Սոչի
From Wikipedia, the free encyclopedia
Սոչի (ռուս.՝ Сочи), առողջարանային քաղաք Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում՝ Արևմտյան Կովկասում՝ սևծովյան ափին։ Կովկասյան գլխավոր գագաթի հարավային լանջերին տեղակայված Կրասնայա Պոլյանա քաղաքատիպ ավանի, շրջակա գյուղերի հետ միասին Սոչի քաղաքը ձևավորում է մունիցիպալ կազմավորում քաղաք-բուժավայր Սոչին, որը ոչ պաշտոնապես կոչվում է նաև Մեծ Սոչի։ Սոչին հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ հանգստավայրային քաղաքը[1], կարևոր տրանսպորտային հանգույցը[2][3][4][5], ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան ափի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոնը[6][7]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սոչի | |||||
ռուս.՝ Сочи | |||||
| |||||
Սոչին | |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամասԿրասնոդարի երկրամաս | ||||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||||
Ներքին բաժանում | 4 վարչական շրջաններ | ||||
Քաղաքապետ | Անատոլի Պախոմով | ||||
Հիմնադրված է | Ապրիլի 21|1838 թ. | ||||
Մակերես | 3502 կմ² | ||||
ԲԾՄ | 65 մետր | ||||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▲ 341 902 մարդ (2010) | ||||
Խտություն | 1337, 1 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 415 087 | ||||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր, ուկրաինացիներ | ||||
Կրոնական կազմ | Ուղղափառ եկեղեցիներ, Հայ Առաքելական եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | Սոչեցի | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8622 | ||||
Փոստային դասիչ | 354000-354999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 23, 93, 123 | ||||
ՕԿԱՏՕ | 03426 | ||||
Պաշտոնական կայք | sochiadm.ru | ||||
| |||||
Սոչի քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 368 011 մարդ (2013), իսկ քաղաքային ձևավորման՝ քաղաք-հանգստավայր Սոչիինը՝ 445 209 մարդ (2013)։ Բնակչության թվաքանակով Սոչին Հարավային ֆեդերալ շրջանում զբաղեցնում է 5-րդ տեղը Դոնի Ռոստովից (1 103 733), Վոլգոգրադից (1 018 790), Կրասնոդարից (784 048), Աստրախանից (527 345) հետո և 49-րդ տեղը Ռուսաստանում։ Սև ծովի քաղաքների շարքում բնակչության թվով Սոչին գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով Օդեսային և Սամսունին և մի փոքր գերազանցելով Սևաստոպոլին, Տրապիզոնին և Վարնային։
Սոչին նաև հանդիսանում է Ռուսաստանի և Եվրոպայի ամենաերկար քաղաքը[8][9][10][11]։
Սոչիի շրջան Ադլերում և Կրասնայա Պոլյանա գյուղում, որը գտնվում է Սև ծովից 39 կմ հեռու՝ լեռներում, անցկացվեցին XXII ձմեռային Օլիմպիական խաղերը. 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Սոչին մտավ օլիմպիական քաղաքների Համաշխարհային միավորման մեջ[12]։
Սոչիի հիմնադրման ամսաթիվն է 1838 թվականի ապրիլի 21-ը (հին տոմարով)։
Օլիմպիադայի նախապատրաստման ընթացքում քաղաքի և նրա ենթակառուցվածքների (Օլիմպիադայի հետ կապ չունեցող) զարգացման համար ծախսվել է 500 միլիարդ ռուբլի[13]։