From Wikipedia, the free encyclopedia
Ռիկ Ջեյմս (անգլ.՝ Rick James, իսկական անուն-ազգանունը James Ambrose Johnson, Jr., փետրվարի 1, 1948[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - օգոստոսի 6, 2004[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, ամերիկացի երգիչ և երաժիշտ։
Ռիկ Ջեյմս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ James A. Johnson |
Ի ծնե անուն | անգլ.՝ James Ambrose Johnson, Jr. |
Նաև հայտնի է որպես | Jesus Suarez |
Ծնվել է | փետրվարի 1, 1948[1][2][3][…] Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 6, 2004[1][2][3][…] (56 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն[5] |
Ժանրեր | սոուլ, ռիթմ էնդ բլյուզ, Ֆանկ, ռոք և դիսկո |
Մասնագիտություն | երգիչ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կիթառահար և դաշնակահար |
Գործիքներ | բաս կիթառ, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Motown, Ռեփրայզ Ռեքորդս, Մերկուրի Ռեքորդս և Գորդի |
Կրթություն | Bennett High School? և Orchard Park High School? |
Կայք | rickjames.com |
Rick James Վիքիպահեստում |
Ռիկ Ջեյմսի երաժշտական կարիերան սկսվել է 1960-ականների կեսերին Տորոնտոյում, երբ նա դեռ հայտնի չէր, Նիլ Յանգի հետ ստեղծեցին Mynah Birds ռոք խումբը։ Երբ խումբը կազմալուծվեց, Ռիկ Ջեյմսը տեղափոխվեց Դետրոյթ և ընդունվեց աշխատանքի Մոթաունում՝ որպես երգերի և երաժշտական պրոդյուսերի հաստիքային հեղինակ[6]։
1978 թվականին Մոթաունում թողարկվեց նրա դեբյուտային ալբոմը՝ Come Get It։ Նրա «You and I» երգը հայտնվել է ամերիկյան հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականում, իսկ ալբոմը վավերացվել է ոսկով՝ ավելի քան 500 հազար օրինակով վաճառքի համար։ 1981 թվականի «Street Songs» ալբոմը վաճառվել է արդեն 1 միլիոն օրինակով՝ դառնալով երաժշտի կարիերայի ամենավաճառվող ալբոմը[6]։
Ռիկ Ջեյմսը առավել հայտնի դարձավ «Super Freak» երգով՝ 1981 թվականին՝ հայտնվելով «Բիլբորդի» առաջին քսանյակում։ Ռեփեր Էմ-սի Համեր-ը Ջեյմսի «Super Freak» երգը 1990 թվականին օգտագործել է իր հիթի համար՝ «U Can' t Touch This», որը 1991 թվականին «Գրեմմի» մրցանակի հանձնման արարողության ժամանակ դարձել է Լավագույն R&B երգը։ Այդ երգը գրելու համար Ջեյմսը ստացավ իր միակ Գրեմմին[6]։
Նրա անզուսպ կենսակերպը, որը հանգեցրել էր թմրանյութերի և առողջության հետ կապված խնդիրների, արդեն 1980-ական թվականներին խաթարել էր Ջեյմսի կարիերան[7][8]։
1990-ականներին թմրանյութերի չարաշահումը Ջեյմսին հասցրել էր բանտ, երբ նա մեղավոր էր ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման և ոչ իրավաչափ ազատազրկման մեջ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.