դատավարությունը ՀԱՀ-ում ապարտհեյդի ժամանակաշրջանում From Wikipedia, the free encyclopedia
Ռիվոնիայի դատավարություն (անգլ.՝ Rivonia Trial), Աֆրիկյան ազգային կոնգրեսի տաս առաջնորդների դատավարությունը ՀԱՀ-ում ապարտհեյդի ժամանակաշրջանում` 1963-1964 թվականներին։ Այն կոչվում է ձերբակալման վայրի` Յոհաննեսբուրգի արվարձան Ռիվոնիայի անվանումով, իսկ դատավարությունը կայացել է Պրետորիայի Արդարադատության պալատում[1][2]։ Դատավարության վերջում ԱԱԿ-ի առաջնորդ Նելսոն Մանդելայի ելույթի ժամանակ հնչած «Ես պատրաստ եմ մահվան» հայտնի ճառը հարկադրեց մեղադրյալներին չհրաժարվել իրենց համոզմունքներից։ Դատավարության արդյունքում բանտարկվեց 8 անձ, մասնավորապես Մանդելան դատապարտվեց ցմահ ազատազրկման, որից բանտում անցկացրեց 27 տարի։
Ռիվոնիայի դատավարություն | |
---|---|
Մեղադրյալ(ներ) | Նելսոն Մանդելա, Lionel Bernstein?, Դենիս Գոլդբերգ, Bob Hepple?, James Kantor?, Ahmed Kathrada?, Գովան Մբեկի, Ռայմոնդ Մհլաբա, Andrew Mlangeni?, Elias Motsoaledi?, Ուոլթեր Սիսուլու և Harold Wolpe? |
Մեղադրող | Percy Yutar? |
Երկիր | ՀԱՀ |
Տեղագրություն | Պրետորիա |
Վարչական շրջան | Palace of Justice (South Africa)? |
Գլխավոր դատավոր | Quartus de Wet? |
1963 թվականի հուլիսի 11-ին Արթուր Գոլդռեյխին պատկանող Լիլիսլիֆ ֆերմայում ձերբակալվեցին ԱԱԿ-ի 19 առաջնորդներ։ Ֆերման օգտագործվում էր որպես Աֆրիկյան ազգային կոնգրեսի անդամների ապաստարան։ Ի թիվս այլ բաների ֆերմայում հայտնաբերվեցին ԱԱԿ-ի փաստաթղթերը և Նելսոն Մանդելայի օրագրերը։ Նելսոն Մանդելան ֆերմա տեղափոխվեց 1961 թվականի հոկտեմբերի 1-ին, ձերբակալությունից խուսափելու նպատակով նա ներկայացել էր որպես այգեպան և խոհարար Դավիդ Մոտսամայի։ Ձերբակալվածների մեջ էին Ուոլթեր Սիսուլուն, Գովան Մբեկին, Ռեյմոնդ Մհլաբան, Էնդրո Մլանհենին, Էլիաս Մոտսոալեդին (արհմիության գործիչ և ԱԱԿ անդամ), Ահմեդ Կատրադան, Բիլլի Նեյրը, Դենիս Գոլդբերգը (Դեմոկրատների Կոնգրեսի անդամ), Լիոնել Բեռնստայնը (ՀԱԿԿ անդամ), Արթուր Գոլդռեյխը (ֆերմայի սեփականատեր), Հարոլդ Վոլպեն, Ջեյմս Կանտորը և ուրիշներ։ Ձերբակալվածների էթնիկ կազմը տարբեր էր, սպիտակներ, սևամորթեր, հրեաներ և հնդկացիներ։
Պատասխանատվության ենթարկված ԱԱԿ-ի առաջնորդներին Ռիվոնիայի դատարանում միացավ Նելսոն Մանդելան, ով արդեն դատապարտվել էր ազատազրկման Յոհաննեսբուրգի ամրոցում գործադուլ կազմակերպելու և երկիրը ապօրինի լքելու համար։ Դատապարտյալներն առանց դատավարության 90 օր գտնվում էին լիակատար մեկուսացման մեջ։ Այդ ընթացքում Գոլդռեյխը և Վոլպեն կաշառեցին պահակներին և օգոստոսի 11-ին փախան բանտից[1][1][3][3][4][5] The second indictment thus only listed 10 out of the original 11 names, referring to them as Accused 1 through 10.[6]:
Փաստաբանները չտեսան իրենց պաշտպանյալներին մինչև մեղադրական եզրակացությունը` հոկտեմբերի 9-ը։ Փաստաբանների խմբի ղեկավարն էր Բրեմ Ֆիշերը, օգնականները, Ջոել Իոֆֆեն, Արթուր Չասկալսոնը, Ջորջ Բիզոսը, Վերնոն Բերիանժը և Հարոլդ Հանսոնը։ Առանձին խումբ էին կազմում Հանսոնը և Հարրի Շվարցը, որոնք հանդես էին գալիս Կանտորի պաշտպանությամբ։
