From Wikipedia, the free encyclopedia
Սյուզի Քուատրո (անգլ.՝ Suzi Quatro, ամբողջական անունը` Սյուզան Քեյ Քուատրո, անգլ.՝ Susan Kay Quatro, ծնվ. հունիսի 3, 1950[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3]), ամերիկյան ռոք-երգչուհի, երգահան, երաժիշտ (բաս-կիթառ և ստեղնաշարային), պրոդյուսեր, դերասանուհի և ռադիոհաղորդավար։ 1970-ական թվականներին հսկայական հաջողություն է ունեցել Եվրոպայում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ավստրալիայում։ Թողարկել է հիթերի շարք, որոնց ընդհանուր տպաքանակը ավելի քան 45 միլիոն է։
Սյուզի Քուատրո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Suzi Quatro |
Ի ծնե անուն | անգլ.՝ Susan Kay Quatro |
Ծնվել է | հունիսի 3, 1950[1][2] (74 տարեկան) Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ ռոք և գլեմ ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, երգչուհի, հեղինակ-կատարող, դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ռադիոհաղորդավար և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | բաս կիթառ, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Bell Records և Մերկուրի Ռեքորդս |
Անդամակցություն | The Pleasure Seekers/Cradle? |
Ամուսին | Len Tuckey?[4] և Rainer Haas?[5] |
Կայք | suziquatro.com |
Suzi Quatro Վիքիպահեստում |
Սյուզի Քուատրոն ծնվել է իտալական ծագումով ամերիկյան ջազային երաժիշտ Առտ Քուատրոյի և հունգարուհի Հելեն Շանիշլաի ընտանիքում։ Հայտնի է, որ նրա հայրական պապը, 1901 թվականին գալով ԱՄՆ, կրում էր Քուատրոկիո ազգանունը, որը կրճատելով դարձրել էր Քուատրո` ազգանվան արտասանությունը հեշտացնելու համար։ Սյուզիի մանկությունն անցել է Գրոս-Փոյնթ թաղամասում ` լճափից ոչ հեռու։
Առտ Քուատրոն աշխատում էր «Ջեներալ Մոթորս» կազմակերպության գործարանում, իսկ ազատ ժամանակն անց էր կացնում Art Quatro Trio երաժշտական խումբը ղեկավարելով։ Հոր շնորհիվ էլ ութամյա Սյուզին առաջին անգամ բարձրացել է բեմ և սկսել կոնգա նվագել։ Շուտով նա սկսել է դաշնամուր նվագել, իսկ 14 տարեկանում կանացի Pleasure Seekers խմբի մասնակիցներից էր, որի կազմում էին նաև քույրերը` Առլինն ու Պետտին։ Այդ խումբը մշտապես ելույթներ էր ունենում Դետրոյթի երիտասարդական Hideout ակումբում։ 1966 թվականին Pleasure Seekers խումբը թողարկեց «Never Thought You’d Leave Me» և «What a Way to Die» սինգլները։ Որոշակի հաջողություն ունենալով, Քուատրոն և քույրերը ձայնագրեցին «Light of Love» երգը, համերգային շրջագայություններով հանդես եկան ԱՄՆ-ում և ելույթ ունեցան Վիետնամում գտնվող ամերիկյան զորքերի առջև։
Շուտով Առլինը երեխա ունեցավ և դուրս եկավ խմբից, իր տեղը զիջելով իրենց երրորդ քրոջը` Նենսիին, որից հետո խումբը փոխեց անվանումը և դարձավ Cradle: Սյուզիի եղբայրը` Մայքլ Քուատրոն դարձավ խմբի մենեջերը։ Որոշ ժամանակ անց Սյուզիի վրա ուշադրություն դարձրեց պրոդյուսեր Միքի Մոուստը և առաջարկեց սոլո-կարիերա` պայմանագիր կնքելով իր սեփական RAK Records ձայնագրման ստուդիայի հետ։ Դրանից հետո Cradle խումբը լուծարվեց։
1971 թվականին Միքի Մոուստի առաջարկով Սյուզին մեկնեց Անգլիա։ Այնտեղ ձայնագրեց իր առաջին «Rolling Stone» սինգլը, որը բացի Պորտուգալիայից, ոչ մի տեղ հաջողություն չունեցավ։ Այդ ժամանակ Մոուստը Սյուզիին ծանոթացրեց երգահաններ Մայք Չեպմենի և Նիկի Չինի հետ։ Այդ ծանոթության արդյունքը բավականին տպավորիչ էր, քանի որ «Can the Can» երգը միանգամից դարձավ հանրաճանաչ և գրավեց բրիտանական, ճապոնական և ավստրալիական հիթ-շքերթների առաջին հորիզոնականը։ Միքի Մոուստի առաջարկով Slade խումբը Սյուզիին ընդգրկեց իր կազմի մեջ։ Սյուզիի երկրորդ հիթը «48 Crash» երգն էր։
Երգերի մի մասը գրում էր անձամբ Սյուզին` կիթառահար Լենի Տակիի հետ միասին, սակայն հիմնական հիթերի հեղինակը Չին-Չեպմեն ստեղծագործական զույգն էր։ 1974 թվականին Սյուզի Քուատրոն համերգներով հանդես եկավ Ավստրալիայում։ Սակայն, մինչև 1970-ական թվականների վերջը, Սյուզին ԱՄՆ-ում դեռևս անհայտ էր, չնայած, որ ԱՄՆ-ում համերգներ էր տվել Էլիս Կուպերի հետ միասին։ Այնուհետև հաջորդեցին «Daytona Demon» (1973) և «Devil Gate Drive» (1974) սինգլները, որոնք տարածվեցին միլիոնից ավել տպաքանակով։ «Quatro» (1974) ալբոմին հաջորդեցին «Your Mama Won’t Like Me» (1975) և «Aggro Phobia» (1976) ալբոմները։ «If You Knew Suzi…» (1978) ալբոմով երգչուհին ի հայտ եկավ առավել «հասուն» հնչողությամբ, որը մոտ էր սոֆթ-ռոքին։ Այդ ալբոմի «Stumblin' In» սինգլը Քրիս Նորմանի հետ զուգերգն էր, որը երգչուհուն բերեց առաջին ճանաչումը ԱՄՆ-ում։ Սյուզիին էլ ավելի հանրաճանաչ դարձրեց մասնակցությունը «Happy Days» սիթքոմում։
Սյուզի Քուատրոն նկարահանվել է բրիտանական երկու հեռուստասերիալում։ 1986 թվականին գլխավոր դերով հանդես է եկել լոնդոնյան «Annie Get Your Gun» ներկայացումում։ 2000-ական թվականներին վարել է BBC Radio 2 հեղինակային ռադիոհաղորդման «Rockin' with Suzi Q» ծրագիրը։
Սյուզի Քուատրոն ռոքի պատմության մեջ առաջին կինն էր, ով հավաքել էր միայն տղամարդկանցից կազմված իր խումբը և ղեկավարում էր այն։
1978 թվականին Սյուզի Քուատրոն ամուսնացել է իր խմբի կիթառահար Լենի Տակիի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի։ 1992 թվականին ամուսնալուծվել են։ 1993 թվականին Սյուզին ամուսնացել է գերմանացի համերգային կազմակերպիչ Ռայներ Հասի հետ։
Սյուզիի հարազատ եղբայրը` Մայքլ Քուատրոն նույնպես երգիչ և երաժիշտ է, իսկ քրոջ` Առլինի դուստրը, դերասանուհի Շերիլին Ֆենն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.