From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայում պատմականորեն զարգացում են ապրել ձմեռային սպորտաձևերը՝ լեռնադահուկային սպորտը (Ավստրիան Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ լեռնադահուկային փորձառությունը դպրոցական ծրագրի պարտադիր մաս է), տրամպլինից դահուկացատկը, սահնակային սպորտը, գեղասահքը, դահուկային երկամարտը և այլն։ Ամառային սպորտաձևերից Ավստրիայում տարածում ունեն ֆուտբոլը, լողը, ձյուդոն, առագաստային սպորտը, բայդարկաներով և կանոեներով թիավարությունը[1][2][3]։
Ավստրիայում առագաստային մարզաձևով զբաղվելու համար առավել հարմարավետ են համարվում Նոյզիդլեր Զե և Զալցկամերգուտ խոշոր լճերը։ Ավստրիայում առագաստանավեր կարելի է հանդիպել նաև Դանուբ գետի վրա[2]։
Ավստրիական Ինսբրուք քաղաքը երկու անգամ՝ 1964 և 1976 թվականներին, եղել է ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք[2]։
Ավստրիացիները առավել հաջողված են ելույթ ունենում ձմեռային, քան թե ամառային Օլիմպիադայում։ Լեռնադահուկային մարզաձևերում Ավստրաիան համարվում է օլիմպիական պատմության անվիճելի առաջատարը։ Ավստրիան ունի ավելի քան 100 մրցանակ և այդ ցուցանիշով էականորեն առաջ է երկրորդ տեղում հայտնված Ֆրանսիայից, որի մարզիկներն ընդհանուր առմամբ ունեն 50 մեդալ։ Հռչակավոր ավստրիացի լեռնադահուկորդներից են Թոնի Զայլերը, Շտեֆան Էբերխարտերը, Բենի Ռայխը, Հերման Մայերը, Միխայելա Դորֆմայստերը և շատ այլ մարզիկներ[2]։
Վերջին տարիներին ավստրիացիները հաջող են հանդես գալիս նաև տրամպլինից դահուկացատկի մարզաձևում։ Այս մարզաձևում Օլիմպիական և աշխարհի առաջնության բազմակի չեմպիոններ են Թոմաս Մորգենշտերնը, Անդրեաս Կոֆլերը, Գրեգոր Շլիրենցաուերը, Վոլֆգանգ Լոյցլը[1]։
Լեռնադահուկային երկամարտում Ֆելիկս Գոտվալդի ղեկավարությամբ Ավստրիայի հավաքականը հաջող է հանդես եկել 2006 և 2010 թվականների ձմեռային Օլիմպիադայում[2]։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ավստրիացիները գեղասահքի համաշխարհային առաջատարներից են եղել, սակայն 1950-1960 թվականներին նրանց հաջողղությունները սկսել են անկում արձանագրել։ Գեղասահքի գծով վերջին օլիմպիական մեդալը Ավստրիան գրավել է 1972 թվականին[2]։
Ամառային սպորտաձևերում ավստրիացի մարզիկները առավել շատ մեդալներ են նվաճել բայդարկաներով և կանոեներով թիավարությունից (14 մեդալ) և լողից (12 մեդալ)։ Մյուս բոլոր ամառային սպորտաձևերից նրանց հաշվին չի կուտակվել 10-ից ավելի մեդալ[2]։
Ընդհանուր առմամբ վերջին ամառային Օլիմպիական խաղերին ավստրաիցիների ելույթները անհաջող են եղել։ 1992-2012 թվականներին 6 խաղերից 4-ում Ավստրիան ընդհանրապես առանց ոսկե մեդալի է մնացել[1][2]։ Ամառային Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում ավստրիացիներն ընդամենը 1 անգամ են կարողացել հաղթել ավելի քան 10 մեդալ ստանալ։ Դա տեղի է ունեցել 1936 թվականին Բեռլինում։
Ավստրիայի տափողակով հոկեյի հավաքականը իր պատմության ընթացքում նվաճել է 2 բրոնզե մեդալ (1931 և 1947 թվականներին)։ Այն փլեյ օֆում մասնակցություն չի ունեցել 1994 թվականից ի վեր։ 2005 թվականին հավաքականը բավական անհաջող է ելույթ ունեցել իր երկրի մրցաշարում՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։ Հետագայում հավաքականն իրեն դրսևորել է որպես փոփոխական խաղացող մշտապես դիրքերը փոխելով գլխավոր և առաջին դիվիզիոններում։
2008 թվականին Ավստրիան Շվեյցարիայի հետ համատեղ հյուրընկալել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Առաջնությունն անց է կացվել բարձր մակարդակով։ Ավստրիայում խաղերը կազմակերպվել են 4 քաղաքներում՝ Վիեննայում, Ինսբրուքում, Զալցբուրգում և Կլագենֆուրտում։ Վիեննայում տեղի են ունեցել ամենաշատ խաղերը՝ խմբային փուլի 3 խաղ, 2 քառորդ եզրափակիչի խաղ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղեր։ Թեև Ավստրիայի ազգային հավաքականը նախընտրական փուլից դուրս չի եկել, ավստրիացիները միևնույն է գոհ են մնացել բուն առաջնության կազմակերպչական մակարդակից։
Շախմատի աշխարհի առաջին չեմպիոնը եղել է Ավստրո-Հունգարական կայսրության քաղաքացի Վիլհելմ Ստեյնիցը։
1995 թվականին թենիսիստ Թոմաս Մուստերը հաղթել է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում, իսկ 1996 թվականին 6 շաբաթվա ընթացքում գլխավորել է միանձնյա դասակարգի աշխարհի աղյուսակը։
2003 թվականին սեղանի թենիսի խաղացող Վերներ Շլագերը ջախջախիչ հաղթանակ է տարել Փարիզի աշխարհի առաջնությունում։
Ավստրիացի առագաստանավորդ Հուբերտ Ռաուդաշլը պատմության մեջ միակ մարդն է, ով անընդմեջ մասնակցություն է ունեցել 9 Օլիմպիական խաղերում։ Նա անցել է 1964 թ.-ից մինչև 1996 թվականների օլիմպիական մրցուղիները։ Բացի այդ, Ռաուդաշլին աշխարհի երեք մարզիկներից մեկն է, ով կարիերայի ընթացքում առնվազն 9 խաղերում մասնակցություն է ունեցել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.