Սուրբ Խաչ եկեղեցի (Լվով)

From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Խաչ եկեղեցի (Լվով)map

Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցի (ուկրաիներեն՝ Це́рква Свято́го Хреста́), հայտնի է նաև, որպես Միսիոներական կոստյոլ, ուշ Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական կոթող գոթական ոճի առանձին հավելումներով։ Գտնվում է Լվով քաղաքում (Ուկրաինա)` Զամարստինովսկայա փողոցում։ Ներկայումս շենքը և հարակից շինությունները պատկանում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Լվովյան ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետին։

Արագ փաստեր Սուրբ Խաչ եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Խաչ եկեղեցի
Thumb
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԼվով
ԱնվանվածՍուրբ Կազիմիր
ՃարտարապետԲերնհարդ Մերետին
Շինանյութսպիտակ քար
Thumb
Thumb
 Holy Cross church, Lviv Վիքիպահեստում
Փակել

Հայկական Սուրբ Խաչի փայտե եկեղեցին այս տեղում կանգնած է եղել XVI դարի կեսերից։ Նոր վանքի կառուցումն սկսվել է 1629 թվականին՝ հայ վաճառական Սահակ Ագոպսովիչի միջոցներով, և ավարտվել է 1630 թվականին։ Վանքին կից գտնվել են վասիլյանուհիների կանացի վանական միաբանության քարե շինությունները։ Ունիատ հայերի հետ բախումներից հետո միանձնուհիները տեղափոխվեցին Յազլովցե և Կամենեց-Պոդոլսկ։ 1655 թվականին քաղաքի իշխանությունները հանեցին վանքի տանիքի կապարե սալերը և որպես փոխհատուցում տվեցին Բոգդան Խմելնիցկուն` նրա բանակի կողմից քաղաքի պաշարման ժամանակ[1]։ Միանձնուհիների մի մասը վերադարձավ 1680 թվականին և բնակություն հաստատեց հայկական վանքի տարածքում` հիմնելով միաբանություն բենեդիկտինյան կանոնով։ 1671 թվականին հայկական արքեպիսկոպոս Թորոսևիչը վանքի մի մասը հանձնեց թեատինյաններին, որոնք նրա հրավերով եկել էին Հռոմից և այստեղ ստեղծեցին պապական կոլեգիա հայ երիտասարդության ուսուցման համար։ 1681 թ.–ին վանքը ամբողջովին փոխանցվեց նրանց։ Ուսանողների քանակն ավելանում էր, և թեատինյաններն սկսեցին կառուցել նոր շինություն։ Նոր շենք տեղափոխվելուց հետո Սուրբ Խաչ եկեղեցուն կից վանական համալիրը վաճառվեց միսիոներ հայրերին, ովքեր էլ 1744 թվականից սկսեցին վերակառուցել այն բարոկկո ոճով՝ գերմանացի ճարտարապետ Բ. Մերեռինի նախագծով։ 1769 թ.–ին միսիոներները ձեռք բերեցին նաև վանքի շենքը՝ փոխանակելով այն սուրբ Վոյցեխի կոստյոլի հետ, որը գտնվում էր Բարձր ամրոցի մոտ։

1782 թ.–ին միսիոներների վանքը վերացվեց ավստրիական իշխանությունների կողմից։ Առգրավված տարածքում կազմակերպվեց ռազմական հոսպիտալ, իսկ ավելի ուշ՝ զինվորական բանտ։ Եկեղեցին ծառայում էր որպես աղոթատեղի բանտարկյալների համար։ Որոշ ժամանակ անց վանքը դարձվեց զինանոց։ Այն բանից հետո, երբ կից կառուցվեց նոր զինանոց, վանքի շենքում տեղավորվեց զինվորական դատարանն իր սեփական բանտով։ 1939-1941 թվականներին այստեղ գործել է ՆԳԺԿ բանտը։ Վերակառուցումների արդյունքում, որոնք շարունակվում էին XIX և XX դարերի ընթացքում, փոփոխվել է ներքին հարդարանքը և հայտնվել են մերձակա շինություններ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո վանքի շինությունը զբաղեցնում էր հրշեջ ուսումնարանը։ Այժմ վանական համալիրը պատկանում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության ակադեմիային[2]։

Եկեղեցին օգտագործվում է հունական-կաթոլիկ և ուղղափառ համայնքների կողմից եկեղեցական ծառայությունների մատուցման համար։

Տես նաև

Գրականություն

  • Ուկրաինական ԽՍՀ քաղաքաշինության և ճարտարապետության կոթողներ։ Կիև։ Բուդիվելնիկ, 1983 - 1986. հատոր 3, էջ. 83.

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.