cover image

Սիրիա

պետություն / From Wikipedia, the free encyclopedia

Սիրիա (արաբ․՝ سوريا‎, Սուրիա), պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية العربية السورية, ալ-Ջումհուրիա ալ-Արաբիյյա աս-Սուրիա), պետություն Միջին Արևելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է[1]։ Արևմուտքում սահմանակից է Լիբանանին (375 կմ)[1] ու Միջերկրական ծովին (Սիրիայի առափնյա գիծը Միջերկրական ծովի հետ 193 կմ է[1]), հարավում՝ Իսրայելին (76 կմ)[1] ու Հորդանանին (375 կմ)[1], արևելքում՝ Իրաքին (605 կմ)[1] և հյուսիսում՝ Թուրքիային (822 կմ)[1]։ Սիրիական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կիպրոս կղզին։

Quick facts: الجمهورية العربية السورية Սիրիայի Արաբական Հա...
الجمهورية العربية السورية
Սիրիայի Արաբական Հանրապետություն

Դրոշ

Զինանշան
Ազգային օրհներգ՝
"حماة الديار"
Հայրենյաց պաշտպաններ

Սիրիայի Արաբական Հանրապետություն դիրքը
ՄայրաքաղաքԴամասկոս
Ամենամեծ քաղաք Հալեպ
Պետական լեզուներ արաբերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
Անկախություն Ֆրանսիայից
Տարածք
 -  Ընդհանուր 183,885 կմ² 
 -  Ջրային (%) 0.06
 -  Խտություն 267 /կմ² 
80 /մղոն²
Արժույթ Սիրիական լիրա (SYP)
Ժամային գոտի (ՀԿԺ+3)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ-4 to -10)
Ազգային դոմեն .sy
Հեռախոսային կոդ +963
Close

Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է[1]։ Բաժանված է տասնչորս մարզի, որոնք կազմված են 65 գավառներից, վերջիններս էլ՝ 284 շրջաններից։ Մարզի կարգավիճակ ունի նաև մայրաքաղաք Դամասկոսը։

Սիրիայի քաղաքների թիվն անցնում է 200-ից, որոնցից առավել նշանավոր են Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Համան և Դեր Զորը։ Ծովափնյա քաղաքներից Լաթակիան երկրի խոշորագույն տնտեսական, իսկ Տարտուսը՝ առողջարանային նավահանգիստներն են։

1963 թվականի ապրիլյան հեղափոխությունից սկսած՝ երկրում իշխում է Բաաս կամ Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության սիրիական ճյուղը։ 2011 թվականից սկսած Սիրիայում ընթանում է քաղաքացիական պատերազմ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 300 000 մարդ և տեղահանվել է ավելի քան 13 միլիոն մարդ, որոնցից մոտ 6,6 միլիոնը լքել են երկիրը[2]։