Թբիլիսիի պետական համալսարան

From Wikipedia, the free encyclopedia

Թբիլիսիի պետական համալսարան
Remove ads

Թբիլիսիի պետական համալսարան (վրաց.՝ ივანე ჯავახიშვილის სახელობის თბილისის სახელმწიფო უნივერსიტეტი ), բարձրագույն ուսումնական հաստատություն, գիտա-մշակութային կենտրոն Վրաստանում։ Կովկասյան տարածաշրջանում գործող ամենահին համալսարանն է։ Ստեղծվել է 1918 թվականին։

Արագ փաստեր Թբիլիսիի պետական համալսարան վրաց.՝ ივანე ჯავახიშვილის სახელობის თბილისის სახელმწიფო უნივერსიტეტი, Հապավում ...
Thumb
Համալսարանը շենքը 1918 թ.
Remove ads

Պատմություն

Թբիլիսիի պետական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականին վրացի պատմաբան Իվանե Ջավախիշվիլու և նրա հետևորդների ջանքերով[3]։ Համալսարանը տեղակայված է Վրացական Գիմնազիայի շենքում, որը կառուցվել է 1899-1906 թվականներին Սիմոն Կիդիաշվիլիի կողմից։

Տվյալներ

Համալսարանն ունի 6 ֆակուլտետ՝

  • Իրավաբանական
  • Տնտեսագիտական
  • Հումանիտար
  • Բժշկական
  • Սոցիալական-քաղաքական գիտությունների
  • Ճշգրիտ գիտությունների և բնագիտական

Ունի 5 մասնաճյուղեր Վրաստանի տարբեր շրջաններում, 60 գիտա-հետազոտական լաբորատորիաներ ու կենտրոններ, կիրառական մաթեմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ, լեզուների ուսուցման հանրապետական կենտրոն, տվյալների մշակման կենտրոն, ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, 7 թանգարան, ջերմատուն, հրատարակչություն (թողարկում է «Թբիլիսիի համալսարան» թերթը), գրադարան (ունի շուրջ 4 միլիոն գիրք և թերթ)։ Համալսարանն ունի շուրջ 35 000 ուսանող, 5 000 աշխատակից[4][5]։

ԹՊՀ սերտ գիտակրթական կապեր ունի ՄԹ, Գերմանիայի, Իրանի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի հետ։

Remove ads

Հայտնի շրջանավարտներ

Վարչապետներ

Խոսնակներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads