հայ օդաչու From Wikipedia, the free encyclopedia
Վարազդատ Բալասանի Բալասանյան (հոկտեմբերի 10, 1949, Քարին տակ - նոյեմբերի 30, 2012, Մայա-Մայա օդանավակայան, Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն), օդաչու-հրամանատար։ Մուրադ Բալասանյանի եղբայրը։
Վարազդատ Բալասանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1949 |
Ծննդավայր | Քարին տակ |
Մահացել է | նոյեմբերի 30, 2012 (63 տարեկան) |
Մահվան վայր | Մայա-Մայա օդանավակայան, Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն |
Քաղաքացիություն | ԼՂԻՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Ավարտել է Սասովոյի (Ռյազանի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1972) և Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան (1989)։ 1973-1977 թվականներին աշխատել է Ուրալսկի (Ղազախստան) քաղաքացիական ավիացիայի վարչության, 1977-1996 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայաններում, 1996-2000 թվականներին՝ Ստեփանակերտի օդանավակայանի պետ։
1988-1992 թվականներին կամավոր մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 50-ից ավելի թռիչք։
Ընդհանուր թռիչքաժամը Արցախ կազմել է 250 ժամ։
Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
2012 թվականի նոյեմբերի 30-ին Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի «Մայա-Մայա» օդանավակայանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տների վրա ընկնելով «Իլ-76» ինքնաթիռը, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի 7 անդամները, որոնցից 5-ը հայեր էին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի զոհվածների մեջ էր նաև Վարազդատ Բալասանյանը։ Մյուս անդամներն էին՝ Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Անդրանիկ Գևորգյանը և Էդգար Ավետյանը։ Ավիավթարից զոհվել է նաև առնվազն 30 և վիրավորվել շուրջ 20 բնակիչ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.