From Wikipedia, the free encyclopedia
Վիլֆրեդ Բոնի (ֆր.՝ Wilfried Guemiand Bony, դեկտեմբերի 10, 1988[2], Bingerville, Աբիդջան, Կոտ դ'Իվուար), Կոտ դ'Իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս անգլիական Սուոնսի Սիթիի և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։
Բոնին Սուոնսիի կազմում 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Wilfried Guemiand Bony | ||
Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 10, 1988[2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Բինժերվիլ, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սուոնսի Սիթի | ||
Համար | 2 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2002 | Մարականա Բինժերվիլ | ||
2002-2005 | Սիրիլ Դոմորոյի ակադեմիա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2006-2008 |
Իսիա Վազի | ||
2007-2008 | → Սպարտա Պրահա B | 14 | (2) |
2008-2011 | Սպարտա Պրահա | 59 | (22) |
2011-2013 | Վիտես | 65 | (46) |
2013-2015 | Սուոնսի Սիթի | 54 | (26) |
2015-2017 | Մանչեսթեր Սիթի | 36 | (6) |
2016-2017 | → Ստոկ Սիթի | 10 | (2) |
2017-ներկա | Սուոնսի Սիթի | 15 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-ներկա | Կոտ դ'Իվուար | 52 | (15) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բոնին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան կոտ դ'Իվուարական Իսիա Վազիում, ապա կարիերան շարունակել չեխական Սպարտա Պրահայում, որի հետ 2009-2010 մրցաշրջանում հաղթել է Չեխիայի առաջնությունը։ 2011 թվականի հունվարին տեղափոխվեց հոլանդական Վիտես, որի կազմում 2012-2013 մրցաշրջանում նա դարձավ Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն, ինչի արդյունքում տեղափոխվեց Սուոնսի 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ Սուոնսիի կազմում անցկացրած 70 խաղերում խփեց 35 գոլ և 2015 թվականի հունվարին տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի 28 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ Մանչեսթեր Սիթիում Բոնին բավական խաղաժամանակ չէր ստանում, և 2016 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվեց Ստոկ Սիթի։ 2017 թվականի օգոստոսի 31-ին վերադարձավ Սուոնսի Սիթի։
2010 թվականից Բոնին հանդես է գալիս Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը և 4 Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունների և հաղթել 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթը։
Բոնին սկսել է իր կարիերան Կոտ դ'Իվուարական Իսիա Վազի ակումբում, որի կազմում դարձել է 2007 թվականի առաջնության լավագույն ռմբարկու։
2007 թվականի հոկտեմբերին Բոնին վարձավճարով տեղափոխվեց չեխական Սպարտա։ Այստեղ նա սկսեց խաղալ ակումբի երկրորդ թիմի կազմում, որի հետ հաղթեց Չեխիայի 3-րդ դիվիզիոնը։ Սրանից հետո Սպարտան ամբողջությամբ գնեց Բոնիի տրանսֆերը, իսկ 2008-2009 մրցաշրջանում Բոնին սկսեց խաղալ Սպարտայի առաջին թիմում՝ խփելով 3 գոլ 16 խաղերում։ 2009-2010 մրցաշրջանում նա խփեց 9 գոլ, և Սպարտան հաղթեց Չեխիայի առաջնությունը։ 2010-2011 մրցաշրջանի առաջին կեսում Բոնին խփեց 17 գոլ, ներառյալ՝ 5 գոլ Եվրոպա Լիգայի 6 խաղերում, ինչից հետո 2011 թվականի հունվարին Վիտեսը գնեց նրա տրանսֆերը 3.4 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։
Բոնին 3.5 տարվա պայմանագիր կնքեց հոլանդական Վիտեսի հետ[4]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Վիտեսի կազմում իր առաջին խաղում կոտ դ'իվուարցին գրավեց դե Գրաֆսհապի դարպասը։ Վիտեսի կազմում իր առաջին ամբողջական մրցաշրջանում Բոնին դարձավ 12 գոլի հեղինակ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն և Հոլանդիայի առաջնության 10-րդ լավագույն ռմբարկուն։ 2012 թվականի փետրվարին նա երկարաձգեց իր պայմանագիրը Վիտեսի հետ մինչև 2015 թվականը։
