
Վենեսուելա
From Wikipedia, the free encyclopedia
Վենեսուելա (իսպաներեն՝ Venezuela, Ամերիկյան իսպաներեն՝ [beneˈswela] ( լսել)), պաշտոնական անվանում՝ Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն, պետություն Հարավային Ամերիկայի հյուսիսում։
Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն República Bolivariana de Venezuela |
|||
---|---|---|---|
|
|||
Ազգային օրհներգ՝ Gloria al Bravo Pueblo «Փառք քաջ ժողովրդին» |
|||
![]() |
|||
Մայրաքաղաք | Կարակաս 445) 10°30′N, 66°58′W | ||
Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | ||
Պետական լեզուներ | իսպաներեն | ||
Կառավարում | Դաշնակցային հանրապետություն | ||
- | Նախագահ | Նիկոլաս Մադուրո | |
Անկախություն | |||
- | Իսպանիայից | հուլիսի 5 1811 | |
- | Մեծ Կոլումբիայից | հունվարի 13 1830 | |
- | Ճանաչում | մարտի 30 1845 | |
Տարածք | |||
- | Ընդհանուր | 916, 445 կմ² (33-րդ) | |
- | Ջրային (%) | 0.32 | |
Բնակչություն | |||
- | հուլիս 2007 նախահաշիվը | 27, 730, 469 (42-րդ) | |
- | 2001 մարդահամարը | 23, 054, 210 | |
- | Խտություն | 30.2 /կմ² (173-րդ) 77 /մղոն² |
|
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | ||
- | Ընդհանուր | $176.4 միլիարդ (47-րդ) | |
- | Մեկ շնչի հաշվով | $8, 900 (71-րդ) | |
Ջինի (2000) | 44.1 (միջին) | ||
ՄԶՀ (2004) | ![]() |
||
Արժույթ | Վենեսուելայի բոլիվար (VEB) | ||
Ժամային գոտի | AST (ՀԿԺ-4) | ||
Ազգային դոմեն | .ve | ||
Հեռախոսային կոդ | +58 |
Երկիրը պարունակում է ցամաքային շրջան ու բազմաթիվ կղզիներ Կարիբյան ծովում։ Սահամանակից է Գայանային՝ արևելքում, Բրազիլիային՝ հարավում և Կոլումբիային՝ արևմուտքում։ Կան զանազան փոքր կղզիներ հյուսիսում։ Վենեսուելան գտնվում է հասարակածի շրջակայքում, Հյուսիսային կիսագնդում։
Վենեսուելան Իսպանիայի նախկին գաղութներից մեկն է։ Ունի հողային վեճեր Գայանայի հետ, և նախապես ուներ վեճեր Կոլումբիայի հետ՝ Վենեսուելայի ծոցի նկատմամբ։ Այժմ Վենեսուելան ճանաչված է իր քարյուղի և իր բնական բազմազանության և գեղեցկության շնորհիվ։
Բնակչության քաղաքակենտրոնության առումով Վենեսուելան գրավում է առաջին տեղերից մեկը Լատինական Ամերիկայում։ Վենեսուելացիների մեծամասնությունը բնակվում է քաղաքներում, երկրի հյուսիսում։ Կարակասը երկրի ամենախոշոր քաղաքն է։ Այլ կարևոր քաղաքներն են՝ Վալենսիա, Մարակաիբո, Սյուդադ Գայանա և այլն։