Ջեներալ Մոթորս
ընկերություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Ջեներալ մոթորս ընկերություն» (անգլ.՝ General Motors Company, նախկինում հայտնի որպես` General Motors Corporation), լայնորեն հայտնի որպես «General Motors» կամ պարզապես «GM», ամերիկյան ավտոմոբիլային անդրազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ Միչիգան նահանգի կենտրոն՝ Դետրոյթ քաղաքում։ Տվյալ պահին աշխարհի երկրորդ խոշորագույն մեքենա արտադրող ձեռնարկությունն է՝ զիջելով «Տոյոտային»։
GM-ը ներկա պահին ունի մոտ 209 000 աշխատակից և բիզնես-գործունեություն է ծավալում 157 երկրներում, իսկ մեքենաներ և բեռնատարեր արատադրում 31 երկրներում։ Ջեներալ մոթորսին են պատկանոմ (և համարվում դրա դիվիզիաները) Buick, Cadillac, Chevrolet, GMC, Opel, Vauxhall, Holden և այլ ավտոմեքենաների ֆիրմաներ։
Remove ads
Պատմություն
Ընկերությունը ստեղծվել է 1908 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Միչիգանի Ֆլինտ քաղաքում՝ որպես Buick ֆիրմայի հոլդինգային ընկերություն։ Buick-ի այն ժամանակվա կառավարիչն էր Ուիլյամ Դյուրանտը, ով արդեն հաջողություններ ունեցել էր ձիաքարշ մեքենաների ասպարեզում, երբ իր ուղին հարթեց դեպի ավտոմոբիլային արդյունաբերություն։ GM-ի ստեղծողներից էր նաև Չարլզ Սթյուարթ Մոտտը, ով իր "Մոտտ հիմնադրամի" միջոցով բավականին լուրջ ներդրումներ կատարեց ընկերության հետագա զարգացման համար։ Տարիների ընթացքում Մոտտը դարձավ ընկերության ամենախոշոր բաժնետերը։ 1908 թ.-ի վերջում Մոտտը ձեռք է բերում Oldsmobile մեքենաների ընկերությունը (այժմ այլևս չի գործում)։ Իսկ 1909 թ.-ին Դյուրանտը ընկերությանն է միացնում նաև Cadillac, Elmore, Oakland և այլ ընկերություններ։ Բացի այդ, նույն տարում Դյուրանտը ձեռք է բերում միչիգանյան մի քանի բեռնատար արտադրող կոնցեռներ, որոնք դառնում են GMC մեքենաների նախատիպերը։ Սակայն 1910 թ.-ին Դյուրանտը կորցնում է իր պաշտոնը, քանի որ իր գնումների համար չափից դուրս մեծ պարտքեր էր վերցրել բանկերից, երբ մեքենաների վաճառքի շուկայում գների խիստ անկում էր գրանցվել։

Հաջորդ տարի Դյուրնատը հիմնում է «Շեվռոլե ընկերությունը» (Chevrolet Motor Car Company), և գաղտնիօրեն ձեռք բերում Ջեներալ մոթորսում հսկողական փաթեթ, և, փաստորեն, նորից վերականգնում դիրքերը։ 1916 թ.-ին Դյուրանտը ընկերությունը անվանափոխում է General Motors Company-ից General Motors Corporation։ Սակայն շուտով նորից է կորցնում պաշտոնը և այս անգամ՝ ընդմիշտ։ Դյուրանտին փոխարինելու է գալիս Ալֆրեդ Սլոունը, ում միջոցով ընկերությունը ժամանակի ընթացքում շուկայում գրավում է դոմինանտ դիրք։ 1980-ականներին Ջեներալ մոթորսը ուներ 349 000 աշխատակից։
1931-2007 թթ.-ը՝ 77 տարի շարունակ Ջեներալ մոթորսը գլխավորում էր ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը։ Չնայած 2008 և 2009 թվականներին այն դիրքերը զիջեց Տոյոտային, սակայն 2011-ին այն կրկին վերականգնեց դիրքերը։
Remove ads
Գործող ապրանքանիշները
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղում
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads