Աստրախան
From Wikipedia, the free encyclopedia
Աստրախան (ռուս.՝ Астрахань), քաղաք Ռուսաստանում, Աստրախանի մարզի վարչական կենտրոնը, գետային և ծովային նավահանգիստ, երկաթուղային հանգույց։ Գտնվում է Վոլգայի դելտայի վերին մասում։ 2013 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 527 345 մարդ[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Астрахань | |||||
Աստրախան | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Ներքին բաժանում | 4 շրջան | ||||
Քաղաքապետ | Իրինա Եգորովա | ||||
Հիմնադրված է | 1558 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1334 | ||||
Այլ անվանումներ | Խաջի-թարխան, Աշտարխան | ||||
Տվյալ կարգավիճակում | 1717 թվականից | ||||
Մակերես | 208,69 կմ² | ||||
ԲԾՄ | -25 մ | ||||
Խոսվող լեզուներ | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▲ 527 345 մարդ (2013) | ||||
Խտություն | 2527 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +7 8512 (851) | ||||
Փոստային ինդեքս | 414ХХХ | ||||
Փոստային դասիչ | 414000–414999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 30 | ||||
Պաշտոնական կայք | astrgorod.ru | ||||
| |||||
Աստրախանը Վոլգա-Կասպիական ավազանի ձկնորսության խոշորագույն բազան և ձկնավերամշակման արդյունաբերության կենտրոնն է։ Աստրախանում կան մսի կոմբինատ, կաթնամթերքների և կաշվի գործարաններ, հրուշակեղենի, մորթու-մուշտակեղենի ֆաբրիկաներ, ձկնարդյունաբերությանն ու գետային տրանսպորտին սպասարկող նավաշինարան, նավանորոգման, մեխանիկական ձեռնարկություններ, ջերմաքարշերի նորոգման գործարան, ցանցագործական ֆաբրիկա, փայտամշակման ու քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։
Աստրախանը ծովային և գետային նավերի փոխաբեռնման կայան է (նավթ, ձկնեղեն, անտառանյութ, կերակրի աղ, հացահատիկ)։ Աստրախանի մեքենաշինությունն իր արտադրանքով գլխավորապես սպասարկում է ձկնարդյունաբերության ձեռնարկություններին և տրանսպորտին։