Ռոբերտ Կոխ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Կոխ (գերմ.՝ Heinrich Hermann Robert Koch, դեկտեմբերի 11, 1843(1843-12-11)[2][3][4][…], Clausthal, Հաննովերի թագավորություն - մայիսի 27, 1910(1910-05-27)[2][4][5][…], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[6]), գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոխ (այլ կիրառումներ)
Կոխը 1866 թվականին ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ 1885-1891 թվականներին եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, միաժամանակ՝ Հիգիենայի ինստիտուտի, 1891-1904 թվականներին՝ վարիչ հիվանդությունների ինստիտուտի (հետագայում կոչվել է Կոխի անունով) տնօրեն։ Բացահայտել է վարակիչ հիվանդությունների հարուցիչներ և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Առաջինն է ստացել սիբիրախտի բացիլի մաքուր մանրէախումբը և բացահայտել սպորներ առաջացնելու հատկությունը։ 1882 թվականին հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը (Կոխի ցուպիկ)։ 1890 թվականին ստացել է տուբերկուլին բակտերիային պատրաստուկը, որն օգտագործել է տուբերկուլոզի բուժման նպատակով։ Ներկայումս պատրաստուկը կիրառվում է միայն ախտորոշիչ նպատակով։ Խոլերա հիվանդությունն այլ կերպ կոչվում է «Կոխի ստորակետ»։ Մշակել է բակտերիաբանական հետազոտությունների, վարակազերծման մի շարք եղանակներ։ 1905 թվականին տուբերկուլյոզի ուսումնասիրման համար արժանացել է Նոբելյան մրցանակի։
Որպես ռազմադաշտային բժիշկ՝ աշխատել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, որը հրահրել էր Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։