From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորիա դե լոս Անխելես (իսպ.՝ Victoria de los Ángeles, իսկական անունը՝ Վիկտորիա Գոմես Սիմա, Victoria Gómez Cima, նոյեմբերի 1, 1923[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[4] - հունվարի 15, 2005[1][5][3], Բարսելոնա[4]), իսպանացի օպերային երգչուհի (սոպրանո)։ Հայտնի է Հենդելի, Վերդիի, Օֆենբախի, Բիզեի օպերաներում դերերգերի, ինչպես նաև իսպանական երգահանների (Էնրիկե Գրանադոս, Մանուել դե Ֆալիա) երաժշտության կատարմամբ։
Վիկտորիա դե լոս Անխելես | |
---|---|
Բնօրինակ անուն | իսպ.՝ Victoria de los Ángeles |
Ի ծնե անուն | իսպ.՝ Victoria de los Ángeles López García |
Նաև հայտնի է որպես | Victoria de los Ángeles |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1923[1][2][3] Բարսելոնա, Իսպանիա[4] |
Երկիր | Իսպանիա |
Մահացել է | հունվարի 15, 2005[1][5][3] (81 տարեկան) Բարսելոնա[4] |
Գերեզման | Montjuïc Cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Conservatori Superior de Música del Liceu |
Անդամակցություն | Սանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա |
Պարգևներ | |
Victoria de los Ángeles Վիքիպահեստում |
Ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 1-ին Բարսելոնայում։
1938 թվականից սովորել է հայրենի քաղաքի կոնսերվատորիայում։ 1941 թվականին առաջին անգամ դուրս է եկել բեմ՝ Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում կատարելով Միմիի դերերգը։ Ուսումն ավարտելուց հետո պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1944 թվականին կայացած համերգով։ 1947 թվականին Ժնևի միջազգային մրցույթում Վիկտորիա դե լոս Անխելեսն արժանացել է առաջին մրցանակի։
1949 թվականին երգչուհին առաջին անգամ ելույթ ունեցավ Փարիզի օպերայում Մարգարիտայի դերերգով (Շառլ Գունո, «Ֆաուստ»)։ 1950 թվականին հետևեցին առաջնախաղեր Լոնդոնում (Միմի «Բոհեմում», Քովենթ Գարդեն), Միլանում (Արիադնե Ռիխարդ Շտրաուսի «Արիադնեն Նաքսոսի վրա», Լա Սկալա) և Զալցբուրգի փառատոնում։ 1951-1961 թվականներին Վիկտորիա դե լոս Անխելեսը բազմիցս հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։ 1961-1962 թվականներին մասնակցել է Բայրոյթի փառատոնին (Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» օպերայում Եղիսաբեթի դերերգով)։
1960-ական թվականների սկզբից երգչուհին կենտրոնացավ երգերի կատարման վրա։ Համերգների ժամանակ նա երգում էր ոչ միայն գերմանական Lieder և ֆրանսիական Mélodies, այլև քիչ հայտնի իսպանական և կատալոնական երգեր[6]։ Նրան հաճախ նվագակցում էր Ջերալդ Մուրը։ Միևնույն ժամանակ մեծ հաջողություն ուներ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայում Կարմենի նրա դերակատարումը։
Վիկտորիա դե լոս Անխելեսը վախճանվել է 2005 թվականի հունվարի 15-ին Բարսելոնայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.