Ստեփանոս Գ Սևանցի
From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանոս Գ Սևանցի (ծ. թ. անհայտ –972 թ.), Ամենայն հայոց կաթողիկոս 969 թվականից։ Նախքան կաթողիկոս օծվելը Սևանի վանահայրն էր։ Հաջորդել է Վահան Ա Սյունեցուն, այն բանից հետո երբ նա 969 թվականին Անիում գումարված եկեղեցական ժողովի կողմից գահընկեց է արվել։ 971 թվականին Ստեփանոս Գ Սևանցին մեկնել է Վասպուրական՝ բանակցելու Վահան Ա Սյունեցու հետ, սակայն բանտարկվել է Աղթամարում այնուհետև տեղափոխվելով Կոտորոց բերդ, որտեղ և վախճանվել է։ Կաթողիկոսական գահին Ստեփանոս Գ Սևանցուն հաջորդել է Խաչիկ Ա Արշարունին։
Արագ փաստեր Ստեփանոս Գ Սևանցի, Ծնվել է ...
Ստեփանոս Գ Սևանցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 972 |
Մասնագիտություն | Eastern Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Փակել