From Wikipedia, the free encyclopedia
Վիքիա (անգլ.՝ Wikia), անվճար հոսթինգային ծառայություն, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ցանկացողին ստեղծել իր սեփական թեմատիկ վիքի-ծրագիրը կամ մասնակցել առկա ծրագրերի կոլեկտիվ աշխատանքներին։
Վիքիա | |
---|---|
Տեսակ | MediaWiki կայք, wiki hosting service? և Հոսթինգ |
Հիմնադրված է | հոկտեմբերի 18, 2004[1] |
Հիմնադիր | Ջիմմի Ուելս[1] և Angela Beesley Starling?[1] |
Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Քրայժ Լ․ Պեյմիր |
Արտադրանք | Վիքի հոսթինգ |
Աշխատողների թիվ | 160 մարդ |
Սեփականատեր | Fandom, Inc.? |
Կայք | fandom.com(անգլ.) |
Fandom (website) Վիքիպահեստում |
Վիքիա ծառայությունն ապահովվում է կոմերցիոն 2004 թվականին ստեղծված Wikia, Inc. ընկերության կողմից, որի հիմնադիրներն են Ջիմմի Ուելսն (անգլ.՝ Jimmy Wales) ու Անջելա Բիզլին (անգլ.՝ Angela Beesley)։ Սկզբում ծրագիրը կրում էր «Wikicities» (ՎիքիՔաղաքներ) անվանումը։
2006 թվականի մարտի 27-ին Wikia, Inc.-ը հայտարարում է, որ կազմակերպությունն ստացել է հսկայական կապիտալային ներդրումներ ամերիկյան 4 միլիոն դոլարի չափով։ Այդ ժամանակ էլ նախագիծը վերանվանվում է «Wikia» (Վիքիա), քանի որ ստեղծողները մտավախություն ունեին, որ մարդիկ կկարծեն, որ վերջինս քաղաքների ուղեցույց է, ոչ թե հանրագիտարան։
Ինը ամիս անց Amazon.com-ը ներդրում է կատարում Wikia, Inc.-ում ամերիկյան 10 միլիոն դոլարի չափով, իսկ Ջեֆ Բլեքբարնը (անգլ.՝ Jeff Blackburn)՝ բիզնեսի զարգացման ավագ փոխնախագահը, դառնում է Wikia, Inc.-ի տնօրենների խորհրդի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.