From Wikipedia, the free encyclopedia
Վինսենթ Մինելլի (անգլ.՝ Vincente Minnelli, փետրվարի 28, 1903[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - հուլիսի 25, 1986[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր։ Հայտնի է մյուզիքլների բեմադրությամբ, որոնք դարձել են ժանրի դասական օրինակներ («Դիմավորիր ինձ Սենթ Լուիսում», «Ամերիկացին Փարիզում», «Թատերական բեռնատար», «Ժիժի»)։
Վինսենթ Մինելլի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 28, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 25, 1986[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, հագուստ ձևագծող, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0591486 |
Լայզա Մինելլիի հայրն է։
Ծնվել և մկրտվել է որպես Լեսթեր Էնթոնի Մինելլի (Lester Anthony Minnelli): Մանկության տարիներին ծնողների հետ հանդես է եկել «Մինելլի եղբայրներ» թատերախմբում։ 1929 թվականից աշխատել է որպես լուսանկարիչ, ապա «Բալաբան և Կետց» թատրոնում աշխատել որպես ռեժիսորի և լուսանկարչի օգնական և ձևավորող, իսկ 1933 թվականին Ռադիո Սիթի Մյուզիք-հոլլում որպես գեղարվեստական ղեկավար։ 1935-1937 թվականներին Բրոդվեյում բեմականացնում է բազմաթիվ երաժշտական ներկայացումներ, այդ թվում «Հայրենիքից հեռու», «Ներկայացումը սկսված է» և այլն։ Բեմադրել է բալետներ և մյուզիքլներ։ 1937 թվականից սկսել է աշխատել կինոյում։ 1940 թվականից սկսած ռեժիսորը աշխատում և ստեղծագործում է «Մետրո Գոլդվին-Մեյեր» կինոստուդիայում։ Մինելլիի գործերից են՝ «Իմ օրիորդ կինը» (1943), «Հանդիպիր ինձ Սենտ Լուիզում» (1944), «Ժամացույցը» (1945), Կաննի փառատոնի մրցանակի արժանացած՝ «Զիգֆիլդ Ֆոլիզ» (1945), «Ծովահենը» (1947), «Տիկին Բովարի» (1949), «Սարդոստայնը» (1954), «Թեյ և համակրանք» (1956), «Կյանքի ծարավը» (1956), «Ինչ է մայրիկը հասկանում սիրուց» (1959), «Երկու շաբաթ ուրիշ քաղաքում» (1962), «Մնաս բարով Չարլի», «Կարմելա» (1975), «Ժամանակի խնդիր» (1976) և այլն։ Մինելլիի «Մի ամերիկացի Փարիզում» (1951) և «Ջիջի» (1958) կինոնկարները պարգևատրվել են «Օսկար» մրցանակով։ Մինելլին առավել հայտնի է իր երաժշտական ֆիլմերով և կատակերգություններով, որտեղ խաղացել են ամերիկյան էստրադայի և կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջուդի Գառլենդը, Ֆրեդ Ասթերը, Ջին Քելլին, Շիռլի Մակլեյնը, Լայզա Մինելլիին։ 1959 թվականին արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակներ՝ «Ժիժի» ֆիլմի համար։ 1945-1951 թվականներին ամուսնացած է եղել սուպերսթար Ջուդի Գառլենդի հետ, ով նրա դստեր`Լայզա Մինելլիի մայրն է։
1975 թվականին լույս տեսավ Մինելլիի «Շատ լավ եմ հիշում» հուշագրությունների և ապա «Բոլորը բեմի վրա» ինքնակենսագրական գրքերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.