2012-2013 մրցաշրջանում Բոնին դարձավ Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ դառնալով 31 գոլի հեղինակ 30 խաղերում։ Ինչպես նաև նա ճանաչվեց Հոլանդիայի առաջնության լավագույն խաղացող։
2013 թվականի հուլիսի 11-ին Բոնին 4 տարվա պայմանագիր կնքեց ուելսական Սուոնսիի հետ ակումբի համար ռեկորդային 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[5]։ Կոտ դ'Իվուարցին ակումբում իր դեբյուտը նշեց օգոստոսի 1-ին՝ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Մալմյոյի դեմ խաղում և դարձավ 2 գոլի հեղինակ[6]։
2013-2014 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի բացման խաղում՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպման ժամանակ Բոնին խփեց իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում, սակայն Սուոնսին պարտվեց 1-4 հաշվով[7]։ 2013-2014 մրցաշրջանը նա ավարտեց 25 գոլով։
Բոնին դարձավ 2014 օրացուցային տարվա Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփելով 20 գոլ[8]։
2015 թվականի հունվարի 14-ին Բոնին 4.5 տարվա պայմանագիր կնքեց անգլիական Մանչեսթեր Սիթիի հետ[9]։ Մանչեսթեր Սիթին նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ, որը կարող էր դառնալ 28 միլիոն՝ դարձնելով կոտ դ'իվուարցուն այդ ժամանակվա ամենաթանկ աֆրիկացի ֆուտբոլիստը։
Մանչեսթեր Սիթիի կազմում Բոնին իր դեբյուտը նշեց փետրվարի 21-ին՝ փոխարինման դուրս գալով Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում։ Մարտի 21-ին նա խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելով Վեստ Բրոմվիչի դեմ տնային խաղում։ 2014-2015 մրցաշրջանում Բոնին անցկացրեց 12 խաղ և խփեց 2 գոլ։
2015-2016 մրցաշրջանում Բոնին մասնակցեց 34 հանդիպման և խփեց 8 գոլ, սակայն Մանչեսթեր Սիթիի նոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չէր տեսնում նրան թիմում հաջորդ մրցաշրջանում։
2016 թվականի օգոստոսի 31-ին Բոնին մեկ մրցաշրջանի վարձավճարով տեղափոխվեց Ստոկ Սիթի։ Այստեղ իր առաջին հանդիպումն անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում։ 7 խաղ առանց գոլ անցկացնելուց հետո Բոնին դուբլ ձևակերպեց հոկտեմբերի 31-ին Սուոնսիի դեմ խաղում։ 2017 թվականի հունվարին՝ Աֆրիկայի ազգերի գավաթից վերադառնալուց հետո, Բոնին դուրս մնաց Ստոկ Սիթիի կազմից գլխավոր մարզիչ Մարկ Հյուզի որոշմամբ։
2017 թվականի օգոստոսի 31-ին Բոնին վերադարձավ Սուոնսի՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[10]։ Սուոնսին նրա տրանսֆերի համար վճարեց 12 միլիոն եվրո[11]։ Կոտ դ'Իվուարցին վերցրեց 2 համարի մարզաշապիկը[12]։ Իր առաջին գոլը այս մրցաշրջանում Բոնին խփեց դեկտեմբերի 2-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[13]։ 1 շաբաթ անց՝ դեկտեմբերի 2-ին՝ Վեստ Բրոմվիչի դեմ խաղում Բոնին խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով՝ այդ խաղում խփելով իր առաջին գոլը Լիբերտի մարզադաշտում այդ մրցաշրջանում[14]։
Բոնին առաջին անգամ հրավիրվեց Կոտ դ'Իվուարի ազգային հավաքական 2010 թվականին և հավաքականում իր դեբյուտը նշեց Բուրունդիի դեմ արտագնա խաղում՝ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինելով Ժերվինյոյին։
Իր հավաքականի հետ Բոնին մասնակեց 2012 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին, որտեղ աչքի ընկավ հունվարի 30-ին կայացած Ալժիրի դեմ խաղում։
Բոնին հայտավորվեց Կոտ դ'Իվուարի կազմում 2014 թվականի Աշխարհի առաջնության համար։ Այստեղ իրենց առաջին խաղում՝ Ճապոնիայի դեմ հանդիպման ժամանակ Բոնին գրավեց հակառակորդի դարպասը գլխի հարվածով[15]։ Բոնին նաև աչքի ընկավ խմբային փուլի վերջին՝ Հունաստանի դեմ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալուց հետո[16]։ Այնուամենայնիվ, Կոտ դ'Իվուարը դուրս մնաց առաջնությունից խմբային փուլից։
Բոնին նաև մասնակցեց 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին։ Ալժիրի դեմ քառորդ եզրափակչի խաղում նա 2 գլխով գոլ հեղինակեց, իսկ եզրափակչում՝ Գանայի դեմ խաղում, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ նա իրացրեց իր հավաքականի առաջին 11-մետրանոցը, բայց գնդակը դարպասից բարձր թռավ։ Այնուամենայնիվ, Կոտ դ'Իվուարը հաղթեց գավաթը[17]։
