց փոխարինել է վերջինիս կապելմայստերի պաշտոնում։ Հետագայում եղել է Բեռլինի (1898–1918) և Վիեննայի օպերաների գլխավոր դիրիժորը (1919–1924), պաշտոնավարել է նաև որպես մշակույթի կայսերական պալատի նախագահ, մշակույթի ասպարեզում ղեկավար պաշտոններ է վարել նաև ֆաշիստական վարչակարգի օրոք։ Կյանքի վերջին շրջանում մի քանի տարի անց է կացրել Շվեյցարիայում, մահվան նախաշեմին վերադարձել հայրենի Գերմանիա։
Սկզբնական շրջանում Ռիխարդ Շտրաուսը, գտնվելով պահպանողական հոր ազդեցության ներքո, հորինել է Մենդելսոնի ու Բարտոլդիի ոճով ստեղծագործություններ։ Հետագայում աստիճանաբար գտել է իր ինքնատիպ երաժշտական լեզուն ու ոճը և 19-րդ դարի վերջում ճանաչվել իբրև ամենաառաջադեմ կոմպոզիտորներից մեկը, ով իր նորամուծություններով մեծապես հարստացրել է երաժշտական արվեստը հարմոնիայի և արտահայտչականության տեսանկյունից։ Դա լավագույնս դրսևորվել է հատկապես նրա օպերաներից երկուսում՝ «Էլեկտրա» և «Սալոմե» (ըստ Օսկար Ուայլդի նույնանուն, քնարաշունչ թատերգության), որոնցում, իրեն բնորոշ ոճով, հաճախ է կիրառել դիսոնանսներ։
Շտրաուսի ստեղծագործությունների զգալի մասը նախատեսված է մեծ նվագախմբի համար, և կոմպոզիտորն իրեն դրսևորել է որպես լավագույն գործիքավորողներից մեկը համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա նվագախմբային էֆեկտները տպավորիչ են, հաճախ նույնիսկ պաթոսով գերհագեցած, ինչը որոշ քննադատների առիթ է տվել նրան մեղադրելու այն բանում, որ էֆեկտները գերազանցել են ստեղծագործության բովանդակությանն ու խորությանը[17]։
Ստեղծագործական բեղմնավոր գործունեության համար Ռիխարդ Շտրաուսին շնորհվել են բազմաթիվ պարգևներ, այդ թվում[18]՝
Գերմանական 10 եվրո արժողությամբ մետաղադրամ՝ Ռիխարդ Շտրաուսի դիմապատկերով
1949: Richard Strauß – Ein Leben für die Musik. Dokumentarfilm, Bundesrepublik Deutschland, 15 Min., Buch: Alfred H. Jacob, Regie: Werner Jacobs, Produktion: Continent Film.[30]
1984: Richard Strauss Remembered. Dokumentarfilm, Vereinigtes Königreich, 120 Min., Buch und Regie: Peter Adam, Produktion: BBC, Bayerischer Rundfunk|BR u.a.[31]
2014: Richard Strauss and his Heroines. (Alternativtitel: Richard Strauss und seine Heldinnen.) Dokumentarfilm, Deutschland, 51:20 Min., Buch und Regie: Thomas von Steinaecker, Produktion: Schweizer Radio und Fernsehen|SRF, Arthaus Filmvertrieb|Arthaus u.a.[32]
2014: Christian Thielemann – Mein Strauss. Dokumentarfilm, Deutschland, 45 Min., Buch und Regie: Andreas Morell, Produktion: 3B-Produktion, Unitel Classica, ZDF, 3sat, Erstsendung: 8. Juni 2014 bei 3sat.[33]
2014: Richard Strauss – Skizze eines Lebens. Dokumentarfilm, Österreich, 51:30 Min., Buch und Regie: Barbara Wunderlich und Marieke Schroeder, Produktion: ORF, Reihe: matinee, Erstsendung: 9. Juni 2014 bei ORF 2. Strauss’ Nachkommen erzählen von Richard Strauss, Präsentation des Strauss-Archivs in Garmisch.[34]
2014: Richard Strauss: Das umstrittene Musikgenie. Dokumentarfilm, Deutschland, 53 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, arte, Erstsendung: 11. Juni 2014 bei arte.[35]
2014: Richard Strauss – Ein musikalischer Grenzgänger. Dokumentarfilm, Deutschland, 29:40 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, Reihe: Lebensläufe, Erstsendung: 12. Juni 2014 bei MDR. (Zusammenschnitt von Richard Strauss: Das umstrittene Musikgenie mit Schwerpunkt auf Meiningen und Dresden.)[36]
