Սարիգյուղ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Սարիգյուղ | ||
Սարիգյուղի սոսին (08.03.2020) | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Սեյրան Սարիբեկյան | |
Այլ անվանումներ | Սռի գյուղ | |
ԲԾՄ | 800 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1 253[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սարիգյուղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Սարիգյուղ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում։ Գյուղում է գտնվում յուրահատուկ մի ծառ[2] , որի բնից դուրս են գալիս 13 ամուր ճյուղեր, դառնալով առանձին ծառեր, որը խորհրդանշում է Հիսուսին և նրա աշակերտներին։ Լեգենդի համաձայն ծառը 7 տարին մեկ անգամ ինքն իրեն այրվում է։
Բնակչություն
Նախնիների մի մասը վերաբնակիչներ են Ոսկևան գյուղից։
Սարիգյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 450 | 689 | 730 | 974 | 1115 | 957 | 1033 | 1046 | 1525 | 1178 | 1078 | 1253 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Նշանավոր մարդիկ
Սարիգյուղում են ծնվել գուսան Հովսեփը, սոց աշխ հերոսներ Ս. Մկրտումյանը, Ն. էլլարյանը, Փ. Ղազարյանը, Զ.Ղազարյանը, Հ. Մադաթյանը, Հ. Հովհաննիսյանը, Լ. Պողոսյանը, Ս. Եգանյանը, Զ. Աթաբեկյանը, Ս. Ամիրխանյանը և քիմիական գիտ դ-ր Գ. Շահնազարյանը (1927) [4] :
Օգտակար հանածոներ
Գյուղի տարածքում կան մանգանի, ագաթի և բենտոնիտային կավերի հանքապաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
Սարիգյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում են “Ծակ” եկեղեցին, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։
Տես նաև
Ծանոթագրություններ
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.