Ռուանդա
From Wikipedia, the free encyclopedia
Ռուանդի (ՄՀԱ՝ [ɾ(g)wɑndɑ]), պաշտոնապես՝ Ռուանդայի Հանրապետություն[1], ցամաքային երկիր է։ Կենտրոնական Աֆրիկայի Great Rift Valley տարածքում, որտեղ աֆրիկյան Մեծ լճերի տարածաշրջանը և Հարավարևելյան Աֆրիկան միանում են։ Ռուանդան գտնվում է Հասարակածից մի քանի աստիճան հարավ և սահմանակից է Ուգանդային, Տանզանիային, Բուրունդիին և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը։ Այն շատ բարձր է, ինչը նրան տալիս է «հազար բլուրների երկիր» մականունը, նրա տարածքում գերակշռում են արևմուտքում լեռները և հարավ-արևելքում սավաննաները, բազմաթիվ լճերը ողջ երկրով մեկ։ Կլիման բարեխառն և մերձարևադարձային է՝ յուրաքանչյուր տարի երկու անձրևային և երկու չոր եղանակներով։ Դա մայրցամաքային աֆրիկյան ամենախիտ բնակեցված երկիրն է. 10000 կմ2-ից ավելի տարածք ունեցող երկրների շարքում այն աշխարհի հինգերորդ ամենախիտ բնակեցված երկիրն է։ Նրա մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Կիգալին է։
Ռուանդայի Հանրապետություն Repubulika y'u Rwanda République du Rwanda |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Ubumwe, Umurimo, Gukunda Igihugu "Unity, Work, Patriotism" |
||||
Ազգային օրհներգ՝ Rwanda nziza | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Կիգալի 1°57′S, 30°4′E | |||
Պետական լեզուներ | Ռվանդերեն, Ֆրանսերեն, Անգլերեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Paul Kagame | ||
- | Վարչապետ | Bernard Makuza | ||
Անկախություն | Բելգիայից | |||
- | Ամսաթիվ | Հուլիսի 1 1962 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 26,798 կմ² (147th) | ||
- | Ջրային (%) | 5.3 | ||
Բնակչություն | ||||
- | July 2005 նախահաշիվը | 7.6 միլիոն (86րդ) | ||
- | 2002 մարդահամարը | 8,128,553 | ||
- | Խտություն | 320 /կմ² (27րդ) 829 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $11.24 միլիարդ (130րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,300 (160րդ) | ||
ՄՆԶԻ (2004) | 0.450 (ցածր) (158րդ) | |||
Արժույթ | Ռուանդայի ֆրանկ (RWF) | |||
Ժամային գոտի | CAT (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | not observed (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .rw | |||
Հեռախոսային կոդ | +250 |
Որսորդ-հավաքիչները բնակեցրեցին այդ տարածքը քարի և երկաթի դարերում, հետագայում նաև բանտու ժողովուրդները։ Բնակչությունը միավորվեց նախ կլանների, ապա՝ թագավորությունների։ 15-րդ դարում թագավորներից մեկին՝ Գիհանգա թագավորին, հաջողվեց միացնել իր մերձավոր հարևան տարածքներից մի քանիսը, ստեղծելով Ռուանդայի թագավորությունը։ Ռուանդայի թագավորությունը իշխում էր տասնութերորդ դարի կեսերից, երբ թութսի թագավորները ռազմական ճանապարհով նվաճեցին մյուսներին, կենտրոնացրին իշխանությունը և գործադրեցին հակահութու քաղաքականություն։ 1897 թվականին Գերմանիան գաղութացրեց Ռուանդան որպես գերմանական Արևելյան Աֆրիկայի մի մաս, այնուհետ Բելգիան՝ 1916 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երկու եվրոպական երկրներն էլ կառավարում էին Ռուանդայի թագավորի միջոցով, հավերժացնելով թութսիամետ քաղաքականությունը։ Հութու բնակչությունը ապստամբեց 1959 թվականին։ Նրանք կոտորեցին բազմաթիվ թութսիների և 1962 թվականին, նախագահ Գրեգուար Կայբանդայի գլխավորությամ, հիմնեցին անկախ, հուտուներով գերակշռող հանրապետություն։ 1973-ի ռազմական հեղաշրջումը տապալեց Կայբանդային և իշխանության բերեց Յուվենալ Հաբյարիմանային, որը պահպանեց հուտուամետ քաղաքականությունը։ 1990 թվականին թութսիների գլխավորած Ռուանդայի Հայրենասիրական ճակատը (ՌՀՃ) քաղաքացիական պատերազմ սկսեց։ Հաբյարիմանան սպանվեց 1994 թվականի ապրիլին։ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ սոցիալական լարվածություն բռնկվեց, որը տևեց հարյուր օր։ 1994 թվականի հուլիսին Ռուանդայի Հայրենասիրական ճակատը վերջ դրեց ցեղասպանությանը ռազմական հաղթանակով։
1994 թվականից Ռուանդան փաստացի կառավարվում է ՌՀՃ կողմից որպես միակուսակցական պետություն, իսկ ՌՀՃ-ի նախկին հրամանատար Փոլ Կագամենը 2000 թվականից Ռուանդայի նախագահն է։ Մինչգաղութային ժամանակներից սկսած րկիրը կառավարվել է մի շարք կենտրոնացված ավտորիտար կառավարությունների կողմից։ Թեև Ռուանդան, համեմատած հարևան երկրների հետ, կոռուպցիայի ցածր մակարդակ ունի, այնուամենայնիվ այն ամենացածրն է կառավարության թափանցիկության, քաղաքացիական ազատությունների և կյանքի որակի չափանիշներով:։ Բնակչությունը երիտասարդ է և հիմնականում գյուղաբնակ. Ռուանդան ունի աշխարհի ամենաերիտասարդ բնակչությունից մեկը։ Ռուանդացիները կազմված են միայն մեկ մշակութային և լեզվական խմբից՝ Բանյարվանդայից, որը կազմված է երեք ենթախմբերից՝ հուտուներ, տուտսիներ և տվաներ։ Տուան անտառաբնակ պիգմայ ժողովուրդ է և հաճախ համարվում է Ռուանդայի ամենավաղ բնակիչների ժառանգները։ Քրիստոնեությունը երկրի ամենամեծ կրոնն է. Հիմնական և ազգային լեզուն կինյարվանդան է, որով խոսում են բնիկ ռուանդացիները, իսկ անգլերենը, ֆրանսերենը և սուահիլիը ծառայում են որպես լրացուցիչ պաշտոնական օտար լեզուներ։
Ռուանդայի տնտեսությունը հիմնականում հիմնված է բնական գյուղատնտեսության վրա։ Սուրճը և թեյը Ռուանդայից արտահանվող հիմնական մշակաբույսերն են։ Զբոսաշրջությունը արագ զարգացող ոլորտ է և այժմ երկրի արտարժույթի առաջատար աղբյուրն է։ Ռուանդան Աֆրիկյան միության, ՄԱԿ-ի, Ազգերի Համագործակցության, COMESA-ի, OIF-ի և Արևելաաֆրիկյան համայնքի անդամ է։