2017 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպարտա Պրահա Բ | 2007–08 | Չեխիա III | 14 | 2 | — | — | — | 14 | 2 | |||
Սպարտա Պրահա | 2008–09 | Չեխիա I | 16 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 16 | 3 | |
2009–10 | Չեխիա I | 29 | 9 | 0 | 0 | — | 6 | 1 | 35 | 10 | ||
2010–11 | Չեխիա I | 14 | 10 | 0 | 0 | — | 10 | 7 | 24 | 17 | ||
Ընդհանուր | 59 | 22 | 0 | 0 | — | 16 | 8 | 75 | 30 | |||
Վիտես | 2010–11 | Էրեդիվիզի | 7 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 7 | 3 | |
2011–12 | Էրեդիվիզի | 28 | 12 | 2 | 1 | — | 0 | 0 | 30 | 13 | ||
2012–13 | Էրեդիվիզի | 30 | 31 | 2 | 4 | — | 4 | 2 | 36 | 37 | ||
Ընդհանուր | 65 | 46 | 4 | 5 | — | 4 | 2 | 73 | 53 | |||
Սուոնսի Սիթի | 2013–14 | Պրեմիեր Լիգա | 34 | 17 | 2 | 3 | 1 | 1 | 11 | 5 | 48 | 25 |
2014–15 | Պրեմիեր Լիգա | 20 | 9 | 0 | 0 | 2 | 0 | — | 22 | 9 | ||
Ընդհանուր | 54 | 26 | 2 | 3 | 3 | 1 | 11 | 5 | 70 | 35 | ||
Մանչեսթեր Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 12 | 2 |
2015–16 | Պրեմիեր Լիգա | 26 | 4 | 0 | 0 | 3 | 2 | 5 | 2 | 34 | 8 | |
Ընդհանուր | 36 | 6 | 0 | 0 | 3 | 2 | 7 | 2 | 46 | 10 | ||
Ստոկ Սիթի | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 10 | 2 | 0 | 0 | 1 | 0 | — | 11 | 2 | |
Սուոնսի Սիթի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 11 | 2 | 0 | 0 | 0 | 0 | — | 11 | 2 | |
Կարիերայի ընդհանուր | 249 | 106 | 6 | 8 | 7 | 3 | 38 | 17 | 300 | 134 |
2017 թվականի մարտի 20-ի դրությամբ
Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2010 | 2 | 0 |
2011 | 5 | 3 |
2012 | 8 | 1 |
2013 | 7 | 4 |
2014 | 10 | 3 |
2015 | 10 | 2 |
2016 | 4 | 0 |
2017 | 5 | 1 |
Ընդհանուր | 52 | 15 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 5, 2011 | Ստադ դե լ'Ամիտի, Կոտոնու, Բենին | Բենին | 6–2 | 6–2 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2012
Որակավորում |
2. | Սեպտեմբերի 3, 2011 | Ամահորո մարզադաշտ, Կիգալի, Ռուանդա | Ռուանդա | 2–0 | 5–0 | |
3. | 3–0 | |||||
4. | Հունվարի 30, 2012 | Էստադիո դե Մալաբո, Մալաբո, Հասարակածային Գվինեա | Անգոլա | 2–0 | 2–0 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2012 |
5. | Մայիսի 27, 2012 | Ստադ Սեն-Լյո-լա-Ֆորե, Սեն-Լյո-լա-Ֆորե, Ֆրանսիա | Մալի | 2–0 | 2–1 | Ընկերական խաղ |
6. | Հունվարի 30, 2013 | Ռոյալ Բաֆոկենգ, Ռուստենբուրգ, Հարավային Աֆրիկա | Ալժիր | 2–2 | 2–2 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2013 |
7. | Մարտի 23, 2013 | Ստադ Ֆելիքս Ուֆուե-Բուանի, Աբիջան, Կոտ դ'Իվուար | Գամբիա | 1–0 | 3–0 | Աշխարհի առաջնություն 2014 |
8. | Հունիսի 8, 2013 | Անկախության մարզադաշտ, Բակաու, Գամբիա | Գամբիա | 2–0 | 3–0 | |
9. | Հունիսի 16, 2013 | Ազգային մարզադաշտ, Դար էս Սալամ, Տանզանիա | Տանզանիա | 4–2 | 4–2 | |
10. | Հունիսի 14, 2014 | Արենա Պերնամբուկու, Ռեսիֆի, Բրազիլիա | Ճապոնիա | 1–1 | 2–1 | Աշխարհի առաջնություն 2014 |
11. | Հունիսի 24, 2014 | Կաստելան մարզադաշտ, Ֆորտալեզա, Բրազիլիա | Հունաստան | 1–1 | 1–2 | |
12. | Հոկտեմբերի 11, 2014 | Ստադ դե Մարտիր, Կինշասա, ԿԴՀ | ԿԴՀ | 1–0 | 2–1 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2015
Որակավորում |
13. | Փետրվարի 1, 2015 | Էստադիո դե Մալաբո, Մալաբո, Հասարակածային Գվինեա | Ալժիր | 1–0 | 3–1 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2015 |
14. | 2–1 | |||||
15. | Հունվարի 20, 2017 | Ստադ դ'Օյեմ, Օյեմ, Գաբոն | ԿԴՀ | 1–1 | 2–2 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2017 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.