2014: Richard Strauss – Der verkannte Visionär. Eine Alpensinfonie zwischen Tradition und Moderne. Dokumentarfilm, Deutschland, 50 Min., Buch und Regie: Christoph Engel und Dietmar Klumm, Produktion: 3sat, Erstsendung: 14. Juni 2014 bei 3sat. Mit Stefan Mickisch, den Thomas Huber, Manfred Trojahn, Marlis Petersen u.a.[37]
2014: Richard Strauss – Am Ende des Regenbogens. Dokumentarfilm, Österreich, 97:30 Min., Buch und Regie: Eric Schulz, Produktion: ServusTV, Erstsendung: 14. August 2014 bei ServusTV. Mit Brigitte Fassbaender, Stefan Mickisch, |Klaus König, Raymond Holden, Christian Strauss, Walter Werbeck, Emma Moore u.a.[38]
Listed in Wilhelm 1989, էջեր.298–299 harvnb error: no target: CITEREFWilhelm1989 (help). Details in Trenner 2003 harvnb error: no target: CITEREFTrenner2003 (help)
| autor = Kurt Wilhelm| tytuł = Richard Strauss persönlich: Eine Bildbiographie| wydawca = Henschel| miejsce = Berlin| rok = 1999| isbn = 3-89487-326-4| strony = 148}}
|url = http://www.orden-pourlemerite.de/mitglieder/richard-georg-strauss?m=2&u=9&p=2 {{Webarchive|url=https://web.archive.org/web/20210716172051/http://www.orden-pourlemerite.de/mitglieder/richard-georg-strauss?m=2&u=9&p=2 |date=2021-07-16 }} |tytuł = Richard Georg Strauss |opublikowany = Orden Pour le Mérite für Wissenschaften und Künste |język = de |data dostępu = 2020-01-15}}
Gilliam, Bryan. «Richard Strauss», Grove Music Online ed. L. Macy (Accessed August 19, 2005), (доступ по подписке)Արխիվացված 2008-05-16 Wayback Machine (Эта статья сильно отличается от опубликованной в словаре Гроува издания 1980 года; в частности, более детализирован анализ поведения Штрауса в Нацистский период.)
Kennedy, Michael. «Richard Strauss», The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980. ISBN 1-56159-174-2
Kennedy, Michael (1999). Richard Strauss: Man, Musician, Enigma. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-58173-7.
Osborne, Charles (1991). The Complete Operas of Richard Strauss. New York City: Da Capo Press. ISBN 0-306-80459-X.
Wilhelm, Kurt (1989). Richard Strauss: An Intimate Portrait. London: Thames & Hudson. ISBN 0-500-01459-0.
Del Mar, Norman (3 vols. 1962–1973). Richard Strauss: A Critical Commentary on his Life and Works. London: Barrie & Jenkins. 0-214-15735-0. Ithaca, New York: Cornell Univ Press, 1986. 0-8014-9319-6
Kennedy, Michael (2006). The Oxford Dictionary of Music, 985 pages, 0-19-861459-4
Murray, David (1998), "Richard Strauss", in Stanley Sadie, (Ed.), The New Grove Dictionary of Opera, Vol. Three, pp.565–575. London: Macmillan Publishers, Inc. 1998. 0-333-73432-7, 1-56159-228-5.
Tuchman, Barbara W. (1966, reprinted 1980). The Proud Tower chapter 6. Macmillan, London. 0-333-30645-7.
Youmans, Charles (2005). Richard Strauss's Orchestral Music and the German Intellectual Tradition: the Philosophical Roots of Musical Modernism. Bloomington: Indiana University Press. 0-253-34573-1.
Արագ փաստեր
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են