From Wikipedia, the free encyclopedia
Ռուջերո Ռիչի (իտալ.՝ Ruggiero Ricci, հուլիսի 24, 1918[1][2][3][…], Սան Բրունո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 6, 2012[4][5][1] կամ օգոստոսի 5, 2012[6], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իտալական ծագումով ամերիկացի վիրտուոզ ջութակահար։ Առավել հայտնի է Նիկոլո Պագանինիի գործերի կատարմամբ[7]։
Ռուջերո Ռիչի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ruggiero Ricci |
Ծնվել է | հուլիսի 24, 1918[1][2][3][…] Սան Բրունո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 6, 2012[4][5][1] (94 տարեկան) կամ օգոստոսի 5, 2012[6] (94 տարեկան) Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան, Ինդիանայի համալսարան, Ջուլիարդ դպրոց և Մոցարտեում |
Կայք | ruggieroricci.com |
Ruggiero Ricci Վիքիպահեստում |
Ծնվել է Կալիֆորնիայի Սան Բրունո քաղաքում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Գեորգի Ռիչին, թավջութակահար էր (1923-2010)[8], քույրը՝ Էմման, Մետրոպոլիտեն օպերայում ջութակ է նվագել։ Ռիչին ջութակ նվագել սովորել է հորից։ 7 տարեկանից սովորել է Լուիս Փերսինջերի և Էլիզաբեթ Լակեյի մոտ։ Փերսինջերը դաշնամուրով նրան նվագակցել է բազմաթիվ համերգներում և ձայնագրություններում։
Ռիչչին առաջին անգամ հրապարակավ ելույթ է ունեցել 1928 թվականին՝ 10 տարեկան հասակում Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա կատարել է Հենրիկ Վենյավսկու և Անրի Վիյոտանի ստեղծագործությունները։ Ձեռք է բերել վունդերքինդի համբավ[9]։ 11 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել նվագախմբի ուղեկցությամբ՝ կատարելով Մենդելսոնի կոնցերտը, դրանից հետո հաջող ելույթ է ունեցել Քարնեգի Հոլում։
1930 թվականին Ռիչին սովորել է Բեռլինում՝ Գ․ Կուլենկամպֆի մոտ, որտեղ նա սովորել է «գերմանական ոճ»։
1942-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ-ի բանակում։
1947 թվականին եղել է առաջին ջութակահարը, ով ձայնագրել էր Պագանինիի բոլոր ստեղծագործություններն իրենց օրիգինալ ձևով։
Մենակատարի 70-ամյա կարիերայի ընթացքում աշխարհի 65 երկրներում ունեցել է ավելի քան 6000 համերգ։ Ինդիանայի համալսարանում, Ջուլյարդի դպրոցում և Միչիգանի համալսարանում ջութակ նվագել է սովորեցրել։ Դասավանդել է նաև Զալցբուրգի Մոցարտեում համալսարանում (Ավստրիա)։
Ռուջերո Ռիչին մահացել է 2012 թվականի օգոստոսի 6-ին՝ 94 տարեկան հասակում՝ սրտի անբավարարությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.