Սան Անդրես դել Ռաբանեդո
From Wikipedia, the free encyclopedia
Սան Անդրես դել Ռաբանեդո (իսպ.՝ San Andrés del Rabanedo), համայնք Իսպանիայի Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի Լեոն պրովինցիայի կազմում։ Զբաղեցնում է 65 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 30.557, բնակչության խտությունը՝ 416,88 մարդ/կմ²[3]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Մադրիդից մոտավորապես 290, պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Լեոնից 4 կիլոմետր հեռավորության վրա[4]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սան Անդրես դել Ռաբանեդո | |||
իսպ.՝ San Andrés del Rabanedo[1] | |||
| |||
Երկիր | Իսպանիա | ||
Մակերես | 64,84 կմ² | ||
ԲԾՄ | 849 մետր | ||
Բնակչություն | ▲29 961 մարդ (2023)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 24010 | ||
Ավտոմոբիլային կոդ | LE | ||
Պաշտոնական կայք | aytosanandres.org | ||
| |||
Սան Անդրես դել Ռաբանեդոն Իսպանիայի արագ աճող բնակավայրերից է. եթե 20-րդ դարի վերջերին ուներ ընդամենը շուրջ 24 հազար բնակիչ, ապա 2008 թվականին այդ ցուցանիշը հասել էր մոտավորապես 28 հազարի[5], 2010-ին՝ 31.306-ի։ 2011 թվականի մարդահամարի ժամանակ արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. բնակչության թվաքանակը՝ 31.562, խտությունը՝ 486,75 մարդ/կմ²[6]։
Համայնքի կազմում ներառված են հետևյալ բնակավայրերը (դրանցում բնակվող մարդկանց թվաքանակը տրված է ըստ 2010 թվականի տվյալների)[7].
- Բառիո դե Պինիլյա - 3453 մարդ
- Ֆեռալ դել Բեռնեսգա - 589 մարդ
- Սան Անդրես դել Ռաբանեդո - 4405 մարդ
- Վիլյաբալտեր - 1628 մարդ
- Տրոբախո դել Կամինո - 21231 մարդ