From Wikipedia, the free encyclopedia
Վալերի Նիկոլայի Չալիձե (նոյեմբերի 25, 1938[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 3, 2018, Benson, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ[3]), խորհրդային ակտիվ իրավապաշտպան, այլախոհ, ֆիզիկոս, հրապարակախոս, ավելի ուշ՝ ամերիկացի հրատարակիչ և խմբագիր, պատմաբան, բազմաթիվ հրատարակությունների հեղինակ։
Ծնվել է | նոյեմբերի 25, 1938[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
---|---|
Մահացել է | հունվարի 3, 2018 (79 տարեկան) Benson, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | իրավապաշտպան, ֆիզիկոս, գրող, հրապարակախոս, հրատարակիչ և այլախոհ |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական ֆիզիկա, ֆիզիկա[2], հրապարակախոսություն[2], human rights protection?[2][2] և Հրատարակչություն[2] |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան (1965) և Մոսկվայի պետական համալսարան (1958) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] և անգլերեն[2] |
Պարգևներ |
Վալերի Նիկոլայի Չալիձեն ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում[4]։ Սովորել է Մոսկվայի և Թբիլիսիի համալսարաններում։ Ավարտել է Թբիլիսիի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը[5]։ Գիտությունների թեկնածու է։
1960-ական թվականների կեսերին դարձել է մարդու իրավունքների համար շարժման ակտիվ մասնակից։ Եղել է Թբիլիսիի գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ 1969-1972 թվականներին եղել է «Հասարակական խնդիրներ» սամիզդատական ամսագրի հրատարակիչ և խմբագիր[5]։
1970 թվականին Անդրեյ Սախարովի և Անդրեյ Տվերդոխլեբովի հետ հիմնադրել է ԽՍՀՄ մարդու իրավունքների կոմիտեն[5]։
1972 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ դասախոսություններ կարդալու նպատակով։ Այնտեղ այցի ընթացքում զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից և մնացել որպես փախստական։ Ապրել է Միացյալ Նահանգների Վերմոնտ քաղաքում։
1989 թվականին՝ ԽՍՀՄ-ում հրատարակումների երկարամյա արգելքից հետո, Չալիձեի հոդվածը հայտնվել է «Կոմունիստ» կուսակցական հանդեսում, իսկ 1990 թվականին Վալերի Չալիձեին վերադարձվել է խորհրդային քաղաքացիությունը[5]։
Չալիձեն մի շարք հրատարակությունների, մասնավորապես, մի քանի մաթեմատիկական և մաթեմատիկական ֆիզիկական մենագրությունների հեղինակ է։
1970 թվականի մայիսի 13-ին Միխայիլ Լեոնտովիչը, Անդրեյ Սախարովը, Վալենտին Տուրչինը և Վալերի Չալիձեն դիմել են ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռոման Ռուդենկոյին («Հսկողության կարգով բողոք»)` Տաշքենդի քաղաքային դատարանի և ՈՒՍՍՀ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Պետրոս Գրիգորենկոյի գործով, սակայն չկան տեղեկություններ, որ դատախազը ինչ-որ կերպ արձագանքել է այս նամակին[6]։
ԽՍՀՄ-ում Մարդու իրավունքների խնդիրների ուսումնասիրման նպատակով 1970 թվականի նոյեմբերին Չալիձեի նախաձեռնությամբ ստեղծվել է ԽՍՀՄ մարդու իրավունքների կոմիտեն։ Կոմիտեի անդամների թվում են եղել Անդրեյ Սախարովը և Տվերդոխլեբովը, իսկ հետո՝ Իգոր Շաֆարևիչը․ կոմիտեի փորձագետներ դարձել են Ալեքսանդր Եսենին-Վոլպինը և Ցուկերմանը[7][8][9][10][11][12]։ Այդ կոմիտեի գործունեությունը վերահսկել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն (ԿԳԲ)[13]։
Չալիձեն թաղված է Միացյալ Նահանգների Վերմոնտ նահանգի Ֆեյր Հեյվեն գերեզմանատանը[14]։
Գրեթե բոլոր այդ հրապարակումներին որպես կազմող մասնակցել է մեկ այլ ռուս-ամերիկյան պատմաբան՝ Յուրի Ֆելշտինսկին։
Վալերի Չալիձեն նաև հրատարակել է Նիկիտա Խրուշչովի հիշողություները և այլ գրքեր։
«Կոմունիզմի հաղթող․ Մտքեր Ստալինի մասին» գրքում Չալիձեն, մասնավորապես, գրել է․
Ստալինը հաղթանակ է տարել սոցիալիստական հեղափոխության նկատմամբ, ոչնչացրել Կոմունիստական կուսակցությունը և Ռուսաստանում վերականգնել կայսրությունը շատ ավելի բռնապետական ձևով, քան 1917 թվականից առաջ էր։ Ընդ որում, նա օգտվել է մարքսիստական գաղափարախոսությունից՝ թաքցնելով իսկական նպատակները։ Նա մեզ և ամբողջ աշխարհին խաբել է[16]։ |
1970 թվականի աշնանը Չալիձեի տանն առաջին անգամ հանդիպել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովը և Ելենա Բոները[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.