հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Սևակ Հարությունի Արզումանյան (նոյեմբերի 22, 1929[1], Խաչեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] - 2004[3]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Սևակ Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1929[1] Խաչեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Մահացել է | 2004[3] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ և քննադատ |
Հաստատություն(ներ) | Խորհրդային գրականություն[2], Գրականության ինստիտուտ[2], «Հայաստան» հրատարակչություն, Շիրակի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ[2] |
Կոչում | պրոֆեսոր[2][1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[2][1] (1968) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Երեխա(ներ) | Լիլիթ Արզումանյան |
Ծնվել է ԼՂԻՄ (այժմ՝ Արցախի) Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Սեյդիշեն գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1952-1954 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1954 թվականին «Հայ գրականությունը ռուսական առաջին հեղափոխության էտապում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952-1954 թվականներին դասախոսել է համալսարանում։ 1955-1962 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես բաժնի վարիչ, 1962-1968 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1962-1968 թվականներին, համատեղության կարգով, «Հայաստան» հրատարակչությունում՝ գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ։ 1968-1978 թվականներին եղել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչը, 1972-1975 թվականներին՝ նաև նույն ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը։ 1978 թվականից աշխատել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1967 թվականին «Սովետահայ վեպը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
1995 թվականին արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.