Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)
From Wikipedia, the free encyclopedia
Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև տեղի ունեցած պատերազմական գործողություններ Հայկական լեռնաշխարհի արևելքում և Հարավային Կովկասում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Դաղստանի տարածքներում[3]։
Ռուս-պարսկական պատերազմ 1804-1813 | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-պարսկական պատերազմներ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Ղաջարական Պարսկաստան | Ռուսական կայսրություն | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Ֆաթհ Ալի շահ Աբբաս-Միրզա Ջավադ խան (Գանձակ)† Ալեքսանդր Բագրատիոնի |
Ալեքսանդր I Պավել Ցիցիանով† Իվան Գուդովիչ Պյոտր Կոլտարևսկի Ալեքսանդր Տորմասով | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
50,000 նորաոճ հետևակ 20,000 այրուձի 25,000 հնաոճ հետևակ |
48,000 հետևակ 21,000 այրուձի |
Պատերազմի պատճառը եղել է Ռուսական կայսրության ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև ծով, Կասպից ծով) ինչպես Ղաջարական Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած տարածքների հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին ազատվել պարսկական և թուրքական լծից և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության[4]։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը[5]։ Ռուսական Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները[6]։
Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին[7]։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր ներկայիս Վրաստանի տարածքի մեծ մասը շուրջ հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը[8]։
Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում՝ 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա[9]։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ։ Այդպիսով սկսվեց տասնամյա պատերազմը։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսական կայսրության դեմ հրահրեցին Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)[10]։
Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսական կայսրության հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի մելիքությունների Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիր, որով պարսկական կողմը հօգուտ ռուսների հրաժարվեց Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)[11]։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ սկսվեց երկրորդ ռուս-պարսկական պատերազմը[12]։