From Wikipedia, the free encyclopedia
Վիլի Բրանդտ (գերմ.՝ Willy Brandt, իրական անվանումը Հերբերտ Էռնստ Կարլ Ֆրամ (գերմ.՝ Herbert Ernst Karl Frahm), դեկտեմբերի 18, 1913[1][2][3][…], Sankt Lorenz, History of the Free and Hanseatic City of Lübeck, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 8, 1992[1][2][3][…], Ունկել, Unkel, Նոյվիդ, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ, սոցիալ դեմոկրատ կուսակցություն, Գերմանիայի չորրորդ դաշնային Կանցլեր (1969-1974), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971)։
Գերբերտ Էռնստ Կարլ Ֆրամ, ապագա Վիլի Բրանդտ, ծնվել է Լյուբեկում, չէր ճանաչում իր հորը, դաստիարակվել է պապիկի և մայրիկի՝ Մարտա Ֆրամի կողմից։
1932 թվականին ավարտել է ավագ դպրոցը, դեռևս երբ դպրոցական էր ընդունվել է Սոցիալիստական երիտասարդության կազմակերպություն, մեկ տարի անց դարձել է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության անդամ։
1936 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին Բրանդտը վերադառնում է Գերմանիա որպես ուսանող Գունառ Գասլանդ ծածկանունով։ 1937 թվականի հունվարին նա ստորագրում է վերաքննիչ հակաֆաշիստյան բողոք գերմանացի ժողովրդին։
1938 թվականին Վիլին զրկվում է գերմանական քաղաքացիությունից։ 1940 թվականին գերմանական ապստամբության ժամանակ գերի է վերցվում, բայց քանի որ կրում էր Նորվեգիայի զինվորական համազգեստ, նրան չեն կարողացել բացահայտել և նա կարողանում է փախչել Շվեդիա։ 1940 թվականի օգոստոսին Ստոկհոլմի դեսպանատունը Վիլիին տալիս է Նորվեգիայի քաղաքացիություն։
Բրանդտը մնում է Ստոկհոլմում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1945 թվականին վերադառնում է Գերմանիա որպես սկանդինավյան թերթերի լրագրող։ Միայն 1948 թվականին կրկին ձեռք բերեց Գերմանական քաղաքացիություն։
1941-1948 թվականներին Վիլի Բրանդտը ամուսնացած է եղել Շառլոտա Տորկիլդսենի հետ, ումից էլ ծնվել է Նինա աղջիկը։
1948 թվականին նա ամուսնանում է այրի կնոջ՝ Ռուտ Բերգաուստի հետ։ Նա դառնում է երեք տղաների հայր՝ Պյոտերի (1948), Լարսայի (1951) և Մաթիասի (1961)։ 32 տարի համատեղ կյանքից հետո բաժանվում է և 1983 թվականի դեկտեմբերի 9-ին ամուսնանում է պատմաբան և լրագրող Բրիգիտա Զեբախերի հետ։
Իր քաղաքական գործունեությունը Վիլի Բրանդտը սկսել է 1949 թվականին՝ որպես պատգամավոր։ 1950-1960-ական թվականներին ստանձնել է բազմաթիվ պարտականություններ Արևմտյան Բեռլինի կազմակերպությունում (1950 թվականից խորհրդի անդամ, 1954-1958 թվականներին խորհրդի նախագահի տեղակալ, 1958-1963 թթ.-Արևմտյան Բեռլինի խորհրդի նախագահ )։ Նա եղել է Բունդեսթագի պատգամավոր 1949 թվականից մինչև 1957 թվականը, 1961 թվականից մինչև 1961 թվականի դեկտեմբերի 27-ը, ինչպես նաև 1969 թվականից մինչև 1992, ինչը ընդհանուր հաշվով կազմում է 31 տարի։
1992-ին Բրանդտի առողջությունը խիստ վատթարանում է։ 1992 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 16:35 նա մահանում է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.