2000-2006 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում։
2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2002 թվականից՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության
(UNIMA) անդամ, 2009 թվականից՝ պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ (Ռուսաստան, Մոսկվա), 2010 թվականից՝ աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ, 2012 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ 2010 թվականից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։ 2018 թվականին Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում ընտրվել է նկարիչների միության նախագահ[1]։ 2019 թվականին ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ[2]։
2004 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների[3][4]։ Մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և կազմակերպիչ խմբի անդամ է՝
Թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդես նվիրված «Շորժա» հանգստյան տան 35-ամյակին, «Շորժա, հետադարձ հայացք դեպի ապագա» խորագրով, կազմակերպիչ խմբի անդամ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան. 2010
Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակած «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» կատալոգին նվիրված ցուցահանդեսի կազմակերպիչ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2013
1998-2013 թվականներին մի շարք տիկնիկային և բացօթյա տոնախմբությունների նկարիչ ձևավորող և ձևավորող խմբի անդամ՝
2004- «Հայաստանն իմ Հայրենիքն է» Հանրապետական երիտասարդական փառատոն, վկայագիր
2008- Պեկինի միջազգային արվեստի երրորդ բիենալե, դիպլոմ
2009- Մոսկվայի միջազգային արվեստի երրորդ ցուցահանդես, հատուկ դիպլոմ «Ժյուրիի ծափահարություններ»
2009- Ֆլորենցիայի միջազգային արվեստի բիենալե, դիպլոմ
2011- Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների՝ «Մրցանակաբաշխություն-2011»-ի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի առաջին մրցանակակիր
2013- Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակված «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» գեղարվեստական կատալոգի ստեղծում, շնորհակալագիր[6]։