Նախագահող դատավորն էր Տրանսվալի դատարանի նախագահ Կվարտուս դե Վետը, մեղադրող դատախազը` Տրանսվալի գլխավոր դատախազի տեղակալ Պերսի Յուտարը։ Դատավարությունը սկսվեց 1963 թվականի նոյեմբերի 26-ին, սակայն առաջին մեղադրական եզրակացությունը անհամազոր որակվելուց հետո, դեկտեմբերի 3-ին հրապարակվեց նոր ընդլայնված մեղադրական եզրակացություն։ Տասը ամբաստանյալներից ոչ ոք իրեն մեղավոր չճանաչեց։ Դատավարությունն ավարտվեց 1964 թվականի հունիսի 12-ին։
Մեղադրյալների ցուցակում ընդգրկված էին 10 մարդ[7]`
Գոլդռեյխը և Վոլպեն կաշառեցին պահակներին և փախան բանտից, Հարավային Աֆրիկայից տեղափոխվեցին Սվազիլենդ, հետագայում Բոտսվանա։ Ավելի ուշ կարողացավ ազատվել և երկրից հեռանալ Հեփփլը[8]։
Օգնության նպատակով փոստաբան Ջոել Իոֆֆեին դիմեցին Հիկդա Բեռնստայնը (Ռաստի Բեռնստայնի կինը), Ալբերտինա Սիսուլուն (Ուոլթեր Սիսուլուի կինը ), Էննի Գոլդբերգը (Դենիս Գոլդբերգի մայրը) և Վիննի Մանդելան (Նելսոն Մանդելայի կինը)։ Իոֆֆեն համաձայնվեց հանդես գալ որպես բոլոր մեղադրյալների փաստաբան, բացի Կանտորից, որը պահանջեց առանձին փաստաբան և Բոբ Հեփփլին։ Իոֆֆեն, փաստաբաններ Արթուր Չասկալսոնի և Ջորջ Բիզոսի հետ համոզեցին Բրամ Ֆիշերին հանդես գալու որպես առաջատար փաստաբան։ Հետագայում նրանց միացավ Վերնոն Բերանժեն։ Փաստաբանների հիմնական խմբում ընդգրված էին`
Կանտորի պաշտպանական խմբում ընդգրկված էին`
Մեղադրանքների ցանկում ընդգրկված էին`
Ներածական խոսքում դատախազ Պերսի Յութարը նշեց, որ կար զինամթերքի բավարար պաշարներ Յոհաննեսբուրգի չափերի քաղաք պայթեցնելու համար։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և բոլոր երկրների որոշմամբ դատավարությունը անօրինական ճանաչվեց, ինչն էլ հանգեցրեց միջազգային պատժամիջոցների կիրառմանը[9][10]։
Դատաքննության սկզբում, Նելսոն Մանդելան երեք ժամանոց ելույթ ունեցավ, որի ընթացքում նա բացատրեց և պաշտպանեց ԱԱԿ-ի հիմնական քաղաքական դիրքորոշումները։ Նա արդարացրեց այս շարժման որոշումը, սահմանադրական մեթոդներից որոշակի շեղումներ թույլ տալով ոչ բռնի դիմադրության մեթոդներով սաբոտաժի արշավ սկսել սեփականության դեմ (նվազագույնի հասցնելով վնասվածքների և մահվան ռիսկերը), միաժամանակ վերապատրաստել շարժման ռազմական թևին, հետագայում նրա հնարավոր օօտագործման նպատակով։ Նա իր ելույթում անդրադարձավ նաև ԱԱԿ-ի և ՀԱԿԿ-ի միջև հարաբերությունների որոշ մանրամասների, բացատրելով, որ երկու շարժումներն էլ համագործակցում են ապարտեիդի դեմ մղվող պայքարին, ինքը հավատում է ՀԱՀ-ում սահմանադրական ժողովրդավարության մոդելին և պաշտպանում է շուկայական տնտեսության, այլ ոչ թե կոմունիստական տնտեսության մոդելը։ Ելույթը համարվում է Հարավային Աֆրիկայի պատմության հիմնարար պահերից մեկը[11]։
Ինչպես Ալբերտինա Սիսուլուն է ասել, «Նելսոնի ելույթի ժամանակ մահաբեր լռություն էր տիրում։ Երբ նա հայտարարեց, որ պատրաստ է զոհվել հանուն ազատ ժողովրդավարական հասարակության իդեալների, մեր աչքերի լույսը խամրեց։ Նելսոնն ամբողջությամբ տրվեց մեզ։ Նրան խաչեցին, քանի որ պայքարում էր իր ժողովրդի իրավունքների համար»։
Պաշտոնական մեղադրողը մահապատիժ չպահանջեց։ 1964 թվականի հունիսի 12-ին հրապարակվեց դատավճիռը։ Ութ մեղադրյալներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, Լիոնել Բեռնստայնը արդարացվեց, իսկ Գոլդբերգը բանտարկության մեջ անցկացրեց քսաներկու տարի։ Նելսոն Մանդելան բանտում անցկացրեց 27 տարի ութ ամիս (18 տարի Ռոբեն Այլենդում)։ Նա ազատ արձակվեց 1990 թվականի փետրվարի 11-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.