Ֆաթհ Ալի շահ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաթհ Ալի շահ Ղաջար (1771[1], Դամղան, Սեմնան, Իրան - հոկտեմբերի 23, 1834(1834-10-23), Սպահան, Իրան), Իրանի շահ 1797-1834 թթ., Ղաջարական հարստությունից Իրանի երկրորդ տիրակալը, հարստության հիմնադիր Աղա Մոհամմադ խան Ղաջարի զարմիկը։ Երիտասարդ տարիքում հայտնի է եղել որպես Բաբա խան[5]։
Ֆաթհ Ալի շահ Ղաջար فتحعلی شاه | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | շիա իսլամ |
Ծննդյան օր | 1771[1] |
Ծննդավայր | Դամղան, Սեմնան, Իրան |
Վախճանի օր | հոկտեմբերի 23, 1834(1834-10-23) |
Վախճանի վայր | Սպահան, Իրան |
Թաղված | Ղոմ և Fatima Masumeh Shrine |
Դինաստիա | Ղաջարիների դինաստիա |
Քաղաքացիություն | Ղաջարական Պարսկաստան |
Հայր | Հոսեին Ղոլի Խան Ղազար |
Մայր | Aghabeyim agha Javanshir? |
Ամուսին | Aghabeyim agha Javanshir?, Zibachehr Khanom? և Taj ol-Dowleh? |
Զավակներ | Աբբաս-Միրզա[2][3][4], Dowlatshah?, Aliqoli Mirza Etezado-ol-Saltaneh?, Mohammad Taqi Mirza?, Hasan Ali Mirza?, Husayn Ali Mirza?, Mohammad Vali Mirza?, Soltan Ahmad Mirza Azod od-Dowleh?, Soleyman Mirza Qajar?, Omm Salmeh?, Parviz Mirza?, Saifullah Mirza? և Fakhr-i Jahan Khanum? |
Ինքնագիր | |
Երիտասարդ տարիքից եղել է Աղա Մոհամմադ շահի պաշտոնական ժառանգը։ 1797 թվականի հունիսի 17-ին Շուշիում վերջինիս սպանության լուրը ստացել է Շիրազում, որտեղից փոքր զորքով շարժվել է դեպի Թեհրան, որտեղ կարողացել է գալ իշխանության։ Գահի այլ հավակնորդներից Աղա Մոհամմադ շահի եղբայր Ալիղուլի խանն այդ ընթացքում կուրացվել է։ Պաշտոնապես թագադրվել է 1798 թվականի մարտի 19-ին։ Նոր շահի կողմից Թեհրանում և Շիրազում հատված առաջին դրամների վրա նրա անունը նշվել է որպես Սուլթան Բաբա խան, հետագայում՝ Ֆաթհ Ալի շահ[5]։